Պայմանավորվել ենք այն ամենի շուրջ, ինչը գրված և հրապարակված է․ Արարատ Միրզոյանը՝ խաղաղության գործընթացի մասին — ZARTNIR.MEDIA Անցնել բովանդակությանը
Zartnir Media
Քաղաքականություն

Պայմանավորվել ենք այն ամենի շուրջ, ինչը գրված և հրապարակված է․ Արարատ Միրզոյանը՝ խաղաղության գործընթացի մասին

Պայմանավորվել ենք այն ամենի շուրջ, ինչը գրված և հրապարակված է․ Արարատ Միրզոյանը՝ խաղաղության գործընթացի մասին

Մենք այսօր էլ պատրաստ ենք րոպե առաջ սկսել խաղաղության պայմանագրի ստորագրման տեղի և վայրի մասին խորհրդակցությունները: Այս մասին Կ. Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրի տարածքում, լրագրողների հետ զրույցի ընթացքում ասաց Արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը։

Նրա խոսքով՝ «Թրամփի ուղու» շուրջ դետալները հստակեցվելու են Հայաստանի և ԱՄՆ-ի պատվիրակությունների միջև շփումների, քննարկումների, բանակցությունների միջոցով։ 

«Իսկ ադրբեջանական կողմի հետ կան ընդհանուր պատկերացումները և դրանք արտահայտված են ստորագրված վաշինգտոնյան հռչակագրում, որտեղ ամրագրված է, որ ապաշրջափակումը տեղի է ունենալու 2 երկրների տարածքային ամբողջականության, սահմանների անձեռնմխելիության, ինքնիշխանության, իրավազորության ներքո անխոչընդոտ, փոխադարձ առավելություններով»,-ասաց նա։

Նախարարը ևս մեկ անգամ ընդգծեց՝ պայմանավորվել են այն կետերի շուրջ, որոնք գրված ու հրապարակված են, «մնացած բանավոր մեկնաբանություններն էական չեն»։

«Մենք ինչպես նախաստորագրելու պահին, ինչպես դրանից  առաջ, երբ տեքստը համաձայնեցված էր մարտի կեսերին, հայտարարեցինք, որ պատրաստ ենք րոպե առաջ սկսել ստորագրման տեղի ու վայրի վերաբերյալ խորհրդակցությունները։   Հիմա էլ պատրաստ ենք»,-ասաց Արարատ Միրզոյանը։   Հիշեցնենք՝ այսօր՝ սեպտեմբերի 20-ին,  Կ. Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում տեղի է ունենալու «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության համաժողովը։

Ավելին՝ Քաղաքականություն

Կարևոր հիմա

Խմբագրի ընտրանի

Շաբաթվա ամենադիտված

  1. Հոկտեմբերի 11-ին Երևանի որոշ փողոցներում ժամանակավորապես կսահմանափակվի երթևեկությունը։
  2. Две порции алкоголя в день — риск смерти 1 из 25
  3. Армения в третий раз выиграла Детское Евровидение
  4. Мост у армянского Ани восстановят к 2028 году
  5. Артур Аветисян взял бронзу чемпионата мира
  6. На месте Ереванской оперы стояла часовня XVII века

Տեսանյութեր YouTube ›

Այլ թեմաներ

Վերջին նյութեր Տեսնել բոլորը ›

  1. Президент «Барселоны» подарил Царукяну именную футболку
  2. У мэрии Еревана появится ИИ-двойник
  3. Ереван полностью перейдёт на электробусы
  4. Гимнасты Армении взяли четыре медали на чемпионате мира
  5. События в Ереване, 27 октября – 1 ноября 2026
  6. Арман Царукян стал чемпионом RAF
  7. Рейсы Ереван — Капан временно приостановили
  8. Начались съёмки фильма об Араме Асатряне

Гамлет Манукян стал чемпионом мира по гимнастике

Ավելի շատ նորություններ

  1. Պայմանավորվել ենք այն ամենի շուրջ, ինչը գրված և հրապարակված է․ Արարատ Միրզոյանը՝ խաղաղության գործընթացի մասին