Երբ է ԱԺ-ն քննարկելու 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի զեկույցը — ZARTNIR.MEDIA Անցնել բովանդակությանը
Zartnir Media
Քաղաքականություն

Երբ է ԱԺ-ն քննարկելու 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի զեկույցը

Երբ է ԱԺ-ն քննարկելու 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի զեկույցը

44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի զեկույցը փոխանցել եմ ԱԺ նախագահին: Սա նշանակում է, որ «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 25-րդ և 26-րդ հոդվածների պահանջից ելնելով՝ քննիչ հանձնաժողովն իր զեկույցն ուղարկել է ԱԺ նախագահին: Հիմա թյուրըմբռնում կա, ասում են՝ ժամանակ եք խախտել: Չկա այդպիսի բան: Այդ մասին ճեպազրույցի ժամանակ ասաց ՀՀ ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի և քննիչ հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը:

«Գլխավոր այն է, որ ունենք զեկույց, և շատ կարևոր է այդ զեկույցը ներկայացնել լիագումար նիստին: Այդ զեկույցը պետք է ունենա հետևանք, այսինքն՝ դասեր քաղենք այն իրողությունից, որին 44-օրյա պատերազմի ընթացքում մենք առնչվեցինք»,- ասաց նա:

Անդրանիկ Քոչարյանը ընդգծեց՝ քննիչ հանձնաժողովը քննչական մարմին չէ: Հանձնաժողովը տալիս է բավականին ծավալուն եզրակացություն՝ 20-ից ավելի էջ, որը ներառում է եզրակացության կետերը:

«Զեկույցը շատ ավելի ծավալուն է: Զեկույցի տակ դրված փաստաթղթի նյութը հսկայական է. դրանք բոլորը խիստ գաղտնի, հույժ գաղտնի պահանջներով օժտված փաստաթղթեր են, ձայնագրություններ են, որոնք կդրվեն համապատասխան գաղտնի բաժնում, և ովքեր կունենան այդ հնարավորությունը, կծանոթանան»,- ասաց նա:

Քննիչ հանձնաժողովի նախագահ նաև արձագանքեց քննդատություններին, թե ժամկետի խախտում կա՝ նկատելով, որ ժամկետի խախտում չկա, որովհետև ժամկետը վերաբերում է փաստերի հավաքագրմանը:

«Կարծում եմ՝ ԱԺ նախագահը կորոշի օրը: Ես ենթադրում եմ՝ հոկտեմբերի 27-ից հետո եկող առաջիկա նիստում դա կլինի: Բայց երբ էլ նշանակվի օրը, մի բանում վստահ եղեք՝ զեկույցը պատրաստ է, և պետք է դա ողջունել»,- ասաց նա՝ հավելելով, որ բացահայտումներ են լինելու:

Ավելին՝ Քաղաքականություն

Կարևոր հիմա

Խմբագրի ընտրանի

Շաբաթվա ամենադիտված

  1. Հոկտեմբերի 11-ին Երևանի որոշ փողոցներում ժամանակավորապես կսահմանափակվի երթևեկությունը։
  2. Две порции алкоголя в день — риск смерти 1 из 25
  3. Армения в третий раз выиграла Детское Евровидение
  4. Мост у армянского Ани восстановят к 2028 году
  5. Артур Аветисян взял бронзу чемпионата мира
  6. На месте Ереванской оперы стояла часовня XVII века

Տեսանյութեր YouTube ›

Այլ թեմաներ

Վերջին նյութեր Տեսնել բոլորը ›

  1. Президент «Барселоны» подарил Царукяну именную футболку
  2. У мэрии Еревана появится ИИ-двойник
  3. Ереван полностью перейдёт на электробусы
  4. Гимнасты Армении взяли четыре медали на чемпионате мира
  5. События в Ереване, 27 октября – 1 ноября 2026
  6. Арман Царукян стал чемпионом RAF
  7. Рейсы Ереван — Капан временно приостановили
  8. Начались съёмки фильма об Араме Асатряне

Гамлет Манукян стал чемпионом мира по гимнастике

Ավելի շատ նորություններ

  1. Երբ է ԱԺ-ն քննարկելու 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի զեկույցը