Պետրոս Ղազարյանը 10-րդ անգամ հրավիրում է Իշխան Սաղաթելյանին իր տաղավար

Հանրային հեռուստաընկերության հաղորդավար Պետրոս Ղազարյանը սեպտեմբերի 19-ին ֆեյսբուքյան գրառմամբ արձագանքել է ԱԺ ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանի վերջին հարցազրույցին, որում վերջինս քննադատել է Հանրային հեռուստաընկերությանը՝ մեղադրելով թուրք-ադրբեջանական քարոզչության տարածման մեջ։
«Իշխան Սաղաթելյանը հարցազրույցում ասում է ,որ Հանրային հեռուստաընկերությունը զբաղված է թուրք ադրբեջանական քարոզչությամբ։Պարոն Սաղաթելյան հրավիրում եմ ձեզ հարցազրույցի։
Եկեք ջախջախեք թուրք ադրբեջանական քարոզչությունը ։
Սա ձեզ հրավերի տասերորդ հոբելյանական փորձն է։Հուսանք չեք ընկրկի թուրք ադրբեջանական քարոզի առաջ»,- գրել է Ղազարյանը:

























