Պատկերացրե՛ք այն հնարավորությունը, որ Հայաստանում բեռները բարձվեն գնացքներ և Չինաստանում բեռնաթափվեն. Փաշինյան — ZARTNIR.MEDIA Անցնել բովանդակությանը
Zartnir Media
Քաղաքականություն

Պատկերացրե՛ք այն հնարավորությունը, որ Հայաստանում բեռները բարձվեն գնացքներ և Չինաստանում բեռնաթափվեն. Փաշինյան

Պատկերացրե՛ք այն հնարավորությունը, որ Հայաստանում բեռները բարձվեն գնացքներ և Չինաստանում բեռնաթափվեն. Փաշինյան

Ամենակարևոր արձանագրումը Հայաստանի և Չինաստաի միջև ռազմավարական գործընկերության հաստատումն է, որի վերաբերյալ փաստաթուղթը մենք ընդունեցինք Չինաստանի նախագահի հետ հանդիպման արդյունքներով: Այդ մասին Կառավարության՝ սեպտեմբերի 18-ի ճեպազրույցի ժամանակ ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով հարցին, թե ինչ կտան Հայաստան-Չինաստան համաձայնագրերը հայ գործարարներին:

«Ռազմավարական գործընկերությունը նշանակում է, որ այդ թվում մեր երկրների գործարար հատվածն ունի քաղաքական դրական ազդակ՝ համագործակցությունը տնտեսության և մյուս ոլորտներում խորացնելու, պարզապես պետք է մեր գործընկերներն այդ հնարավորություններից օգտվեն:

Պարզ է, որ հեռավորությունը, տրանսպորտային սահմանափակումները կան, բայց հույս ունեմ՝ տարածաշրջանային ենթակառուցվածքների ապաշրջափակումը (ոչ թե հույս ունեմ, այլ համոզված եմ), այդ խնդիրների մի զգալի հատվածն էլ կլուծի:

Պատկերացրե՛ք այն հնարավորությունը, որ հնարավոր է Հայաստանում բեռները բարձել գնացքներ և Չինաստանում բեռնաթափել. սա բոլորովին ուրիշ տնտեսական իրավիճակ է, և մեր խնդիրներից մեկը հենց այդ իրավիճակն արձանագրելն է:

Իսկ ընդհանուր առմամբ Հայաստանի և Չինաստանի միջև կոնկրետ գործընկերություն է հաստատված, և այդ գործընկերությունը, այդ թվում՝ փոխադարձ ներդրումային հնարավորությունների հանգամանքով [պայմանավորված], պետք է զարգանա»,- ասաց նա:

Ավելին՝ Քաղաքականություն

Կարևոր հիմա

Խմբագրի ընտրանի

Շաբաթվա ամենադիտված

  1. Հոկտեմբերի 11-ին Երևանի որոշ փողոցներում ժամանակավորապես կսահմանափակվի երթևեկությունը։
  2. Две порции алкоголя в день — риск смерти 1 из 25
  3. Армения в третий раз выиграла Детское Евровидение
  4. Мост у армянского Ани восстановят к 2028 году
  5. Артур Аветисян взял бронзу чемпионата мира
  6. На месте Ереванской оперы стояла часовня XVII века

Տեսանյութեր YouTube ›

Այլ թեմաներ

Վերջին նյութեր Տեսնել բոլորը ›

  1. Президент «Барселоны» подарил Царукяну именную футболку
  2. У мэрии Еревана появится ИИ-двойник
  3. Ереван полностью перейдёт на электробусы
  4. Гимнасты Армении взяли четыре медали на чемпионате мира
  5. События в Ереване, 27 октября – 1 ноября 2026
  6. Арман Царукян стал чемпионом RAF
  7. Рейсы Ереван — Капан временно приостановили
  8. Начались съёмки фильма об Араме Асатряне

Гамлет Манукян стал чемпионом мира по гимнастике

Ավելի շատ նորություններ

  1. Պատկերացրե՛ք այն հնարավորությունը, որ Հայաստանում բեռները բարձվեն գնացքներ և Չինաստանում բեռնաթափվեն. Փաշինյան