Չառլի Քըրքը սպանվել է սառնասիրտ հրեշի կողմից. ԱՄՆ-ում Թրամփի մասնակցությամբ տեղի է ունեցել ակտիվիստի հոգեհանգստի արարողությունը — ZARTNIR.MEDIA Անցնել բովանդակությանը
Zartnir Media
Քաղաքականություն

Չառլի Քըրքը սպանվել է սառնասիրտ հրեշի կողմից. ԱՄՆ-ում Թրամփի մասնակցությամբ տեղի է ունեցել ակտիվիստի հոգեհանգստի արարողությունը

Չառլի Քըրքը սպանվել է սառնասիրտ հրեշի կողմից. ԱՄՆ-ում Թրամփի մասնակցությամբ տեղի է ունեցել ակտիվիստի հոգեհանգստի արարողությունը

Արիզոնայում տեղի է ունեցել ԱՄՆ նախագահ Թրամփի կողմնակից, Յուտա նահանգի համալսարանի տարածքում սպանված  ակտիվիստ Չառլի Քըրքի հոգեհանգստի արարողությունը, որին մասնակցել է նախագահի ամբողջ վարչակազմը։

Արարողության ժամանակ ելույթ են ունեցել Դոնալդ Թրամփը և թիմի անդամները։

Լրատվամիջոցները նկատել են, որ ԱՄՆ նախագահը արարողությանը հետևել է մասնավոր օթյակից՝ նստած Իլոն Մասկի կողքին, որի հետ հուլիսին բուռն վեճ էր ունեցել։ Թրամփը և Մասկը զրուցել են, ձեռքսեղում կատարել:

Հրաժեշտի արարողությանը մասնակցելու համար ավելի քան 100.000 մարդ է դիմել, սակայն «Ֆենիքս» մարզադաշտը, որտեղ տեղի է ունեցել այն, ընդամենը 73.000 մարդու ընդունելու հնարավորություն է ունեցել։

Հուղարկավորության արարողության ժամանակ Դոնալդ Թրամփը հայտարարել է. Միացյալ Նահանգները սգում է Քըրքի սպանությունը։

«Մեր երկրից գողացել են մեր ժամանակների ամենախելացի մարդկանցից մեկին։ Իր սերնդի հսկային։ Եվ ամենակարևորը՝ նվիրված ամուսին, հայր, քրիստոնյա և հայրենասեր։ Չառլի Քըրքը սպանվել է արմատականացված, սառնասիրտ հրեշի կողմից:

Նրա գործունեությունը դարձավ շրջադարձային` ամերիկյան քաղաքականության մեջ: Նա հավաքեց հսկայական բազմություն: Մենք ավելի շատ երիտասարդ ձայներ ստացանք, քան որևէ այլ թեկնածու: Նրա գործոնը մեծ էր»,- ասել է ԱՄՆ նախագահը։

Թարմփը խոստովանել է, որ ատում է իր հակառակորդներին, և խոստացել, որ արդարադատության նախարարությունը կգտնի «սադրիչներին», որոնց «վճարում են շատ վատ մարդիկ»։

Թրամփը հավելել է, որ Քըրքը մահից առաջ խնդրել էր իրեն փրկել Չիկագոն հանցագործությունից։

«Մենք դա կանենք, մենք կփրկենք Չիկագոն սարսափելի հանցագործություններից»,- խոստացել է Սպիտակ տան ղեկավարը։

Փոխնախագահ Ջեյ Դի Վենսը նշել է, որ Քըրքի կյանքը խլել են նրանք, ովքեր արհամարհում են ժամանակակից քաղաքակրթության առաքինությունները, այդ թվում՝ երկխոսությունը, ճշմարտության որոնումը, ընտանիքը և հավատքը։

Պետքարտուղար Մարկո Ռուբիոն հայտարարել է, որ առանց Քըրքի՝ ամերիկացի երիտասարդությունն արժեքների մասին չէր իմանա։

Ակտիվիստի այրին՝ Էրիկա Քըրքը, հրապարակավ ներել է մարդասպանին, քանի որ «այդպես է արել Քրիստոսը», և, ըստ նրա, դա այն է, ինչ կաներ իր ամուսինը:

Ավելին՝ Քաղաքականություն

Կարևոր հիմա

Խմբագրի ընտրանի

Շաբաթվա ամենադիտված

  1. Հոկտեմբերի 11-ին Երևանի որոշ փողոցներում ժամանակավորապես կսահմանափակվի երթևեկությունը։
  2. Две порции алкоголя в день — риск смерти 1 из 25
  3. Армения в третий раз выиграла Детское Евровидение
  4. Мост у армянского Ани восстановят к 2028 году
  5. Артур Аветисян взял бронзу чемпионата мира
  6. На месте Ереванской оперы стояла часовня XVII века

Տեսանյութեր YouTube ›

Այլ թեմաներ

Վերջին նյութեր Տեսնել բոլորը ›

  1. Президент «Барселоны» подарил Царукяну именную футболку
  2. У мэрии Еревана появится ИИ-двойник
  3. Ереван полностью перейдёт на электробусы
  4. Гимнасты Армении взяли четыре медали на чемпионате мира
  5. События в Ереване, 27 октября – 1 ноября 2026
  6. Арман Царукян стал чемпионом RAF
  7. Рейсы Ереван — Капан временно приостановили
  8. Начались съёмки фильма об Араме Асатряне

Гамлет Манукян стал чемпионом мира по гимнастике

Ավելի շատ նորություններ

  1. Չառլի Քըրքը սպանվել է սառնասիրտ հրեշի կողմից. ԱՄՆ-ում Թրամփի մասնակցությամբ տեղի է ունեցել ակտիվիստի հոգեհանգստի արարողությունը