Երևանում պետք է լինի ոչ միայն Լենինգրադյան փողոց, այլև անհրաժեշտ է ունենալ Ստալինգրադյան փողոց. Շարմազանով — ZARTNIR.MEDIA Անցնել բովանդակությանը
Zartnir Media
Քաղաքականություն

Երևանում պետք է լինի ոչ միայն Լենինգրադյան փողոց, այլև անհրաժեշտ է ունենալ Ստալինգրադյան փողոց. Շարմազանով

Երևանում պետք է լինի ոչ միայն Լենինգրադյան փողոց, այլև անհրաժեշտ է ունենալ Ստալինգրադյան փողոց. Շարմազանով

ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը գրում է․

«Երեւանում պետք է լինի ոչ միայն Լենինգրադյան փողոց,այլ նաեւ անհրաժեշտ է ունենալ Ստալինգրադյան փողոց ՝ ի պատիվ Մեծ Հայրենականի հայ հերոսների։

Տեղեկացա,որ հանրային տիրույթում քննարկվում է անվանափոխել Լենինգրադյան փողոցը ՝վերանվանելով այն Քըրք Քըրքորյան փողոցի։

Քըրք Քըրքորյանը անշուշտ հայ ազգի երեւելի զավակներից է։

Քըրք Քըրքորյան փողոց Երեւանին անշուշտ անհրաժեշտ է ու այն պետք է լինի մայրաքաղաքի կենտրոնական հատվածում։

Տարբերակները,եթե կարիք լինի ,կարող եմ հուշել։

Բայց Երեւանում անկասկած պետք է մնա նաեւ Լենինգրադյան փողոցը՝ որպես ֆաշիզմի ու նացիզմի դեմ անկոտրուն պայքարի խորհրդանիշ։

Ավելին. հարկ է նշել,որ հայ ժողովրդի զավակներ Հովսեփ Օրբելին/Էրմիտաժի ղեկավար/,ԽՍՀՄ ծովակալ Հովհաննես Իսակովն ու ԽՍՀՄ կրկնակի հերոս Նելսոն Ստեփանյանը Լենինգրադի պաշտպանության սիմվոլներից են։

Կարծում եմ,որ անհրաժեշտ է մայրաքաղաքում ունենալ նաեւ Ստալինգրադի փողոց /եթե դեռ չկա/ ,որը կխորհրդանշի ֆաշիզմի դեմ հաղթանակն ու հայ ժողովրդի փրկությունը հնարավոր թուրքական ներխուժում-հարձակումից։

Անհերքելի փաստ է,որ Ստալինգրադի ճակատանարտի պարտության ելքի արդյունքում թուրքական 750.000-1 մլն զորամիավորումը պատրաստվում էր հարձակվել նաեւ Հայաստանի վրա։

Թե դրանից հետո ի՞նչ կմնար Հայաստանից,դժվար չէ պատկերացնել։

Հասկանում եմ ,որ որոշ թրքահպատակների դժբախտություն է պատճառել սովետական բանակի հաղթանակը Մեծ Հայրենականում,բայց այդ հաղթանակը նախ ազատխգրեց ողջ Եվրոպան նացիզմից,եւ նաեւ հայ ժողովրդին հնարավորություն տվեց իր հայրենիքում հզորացնել Հայոց Երկրորդ հանրապետությունը,որը հիմք հանդիսացավ 1991-ի սեպտեմբերի 21-ին հիմնադրել Հայոց Երրորդ Հանրապետությունը»։

Ավելին՝ Քաղաքականություն

Կարևոր հիմա

Խմբագրի ընտրանի

Շաբաթվա ամենադիտված

  1. Հոկտեմբերի 11-ին Երևանի որոշ փողոցներում ժամանակավորապես կսահմանափակվի երթևեկությունը։
  2. Две порции алкоголя в день — риск смерти 1 из 25
  3. Армения в третий раз выиграла Детское Евровидение
  4. Мост у армянского Ани восстановят к 2028 году
  5. Артур Аветисян взял бронзу чемпионата мира
  6. На месте Ереванской оперы стояла часовня XVII века

Տեսանյութեր YouTube ›

Այլ թեմաներ

Վերջին նյութեր Տեսնել բոլորը ›

  1. Президент «Барселоны» подарил Царукяну именную футболку
  2. У мэрии Еревана появится ИИ-двойник
  3. Ереван полностью перейдёт на электробусы
  4. Гимнасты Армении взяли четыре медали на чемпионате мира
  5. События в Ереване, 27 октября – 1 ноября 2026
  6. Арман Царукян стал чемпионом RAF
  7. Рейсы Ереван — Капан временно приостановили
  8. Начались съёмки фильма об Араме Асатряне

Гамлет Манукян стал чемпионом мира по гимнастике

Ավելի շատ նորություններ

  1. Երևանում պետք է լինի ոչ միայն Լենինգրադյան փողոց, այլև անհրաժեշտ է ունենալ Ստալինգրադյան փողոց. Շարմազանով