Դոնալդ Թրամփը ժամանել է Վինձորի ամրոց՝ Մեծ Բրիտանիա կատարած իր երկրորդ պետական այցի շրջանակում. BBC — ZARTNIR.MEDIA Անցնել բովանդակությանը
Zartnir Media
Քաղաքականություն

Դոնալդ Թրամփը ժամանել է Վինձորի ամրոց՝ Մեծ Բրիտանիա կատարած իր երկրորդ պետական այցի շրջանակում. BBC

Դոնալդ Թրամփը ժամանել է Վինձորի ամրոց՝ Մեծ Բրիտանիա կատարած իր երկրորդ պետական այցի շրջանակում. BBC

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն իր երկրորդ պետական ​​այցն է կատարել Մեծ Բրիտանիա և Վինձորի ամրոցում հանդիպել թագավոր Չառլզ III-ի հետ՝ գրել է BBC-ն։

ԱՄՆ նախագահը և նրա կինը՝ Մելանյան, Լոնդոնի մերձակա Բերքշիր կոմսությունում գտնվող 11-րդ դարի ամրոցի տարածք են ժամանել ուղղաթիռով, որտեղ նրանց դիմավորել են թագաժառանգ Ուելսի արքայազն Ուիլյամը և նրա կինը՝ Ուելսի արքայադուստր Քեթրինը, և հյուրերին տարել մոտակայքում նրանց սպասող Չառլզ III-ի և թագուհի Կամիլայի մոտ։ Կարճատև հանդիպումից հետո բրիտանական թագավորական ընտանիքի անդամները և հյուրերը նստել են կառքեր և ուղղվել դեպի ամրոց։

Երթը գլխավորել է վեց մոխրագույն ձիով լծված պետական կառքը, որում եղել են թագավոր Չառլզ III-ը և նախագահ Թրամփը: Երկրորդ կառքում նստած են եղել թագուհի Կամիլան և ԱՄՆ առաջին տիկինը՝ Մելանյան, երրորդում՝ արքայազնն ու արքայադուստրը, ինչպես նաև Միացյալ Թագավորությունում ԱՄՆ դեսպան Ուորեն Սթիվենսը և նրա կինը, իսկ չորրորդ կառքը նախատեսված է եղել ամերիկյան պատվիրակության ավագ անդամների, այդ թվում՝ պետքարտուղար Մարկո Ռուբիոյի և ԱՄՆ նախագահի դեսպան Սթիվեն Ուիթքոֆի համար։

Կառքերին ուղեկցել է պալատական հեծելազորային գունդը, իսկ երթուղու ճանապարհին շարվել են գվարդիայի զինվորները՝ ավանդական բարձր գլխարկներով, ինչպես նաև տարբեր ստորաբաժանումների զինծառայողներ և երեք ռազմական նվագախումբ, որոնք ճանապարհորդության ընթացքում կատարել են ԱՄՆ-ի և Մեծ Բրիտանիայի օրհներգերը։ Ընդհանուր առմամբ երթին մասնակցել են 120 ձի և 1300 զինծառայող։ Վինձորի ներքին բակում ի պատիվ ԱՄՆ նախագահի տրվել է հրետանային համազարկ:

Պետական այցի հիմնական իրադարձությունը լինելու է երեկոյան Սենթ Ջորջ Հոլում նախատեսված մեծ խնջույքը, որի ընթացքում Չառլզ III-ը և Դոնալդ Թրամփը ելույթ կունենան: Ճաշացանկում լինելու են բրիտանական և ամերիկյան խոհանոցի ուտեստներ։

Հաջորդ օրը Թրամփը հանդիպելու է Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերի հետ: Ենթադրվում է բազմամիլիարդանոց տնտեսական համաձայնագրի ստորագրում, որը վերաբերում է տեխնոլոգիաների և ատոմային էներգետիկայի ոլորտում համագործակցությանը, ինչպես նաև Ուկրաինայի պատերազմին։

Ավելին՝ Քաղաքականություն

Կարևոր հիմա

Խմբագրի ընտրանի

Շաբաթվա ամենադիտված

  1. Հոկտեմբերի 11-ին Երևանի որոշ փողոցներում ժամանակավորապես կսահմանափակվի երթևեկությունը։
  2. Две порции алкоголя в день — риск смерти 1 из 25
  3. Армения в третий раз выиграла Детское Евровидение
  4. Мост у армянского Ани восстановят к 2028 году
  5. Артур Аветисян взял бронзу чемпионата мира
  6. На месте Ереванской оперы стояла часовня XVII века

Տեսանյութեր YouTube ›

Այլ թեմաներ

Վերջին նյութեր Տեսնել բոլորը ›

  1. Президент «Барселоны» подарил Царукяну именную футболку
  2. У мэрии Еревана появится ИИ-двойник
  3. Ереван полностью перейдёт на электробусы
  4. Гимнасты Армении взяли четыре медали на чемпионате мира
  5. События в Ереване, 27 октября – 1 ноября 2026
  6. Арман Царукян стал чемпионом RAF
  7. Рейсы Ереван — Капан временно приостановили
  8. Начались съёмки фильма об Араме Асатряне

Гамлет Манукян стал чемпионом мира по гимнастике

Ավելի շատ նորություններ

  1. Դոնալդ Թրամփը ժամանել է Վինձորի ամրոց՝ Մեծ Բրիտանիա կատարած իր երկրորդ պետական այցի շրջանակում. BBC