ԵՄ հանձնակատարի պատմական այցը Հայաստան. կողմերը հաստատել են գործընկերության խորացման հանձնառությունը — ZARTNIR.MEDIA Անցնել բովանդակությանը
Zartnir Media
Քաղաքականություն

ԵՄ հանձնակատարի պատմական այցը Հայաստան. կողմերը հաստատել են գործընկերության խորացման հանձնառությունը

ԵՄ հանձնակատարի պատմական այցը Հայաստան. կողմերը հաստատել են գործընկերության խորացման հանձնառությունը

Երևանում սեպտեմբերի 19-ին կայացած հանդիպման ժամանակ ԵՄ հանձնակատար Մարթա Կոսը և փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը վերահաստատել են Եվրոպական միության և Հայաստանի միջև աճող գործընկերությունը շարունակելու իրենց համատեղ հանձնառությունը և այս ուղղությամբ ծավալուն մտքերի փոխանակում են ունեցել։

«ԵՄ-ն և Հայաստանը երբեք այսքան մոտ չեն եղել, որքան հիմա։ Հանձնակատար Կոսի առաջին այցը Հայաստան նշանավորում է երկկողմ հարաբերություններում աննախադեպ դինամիկ պահ։ Նա ողջունել է Հայաստանի քայլերը՝ գործընկերությունը խորացնելու ուղղությամբ։

Հանձնակատար Կոսը ողջունել է Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման գործընթացում վերջերս՝ 2025 թվականի օգոստոսին Վաշինգտոնում ձեռք բերված առաջընթացը: Նա ընդգծել է, որ խաղաղության համաձայնագրի նախաստորագրումը մեծ քայլ է դեպի երկու երկրների միջև և ամբողջ տարածաշրջանում հարատև և կայուն խաղաղություն: Եվրոպական միությունը պատրաստ է շարունակելու աջակցել խաղաղության հաստատմանը և ներդրումներ կատարել տարածաշրջանային կապակցվածության մեջ՝ նպաստելով տարածաշրջանում կայուն խաղաղությանը, կայունությանը և բարգավաճմանը:

Հանձնակատար Կոսը նաև ողջունել է Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորմանը նպաստելու ուղղությամբ Հայաստանի շարունակական ջանքերը։

Հանդիպման ընթացքում հանձնակատար Կոսը հայտարարել է Եվրոպական հանձնաժողովի նախագահ ֆոն դեր Լայենի կողմից 2024 թվականի ապրիլին հայտարարված՝ Հայաստանին աջակցելու համար նախատեսված 270 միլիոն եվրոյի «Դիմակայունություն և աճ» ծրագրի երկրորդ մասնաբաժնի (202,5 միլիոն եվրո) հաստատման մասին։ Սա ՀՀ-ԵՄ նոր գործընկերության օրակարգում սահմանված հավակնոտ ռազմավարական առաջնահերթությունները կդարձնի գործողություններ։

Այս երկրորդ մասնաբաժնի շրջանակներում ԵՄ-ն առաջ է բերում 90 միլիոն եվրոյի համապարփակ բազմաոլորտային բյուջետային աջակցություն: Այս ծրագիրը կխթանի առևտրի դիվերսիֆիկացման, տրանսպորտի, էներգետիկայի, մուտքի արտոնագրերի ազատականացման երկխոսության շրջանակներում հիմնական ոլորտների, ինչպես նաև կրթության և զբաղվածության ոլորտներում հիմնական ոլորտային բարեփոխումները՝ անդրադառնալով նաև խոցելի խմբերին, այդ թվում՝ փախստականներին, նպաստելով Հայաստանի սոցիալ-տնտեսական դիմադրողականության խթանմանը։

Դրա արդյունավետ իրականացումն ապահովելու համար փոխվարչապետ Գրիգորյանը և հանձնակատար Կոսը մեկնարկել են բարձր մակարդակի քաղաքականության երկխոսություն: Սա կլինի բարեփոխումների թիրախների առաջընթացի համակարգման և մոնիթորինգի հարթակ: Այն կղեկավարվի փոխվարչապետի գրասենյակի կողմից՝ համապատասխան նախարարությունների և ԵՄ-ի հետ համատեղ:

