Արարատ Միրզոյանը և Նիդերլանդների ԱԳ նախարարը քննարկել են ռազմավարական գործընկերության խորացմանն ուղղված համատեղ աշխատանքները — ZARTNIR.MEDIA Անցնել բովանդակությանը
Zartnir Media
Քաղաքականություն

Արարատ Միրզոյանը և Նիդերլանդների ԱԳ նախարարը քննարկել են ռազմավարական գործընկերության խորացմանն ուղղված համատեղ աշխատանքները

Արարատ Միրզոյանը և Նիդերլանդների ԱԳ նախարարը քննարկել են ռազմավարական գործընկերության խորացմանն ուղղված համատեղ աշխատանքները

Սեպտեմբերի 17-ին Նիդերլանդներ այցի շրջանակներում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Նիդերլանդների ԱԳ նախարար Դավիդ վան Վելի հետ։ Նախարարները քննարկում են ունեցել նախ առանձնազրույցի ձևաչափով, ապա ընդլայնված կազմով՝ պատվիրակությունների մասնակցությամբ: Այդ մասին հայտնում են ԱԳՆ-ից:

Արարատ Միրզոյանը և Դավիդ վան Վելը քննարկել են Հայաստանի և Նիդերլանդների միջև ռազմավարական գործընկերության խորացմանն ուղղված համատեղ աշխատանքները, այդ թվում՝ մարտին երկու երկրների միջև ստորագրված համատեղ հռչակագրի կյանքի կոչման միջոցով։ 

Զրուցակիցները մտքեր են փոխանակել ակտիվ քաղաքական երկխոսությանը զուգահեռ տնտեսական համագործակցության, գործարար կապերի ընդլայնման հնարավորությունների շուրջ։ Նախարար Միրզոյանը բարձր է գնահատել առևտրային կարողությունների զարգացմանն ու եվրոպական շուկա մուտքի ընդլայնման համար Նիդերլանդների աջակցությունը, ինչպես նաև Համաշխարհային բանկի «Արտոնյալ ֆինանսավորման գլոբալ գործիքի հիմնադրամի» շրջանակներում ՀՀ-ին հավելյալ ֆինանսական հատկացումը։ 

Նախարար Միրզոյանն ընդգծել է, որ Հայաստանը մեծ կարևորություն է տալիս Նիդերլանդների հետ փոխգործակցությանը նաև Հայաստան-ԵՄ գործընկերության շրջանակում։ Այս համատեքստում քննարկվել են ԵՄ առկա գործիքակազմի հետևողական կիրառման միջոցով գործընկերության խորացման, ՀՀ դիմակայունության ամրապնդմանն ուղղված քայլերը։

Հանդիպմանն անդրադարձ է կատարվել նաև բազմակողմ հարթակներում փոխգործակցության հարցերի։

Հայաստանի և Նիդերլանդների ԱԳ նախարարները մտքեր են փոխանակել միջազգային ու տարածաշրջանային զարգացումների շուրջ։ Նախարար Միրզոյանը, շնորհակալություն հայտնելով Հայաստանի և Ադրբեջանի միջև օգոստոսի 8-ին ձեռք բերված կարևորագույն համաձայնությունների կապակցությամբ Նիդերլանդների կողմից արտահայտված դիրքորոշման համար, ներկայացրել է դրանց մանրամասները։

Ավելին՝ Քաղաքականություն

Կարևոր հիմա

Խմբագրի ընտրանի

Շաբաթվա ամենադիտված

  1. Հոկտեմբերի 11-ին Երևանի որոշ փողոցներում ժամանակավորապես կսահմանափակվի երթևեկությունը։
  2. Две порции алкоголя в день — риск смерти 1 из 25
  3. Армения в третий раз выиграла Детское Евровидение
  4. Мост у армянского Ани восстановят к 2028 году
  5. Артур Аветисян взял бронзу чемпионата мира
  6. На месте Ереванской оперы стояла часовня XVII века

Տեսանյութեր YouTube ›

Այլ թեմաներ

Վերջին նյութեր Տեսնել բոլորը ›

  1. Президент «Барселоны» подарил Царукяну именную футболку
  2. У мэрии Еревана появится ИИ-двойник
  3. Ереван полностью перейдёт на электробусы
  4. Гимнасты Армении взяли четыре медали на чемпионате мира
  5. События в Ереване, 27 октября – 1 ноября 2026
  6. Арман Царукян стал чемпионом RAF
  7. Рейсы Ереван — Капан временно приостановили
  8. Начались съёмки фильма об Араме Асатряне

Гамлет Манукян стал чемпионом мира по гимнастике

Ավելի շատ նորություններ

  1. Արարատ Միրզոյանը և Նիդերլանդների ԱԳ նախարարը քննարկել են ռազմավարական գործընկերության խորացմանն ուղղված համատեղ աշխատանքները