Իրանը շարունակում է աջակցել տարածաշրջանում հարատև խաղաղություն հաստատելու Հայաստանի ջանքերին. Աոհբանի — ZARTNIR.MEDIA Անցնել բովանդակությանը
Zartnir Media
Քաղաքականություն

Իրանը շարունակում է աջակցել տարածաշրջանում հարատև խաղաղություն հաստատելու Հայաստանի ջանքերին. Աոհբանի

Իրանը շարունակում է աջակցել տարածաշրջանում հարատև խաղաղություն հաստատելու Հայաստանի ջանքերին. Աոհբանի

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Հայաստանում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպան Մեհդի Սոբհանիին, ով ավարտում է իր առաքելությունը մեր երկրում: Այս մասին տեղեկացնում են Կառավարության մամուլի ծառայությունից:

Հանդիպման սկզբում փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն անձամբ իր և Կառավարության անունից շնորհակալություն է հայտնել դեսպանին իր պաշտոնավարման ընթացքում կատարված աշխատանքի և Հայաստան-Իրան միջպետական հարաբերությունների զարգացման գործում ունեցած զգալի ավանդի համար:

Դեսպանը, շնորհակալություն հայտնելով փոխվարչապետին ձևավորված կառուցողական համագործակցության համար, նշել է, որ Իրանը շարունակում է աջակցել տարածաշրջանում հարատև կայունություն և խաղաղություն հաստատելու Հայաստանի ջանքերին:

Զրուցակիցները քննարկել են Հայաստանի և Իրանի միջև երկկողմ համագործակցության ընդլայնման ուղղությամբ վերջին երկու տարիների ձեռքբերումները առանցքային նշանակություն ունեցող ոլորտներում, մտքեր փոխանակել առաջիկա անելիքների և հնարավոր համատեղ նոր ծրագրերի շուրջ:

Մհեր Գրիգորյանը նորանոր հաջողություններ է մաղթել դեսպանին իր հետագա գործունեության մեջ՝ նշելով, որ նա մշտապես կմնա Հայաստանի բարեկամը: 

Ավելին՝ Քաղաքականություն

Կարևոր հիմա

Խմբագրի ընտրանի

Շաբաթվա ամենադիտված

  1. Հոկտեմբերի 11-ին Երևանի որոշ փողոցներում ժամանակավորապես կսահմանափակվի երթևեկությունը։
  2. Две порции алкоголя в день — риск смерти 1 из 25
  3. Армения в третий раз выиграла Детское Евровидение
  4. Мост у армянского Ани восстановят к 2028 году
  5. Артур Аветисян взял бронзу чемпионата мира
  6. На месте Ереванской оперы стояла часовня XVII века

Տեսանյութեր YouTube ›

Այլ թեմաներ

Վերջին նյութեր Տեսնել բոլորը ›

  1. Президент «Барселоны» подарил Царукяну именную футболку
  2. У мэрии Еревана появится ИИ-двойник
  3. Ереван полностью перейдёт на электробусы
  4. Гимнасты Армении взяли четыре медали на чемпионате мира
  5. События в Ереване, 27 октября – 1 ноября 2026
  6. Арман Царукян стал чемпионом RAF
  7. Рейсы Ереван — Капан временно приостановили
  8. Начались съёмки фильма об Араме Асатряне

Гамлет Манукян стал чемпионом мира по гимнастике

Ավելի շատ նորություններ

  1. Իրանը շարունակում է աջակցել տարածաշրջանում հարատև խաղաղություն հաստատելու Հայաստանի ջանքերին. Աոհբանի