ԵՄ-ն և Հայաստանը վերահաստատում են իրենց համատեղ հանձնառությունը ժողովրդավարական արժեքներին և եվրոպական լավագույն փորձին: Այս համատեքստում Հայաստանը վերահաստատում է իր անսասան պատրաստակամությունը՝ հասնելու մուտքի արտոնագրերի ազատականացման գործողությունների ծրագրում (VLAP) սահմանված չափանիշներին: Վիզաների ազատականացումը վերաբերում է ոչ միայն շարժունակության ընդլայնմանը, այլև մարդկանց միջև կապերի ամրապնդմանը, երիտասարդական և կրթական փոխանակումների խթանմանը, ինչպես նաև բարեփոխումների գործընթացի նկատմամբ հանրային վստահության ամրապնդմանը:

Հանձնակատար Կոսը նաև հայտարարել է ընտրական գործընթացների թափանցիկության ապահովմանը լրացուցիչ աջակցության մասին՝ 2026 թվականի խորհրդարանական ընտրություններին ընդառաջ: ԵՄ-ն վճռականորեն հանձնառու է աջակցելու Հայաստանի ժողովրդավարական ինստիտուտներին և բարեփոխումների ուղուն:

ԵՄ-ն և Հայաստանը կշարունակեն համագործակցել նաև «Գլոբալ դարպաս» ռազմավարության շրջանակում գործընկեր միջազգային ֆինանսական հաստատությունների հետ՝ ներառական աճը և կապակցվածությունը խթանող առաջնահերթ ներդրումները առաջ մղելու համար: 2021 թվականից ի վեր, «Գլոբալ դարպաս» ռազմավարության շրջանակներում, ԵՄ ներդրումները Հայաստանում այժմ կանխատեսվում է հասցնել 2,5 միլիարդ եվրոյի՝ խթանելով ներառական աճը և կապակցվածությունը, և սեպտեմբերի 19-ին արված հայտարարությունը խոստանում է արագացնել այս ներդրումային հոսքագիծը:

ԵՄ-ն շարունակում է հանձնառու մնալ առևտրի, էներգետիկայի և տրանսպորտային կապի ոլորտներում ներդրումներ կատարելուն՝ Հայաստանի «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությանը համահունչ: Այս համատեքստում հանձնակատար Կոսը նաև ներկայացրել է ԵՄ միջտարածաշրջանային կապի օրակարգի զարգացումները, որը Եվրոպան կապում է Կենտրոնական Ասիայի հետ Հարավային Կովկասի և Թուրքիայի միջոցով: Այս նախաձեռնությունը կլինի ԵՄ Սևծովյան ռազմավարության առաջատարը և ընդգծում է Հայաստանի դերը տարածաշրջանային փոխկապակցվածության մեջ:

Վերջապես, հանձնակատար Կոսը և փոխվարչապետ Գրիգորյանը փաստել են, որ ս.թ. սեպտեմբերի 19-ի հանդիպումը կարևոր քայլ էր ՀՀ-ԵՄ հարաբերություններում, և կոչ են արել կատարել մինչ այժմ գրանցված առաջընթացի վերանայում 2025 թվականի դեկտեմբերի սկզբին Բրյուսելում կայանալիք ԵՄ-ՀՀ Գործընկերության խորհրդի հաջորդ նիստում»,- ասվում է հաղորդագրությունում։

Ավելին՝ Քաղաքականություն

Կարևոր հիմա

Խմբագրի ընտրանի

Շաբաթվա ամենադիտված

  1. Հոկտեմբերի 11-ին Երևանի որոշ փողոցներում ժամանակավորապես կսահմանափակվի երթևեկությունը։
  2. Две порции алкоголя в день — риск смерти 1 из 25
  3. Армения в третий раз выиграла Детское Евровидение
  4. Мост у армянского Ани восстановят к 2028 году
  5. Артур Аветисян взял бронзу чемпионата мира
  6. На месте Ереванской оперы стояла часовня XVII века

Տեսանյութեր YouTube ›

Այլ թեմաներ

Վերջին նյութեր Տեսնել բոլորը ›

  1. Президент «Барселоны» подарил Царукяну именную футболку
  2. У мэрии Еревана появится ИИ-двойник
  3. Ереван полностью перейдёт на электробусы
  4. Гимнасты Армении взяли четыре медали на чемпионате мира
  5. События в Ереване, 27 октября – 1 ноября 2026
  6. Арман Царукян стал чемпионом RAF
  7. Рейсы Ереван — Капан временно приостановили
  8. Начались съёмки фильма об Араме Асатряне

Гамлет Манукян стал чемпионом мира по гимнастике

Ավելի շատ նորություններ

  1. ԵՄ հանձնակատարի պատմական այցը Հայաստան. կողմերը հաստատել են գործընկերության խորացման հանձնառությունը