Այս օրը հնարավոր է դարձել նախևառաջ այն բանից հետո, որ Հայաստանի դժոխային օրերին դուք՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամներդ, չսասանվեցիք. Փաշինյան — ZARTNIR.MEDIA Անցնել բովանդակությանը
Zartnir Media
Քաղաքականություն

Այս օրը հնարավոր է դարձել նախևառաջ այն բանից հետո, որ Հայաստանի դժոխային օրերին դուք՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամներդ, չսասանվեցիք. Փաշինյան

Այս օրը հնարավոր է դարձել նախևառաջ այն բանից հետո, որ Հայաստանի դժոխային օրերին դուք՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամներդ, չսասանվեցիք. Փաշինյան

Հայաստանի վարչապետ, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նախագահ Նիկոլ Փաշինյանն իր խոնարհումը հայտնեց կուսակցության անդամներին, որոնք կարողացել ենք Հայաստանի դժվարին ու դժոխային օրերում չսասանվել, տանել բեռը, տառապանքն ու ցնցումը: 

Փաշինյանն այս մասին ընդգծեց «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության 7–րդ համաժողովում: 

Խոսելով անցած դժվարությունների, խաղաղության հաստատման գործընթացի, Հայաստանի ու Ադրբեջանի միջև նախաստորագրված համաձայնագրի մասին՝ Փաշինյանը շնորհավորեց ու շնորհակալություն հայտնեց կուսակցականներին:

Դիմելով կուսակցական ընկերներին՝ Փաշինյանն ասաց. 

«Այս օրը հնարավոր է դարձել նախևառաջ այն բանից հետո, որ Հայաստանի դժոխային օրերին դուք՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամներդ, չսասանվեցիք: Բայց աներևեկայելի է, թե ինչպես էր հնարավոր չսասանվել: Դժվար է նույնիսկ հասկանալ, թե ինչպես կարողացաք չսասանվել, ինչպես կարողացաք կանգուն մնալ ձեր ոտքերի վրա, ինչպես կարողացաք տանել այդ բեռը, այդ տառապանքն ու ցնցումը, ինչպես կարողացաք անցնել այդ ամենի միջով: Ձեր և ձեր ընտանիքների անդամների հասցեին՝ սպառնալիքներ ու հայհոյանքներ, սուտ ու զրպարտություն, կեղծ լուրեր, հարձակումներ. սա է այն գործիքակազմը, որ ձեր դեմ կիրառում էին և կիրառում են»:

Փաշինյանն իր խոնարհումը հայտնեց համաժողովին մասնակցող բոլոր պատվիրակների, կուսակցության մյուս անդամների, նրանց ընտանիքների առաջ: Նա նկատեց՝ նույնիսկ ինքն ամբողջությամբ չգիտի, թե ինչերի միջով են նրանք անցել ու անցնում 2020թ. այն դժնդակ օրերից ի վեր: 

«Եղան մարդիկ, որոնք քանդվեցին, փլուզվեցին: Բայց ես նրանց նույնիսկ չեմ դատապարտում, որովհետ մեր տեսած այն պայմաններում հենց դա է տրամաբանականը, հենց դա է սովորական մարդկայինը, որովհետև ՔՊ կուսակցության անդամ լինելով՝ հայտնվել էիք մի բեռի տակ, որը հնարավոր չէր տանել, հնարավոր չէ վերապրել: Ոմանք չկարողացան կանգուն մնալ, որովհետև կանգուն մնալն անհնարին էր, կատարելապես անհնարին, և նրանց փլուզումն անկանկալ չէր ու հասկանալի էր նույնիսկ: Բայց դուք կանգնեցիք, ասել է թե՝ դուք արեցիք անհնարինը: Եվ սա է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ լինելու առանձնահատկությունը, կուսակցությունն անհնարինն անելու կուսակցություն է, և մենք իրար հետ արել ենք ու անում ենք անհնարինը»,–ասաց Փաշինյանը:

Նա մոտեցավ բեմի կենտրոնին ու խոնարհվեց:

Ավելին՝ Քաղաքականություն

Կարևոր հիմա

Խմբագրի ընտրանի

Շաբաթվա ամենադիտված

  1. Հոկտեմբերի 11-ին Երևանի որոշ փողոցներում ժամանակավորապես կսահմանափակվի երթևեկությունը։
  2. Две порции алкоголя в день — риск смерти 1 из 25
  3. Армения в третий раз выиграла Детское Евровидение
  4. Мост у армянского Ани восстановят к 2028 году
  5. Артур Аветисян взял бронзу чемпионата мира
  6. На месте Ереванской оперы стояла часовня XVII века

Տեսանյութեր YouTube ›

Այլ թեմաներ

Վերջին նյութեր Տեսնել բոլորը ›

  1. Президент «Барселоны» подарил Царукяну именную футболку
  2. У мэрии Еревана появится ИИ-двойник
  3. Ереван полностью перейдёт на электробусы
  4. Гимнасты Армении взяли четыре медали на чемпионате мира
  5. События в Ереване, 27 октября – 1 ноября 2026
  6. Арман Царукян стал чемпионом RAF
  7. Рейсы Ереван — Капан временно приостановили
  8. Начались съёмки фильма об Араме Асатряне

Гамлет Манукян стал чемпионом мира по гимнастике

Ավելի շատ նորություններ

  1. Այս օրը հնարավոր է դարձել նախևառաջ այն բանից հետո, որ Հայաստանի դժոխային օրերին դուք՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամներդ, չսասանվեցիք. Փաշինյան