Ես շարունակում եմ կանգնած լինել հայ ժողովրդի կողքին. Փիթերս

Միչիգան նահանգից ընտրված ԱՄՆ սենատոր Գարի Փիթերսը երկու տարի առաջ այցելել է Հայաստան՝ սատարելու հայ ժողովրդին այն բանից հետո, երբ Ադրբեջանը հարձակվեց Լեռնային Ղարաբաղի վրա և տեղահանեց ավելի քան 100,000 էթնիկ հայերի։
Սենատորը վերահաստատել է իր վճռական դիրքորոշումը՝ Հայաստանի ինքնիշխանությունը և անվտանգության պաշտպանության գործում։
«Երկու տարի առաջ ես այցելեցի Հայաստան, այն բանից հետո, երբ Ադրբեջանը անարդարացիորեն հարձակվեց Լեռնային Ղարաբաղի վրա և տեղահանեց ավելի քան 100,000 էթնիկ հայերի։
️Այսօր ես շարունակում եմ կանգնած լինել հայ ժողովրդի կողքին, մինչ մենք աշխատում ենք երկարատև խաղաղության համաձայնագրի ուղղությամբ, որը կվերականգնի պատճառված վնասը և կպաշտպանի Հայաստանի ինքնիշխանությունը»,- ասել է Փիթերսը:

























