Անկախություն ձեռք բերելու պրոցեսը նման է գնացքի վագոնից ավտոմեքենայով ճանապարհը շարունակելուն. Փաշինյան — ZARTNIR.MEDIA Անցնել բովանդակությանը
Zartnir Media
Քաղաքականություն

Անկախություն ձեռք բերելու պրոցեսը նման է գնացքի վագոնից ավտոմեքենայով ճանապարհը շարունակելուն. Փաշինյան

Այսօր սեպտեմբերի 21-ն է, և ես մեզ բոլորիս, ձեզ բոլորիդ, շնորհավորում եմ ՀՀ Անկախության օրվա առիթով։ Արմավիր քաղաքում ՀՀ անկախության 34-րդ տարեդարձին նվիրված Ֆեստիվառի շրջանակում իր ելույթի ժամանակ ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
 

«1991 թվականի այս օրը տեղի ունեցավ Անկախության հանրաքվե, և ՀՀ քաղաքացիների ավելի քան 94 տոկոսը «Այո» պատասխանեց հարցին, թե ցանկանում են արդյոք, որ Հայաստանը լինի անկախ պետություն՝ Խորհրդային միության կազմից դուրս։ Այդ օրից ի վեր մեր երկիրը, մեր պետությունը անցել է բազում փորձություններով, և այդ փորձությունների արդյունքում մեր ժողովրդի անկախության, պետականության գիտակցումը էականորեն ուժեղացել է, և այդ գիտակցության շնորհիվ է, որ մենք կարողացել ենք հաղթահարել մեզ համակած բոլոր փորձությունները, և ես այս ամբիոնից այս տոնական օրը ուզում եմ շնորհակալություն հայտնել ձեզ բոլորիդ՝ ՀՀ բոլոր քաղաքացիներին, մեր բոլոր նահատակներին, ՀՀ անկախության, ազատության, ինքնիշխանության դիրքերում ամուր կանգնելու համար։
 

Անկախություն ձեռք բերելու պրոցեսը նման է գնացքի վագոնից ավտոմեքենայով ճանապարհը շարունակելուն։ Պետությունը նման է ավտոմեքենային, որն իր տիրոջը՝ ժողովրդին, կարող է տանել Ա կետից Բ կետը. մեր այսօրվա կետից կարող է տանել մեր ցանկացած հաջորդ կետը, բայց դրա համար կան մի քանի կարևոր պայմաններ։ Ինչպես յուրաքանչյուր ավտոմեքենա, մենք պետք է հոգ տանենք մեր պետության վիճակի մասին։ Մեր պետության փաստաթղթերը, ինչպես ավտոմեքենայի պարագայում, պետք է տեղին և կարգին լինեն։ Մենք պետք է իմանանք համաշխարհային երթևեկության կանոնները, որպեսզի ի վիճակի լինենք մեր պետության՝ մեր մեքենայի վարումով  ճիշտ և շրջահայաց ձևով հասնել այն կետին, որի մասին երազում ենք, իսկ այդ կետն ազատությունն է, բարեկեցությունն է, անվտանգությունն է, խաղաղությունն է և երջանկությունն է։
 

Ես ուզում եմ այսօր վստահաբար բոլորիդ հավաստիացնել, որ այսօր, այո՛, մեր երկիրը շատ վստահ է զգում այդ ճանապարհին, և մենք այդ մասին խոսելիս չենք երազում միայն ապագայի մասին, որովհետև մենք ուզում ենք, որ ապագան լինի այսօր, և ապագան այսօր է»,- նշեց Նիկոլ Փաշինյանը։

Ավելին՝ Քաղաքականություն

Կարևոր հիմա

Խմբագրի ընտրանի

Շաբաթվա ամենադիտված

  1. Հոկտեմբերի 11-ին Երևանի որոշ փողոցներում ժամանակավորապես կսահմանափակվի երթևեկությունը։
  2. Две порции алкоголя в день — риск смерти 1 из 25
  3. Армения в третий раз выиграла Детское Евровидение
  4. Мост у армянского Ани восстановят к 2028 году
  5. Артур Аветисян взял бронзу чемпионата мира
  6. На месте Ереванской оперы стояла часовня XVII века

Տեսանյութեր YouTube ›

Այլ թեմաներ

Վերջին նյութեր Տեսնել բոլորը ›

  1. Президент «Барселоны» подарил Царукяну именную футболку
  2. У мэрии Еревана появится ИИ-двойник
  3. Ереван полностью перейдёт на электробусы
  4. Гимнасты Армении взяли четыре медали на чемпионате мира
  5. События в Ереване, 27 октября – 1 ноября 2026
  6. Арман Царукян стал чемпионом RAF
  7. Рейсы Ереван — Капан временно приостановили
  8. Начались съёмки фильма об Араме Асатряне

Гамлет Манукян стал чемпионом мира по гимнастике

Ավելի շատ նորություններ

  1. Անկախություն ձեռք բերելու պրոցեսը նման է գնացքի վագոնից ավտոմեքենայով ճանապարհը շարունակելուն. Փաշինյան