Հիմա էն ասեք, բանավեճի գալու՞ եք, թե ոչ. կարող եք Կտրիճին, Սամոյին, Գևորգին, Վազգենին էլ հետներդ բերել. Փաշինյան — ZARTNIR.MEDIA Անցնել բովանդակությանը
Zartnir Media
Քաղաքականություն

Հիմա էն ասեք, բանավեճի գալու՞ եք, թե ոչ. կարող եք Կտրիճին, Սամոյին, Գևորգին, Վազգենին էլ հետներդ բերել. Փաշինյան

Հիմա էն ասեք, բանավեճի գալու՞ եք, թե ոչ. կարող եք Կտրիճին, Սամոյին, Գևորգին, Վազգենին էլ հետներդ բերել. Փաշինյան

«Հաղթո՜ղ նախագահներ, հաղթո՜ղ նախագահներ․ Երրորդ հանրապետության պատմության մասին խորհելիս սարսափով արձանագրեցի, որ «հաղթող նախագահ» հորջորջվողներից ոչ ոք, պատկերացնու՞մ եք, ոչ ոք, ոչ մի անգամ ժողովրդի վստահության քվեն չի ստացել»։

Այս մասին սոցցանցի իր էջում գրել է վարչապետ Նիկոլ Փաշինյանն՝ անդրադառնալով նախկին նախագահներին:

«ՏՊԼ-ն Հայաստանը ներքաշեց պատերազմի մեջ ու փախավ։ ՌՍ-ն Ղարաբաղը ներքաշեց պատերազմի մեջ ու փախավ Հայաստան։ ՍՔ-ն ավելի վաղ էր փախել Ղարաբաղից, Լաչինի պոստում հավաքած մանեթեները վայելելու։

Հաղթո՜ղ նախագահներ, հաղթո՜ղ նախագահներ․ Երրորդ հանրապետության պատմության մասին խորհելիս սարսափով արձանագրեցի, որ «հաղթող նախագահ» հորջորջվողներից ոչ ոք, պատկերացնու՞մ եք, ոչ ոք, ոչ մի անգամ ժողովրդի վստահության քվեն չի ստացել։ 

Լսեք, եթե դուք հաղթանակ եք բերել ժողովրդին, կարո՞ղ եք բացատրել՝ 1996–ից սկսած ընտրությունները ինչու՞ էիք կեղծում։ Ինչպե՞ս կարող էր ժողովուրդը իրենց հաղթանակ բերած առաջնորդներին չընտրել։ Ինչպե՞ս։ 

Իսկ չէր ընտրում, որովհետև ի հեճուկս ձեր կողմից վճարվող իբր վերլուծաբանների, «ժողովրդական ու վաստակավոր» արտիստների, Հայաստանի սնուցող մայրերը և նրանց ետևում լուռ ու խոհուն կանգնած նահապետ հայրերը հասկանում էին, որ դուք հաղթանակ չեք բերել, այլ Հայաստանը քաշել եք մի անդունդի մեջ, որից ելք չկա։ 

Ու հիմա մեռնում եք, տեսնելով, որ այո հազարավոր զոհերի գնով այդ ելքը գտնվել է։ Մեռնում եք բառիս բուն իմաստով, օրը երեք անգամ։ Մի հատ առավոտ, մի հատ կեսօրին ու մի հատ էլ մութն ընկնելուն պես։ 

Հիմա էն ասեք, բանավեճի գալու՞ եք, թե ոչ։ Կարող եք Կտրիճին, Սամոյին, Գևորգին, Վազգենին էլ հետներդ բերել։ Բանավեճը կարող ենք «Երևան–Կենտրոնի» իմ խցում նախկին կազմակերպել, որ բոլորիդ հարմար լինի»,- ասվում է գրառման մեջ։

Ավելին՝ Քաղաքականություն

Կարևոր հիմա

Խմբագրի ընտրանի

Շաբաթվա ամենադիտված

  1. Հոկտեմբերի 11-ին Երևանի որոշ փողոցներում ժամանակավորապես կսահմանափակվի երթևեկությունը։
  2. Две порции алкоголя в день — риск смерти 1 из 25
  3. Армения в третий раз выиграла Детское Евровидение
  4. Мост у армянского Ани восстановят к 2028 году
  5. Артур Аветисян взял бронзу чемпионата мира
  6. На месте Ереванской оперы стояла часовня XVII века

Տեսանյութեր YouTube ›

Այլ թեմաներ

Վերջին նյութեր Տեսնել բոլորը ›

  1. Президент «Барселоны» подарил Царукяну именную футболку
  2. У мэрии Еревана появится ИИ-двойник
  3. Ереван полностью перейдёт на электробусы
  4. Гимнасты Армении взяли четыре медали на чемпионате мира
  5. События в Ереване, 27 октября – 1 ноября 2026
  6. Арман Царукян стал чемпионом RAF
  7. Рейсы Ереван — Капан временно приостановили
  8. Начались съёмки фильма об Араме Асатряне

Гамлет Манукян стал чемпионом мира по гимнастике

Ավելի շատ նորություններ

  1. Հիմա էն ասեք, բանավեճի գալու՞ եք, թե ոչ. կարող եք Կտրիճին, Սամոյին, Գևորգին, Վազգենին էլ հետներդ բերել. Փաշինյան