ԱՄՆ-ն «աննախադեպ» սահմանափակումներ է սահմանել Իրանի պատվիրակության նկատմամբ. Բաղաեի — ZARTNIR.MEDIA Անցնել բովանդակությանը
Zartnir Media
Քաղաքականություն

ԱՄՆ-ն «աննախադեպ» սահմանափակումներ է սահմանել Իրանի պատվիրակության նկատմամբ. Բաղաեի

ԱՄՆ-ն «աննախադեպ» սահմանափակումներ է սահմանել Իրանի պատվիրակության նկատմամբ. Բաղաեի

ԱՄՆ-ի սահմանած վիզային սահմանափակումները՝ ՄԱԿ-ի նիստերին մասնակցող իրանական պատվիրակության նկատմամբ, աննախադեպ են: Այդ մասին, ըստ Tasnim լրատվական գործակալության, հայտարարել է Իրանի արտգործնախարարության խոսնակ Էսմայիլ Բաղաեին:

«Նյու Յորքում ՄԱԿ-ի նիստերին մասնակցող Իրանի Իսլամական Հանրապետության պատվիրակությունների համար վիզային սահմանափակումները նորություն չեն, բայց այս անգամ դրանք ​​աննախադեպ են և ակնհայտորեն հակասում են Միացյալ Նահանգների՝ որպես ՄԱԿ-ի գլխավոր կենտրոնակայանը հյուրընկալող երկրի պարտավորություններին»,- ասել է Բաղաեին։

Նա հայտնել է, որ տրամադրվել են սահմանափակ քանակությամբ վիզաներ, սակայն Նյու Յորքի և Ժնևի գործընկերներից լրացուցիչ մանրամասներ դեռևս չեն ստացվել։

«Իրանի Իսլամական Հանրապետությունը ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան և մյուս միջազգային համաժողովներն օգտագործում է իր դիրքորոշումը հստակեցնելու և տարածաշրջանային ու միջազգային հարցերի շուրջ մյուս երկրների հետ բանակցելու համար»,- բացատրել է արտաքին գործերի նախարարության խոսնակը։

Բաղաեին ընդգծել է, որ պատվիրակությունը Նյու Յորք կատարած այցի ընթացքում նախատեսում է եվրոպական երկրների հետ քննարկել Իրանի միջուկային ծրագրի շուրջ ստեղծված իրավիճակը, ինչպես նաև ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի չեղյալ հայտարարված բանաձևերի վերականգնման հարցը։

Ավելին՝ Քաղաքականություն

Կարևոր հիմա

Խմբագրի ընտրանի

Շաբաթվա ամենադիտված

  1. Հոկտեմբերի 11-ին Երևանի որոշ փողոցներում ժամանակավորապես կսահմանափակվի երթևեկությունը։
  2. Две порции алкоголя в день — риск смерти 1 из 25
  3. Армения в третий раз выиграла Детское Евровидение
  4. Мост у армянского Ани восстановят к 2028 году
  5. Артур Аветисян взял бронзу чемпионата мира
  6. На месте Ереванской оперы стояла часовня XVII века

Տեսանյութեր YouTube ›

Այլ թեմաներ

Վերջին նյութեր Տեսնել բոլորը ›

  1. Президент «Барселоны» подарил Царукяну именную футболку
  2. У мэрии Еревана появится ИИ-двойник
  3. Ереван полностью перейдёт на электробусы
  4. Гимнасты Армении взяли четыре медали на чемпионате мира
  5. События в Ереване, 27 октября – 1 ноября 2026
  6. Арман Царукян стал чемпионом RAF
  7. Рейсы Ереван — Капан временно приостановили
  8. Начались съёмки фильма об Араме Асатряне

Гамлет Манукян стал чемпионом мира по гимнастике

Ավելի շատ նորություններ

  1. ԱՄՆ-ն «աննախադեպ» սահմանափակումներ է սահմանել Իրանի պատվիրակության նկատմամբ. Բաղաեի