ՀՀ ԱԳՆ տեղակալ Վահան Կոստանյանը Ֆրանսիա կատարած աշխատանքային այցի շրջանակներում հանդիպել է Բենժամեն Հադադի հետ — ZARTNIR.MEDIA Անցնել բովանդակությանը
Zartnir Media
Քաղաքականություն

ՀՀ ԱԳՆ տեղակալ Վահան Կոստանյանը Ֆրանսիա կատարած աշխատանքային այցի շրջանակներում հանդիպել է Բենժամեն Հադադի հետ

ՀՀ ԱԳՆ տեղակալ Վահան Կոստանյանը Ֆրանսիա  կատարած աշխատանքային այցի շրջանակներում հանդիպել է Բենժամեն Հադադի հետ

Հայաստանի արտաքին գործերի նախարարի տեղակալ Վահան Կոստանյանը Ֆրանսիա կատարած աշխատանքային այցի շրջանակներում հանդիպել է Ֆրանսիայի՝ Եվրոպայի և արտաքին գործերի նախարարության եվրոպական հարցերով նախարար Բենժամեն Հադադի հետ: 

Այս մասին հայտնում են Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչությունից։ 

Զրուցակիցները գոհունակությամբ արձանագրել են Հայաստանի և Ֆրանսիայի միջև քաղաքական երկխոսության բարձր մակարդակը, քննարկել առաջիկա ծրագրերը, ինչպես նաև ընդգծել ռազմավարական գործընկերության հաստատման կարևորությունը:

Հանդիպման ընթացքում հանգամանալից քննարկվել են Հայաստանի՝ եվրոպական ինտեգրման հետագա խորացման հեռանկարները և այս համատեքստում Հայաստան-Ֆրանսիա գործակցության հնարավորությունները: 

Նախարարի տեղակալ Վահան Կոստանյանը զրուցակցին է ներկայացրել «Եվրոպական Միությանը ՀՀ անդամակցելու գործընթացի մեկնարկի մասին» օրենքի ընդունումից հետո Կառավարության կողմից ձեռնարկված քայլերը՝ միտված Եվրոպական միության հետ գործընկերության խորացմանը` մանրամասն անդրադառնալով նախանշված բարեփոխումների օրակագին:

Անդրադարձ է կատարվել նաև 2026թ. Հայաստանում կայանալիք Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովի կազմակերպմանը:

Վահան Կոստանյանը զրուցակցին է ներկայացրել նաև օգոստոսի 8-ին Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացում Վաշինգտոնում ձեռք բերված պատմական պայմանավորվածությունները, ինչպես նաև խաղաղության ինստիտուցիոնալիզացման ուղղությամբ Հայաստանի տեսլականը: 

Կողմերը մտքեր են փոխանակել նաև միջազգային և տարածաշրջանային օրակարգի արդի հարցերի շուրջ:

Ավելին՝ Քաղաքականություն

Կարևոր հիմա

Խմբագրի ընտրանի

Շաբաթվա ամենադիտված

  1. Հոկտեմբերի 11-ին Երևանի որոշ փողոցներում ժամանակավորապես կսահմանափակվի երթևեկությունը։
  2. Две порции алкоголя в день — риск смерти 1 из 25
  3. Армения в третий раз выиграла Детское Евровидение
  4. Мост у армянского Ани восстановят к 2028 году
  5. Артур Аветисян взял бронзу чемпионата мира
  6. На месте Ереванской оперы стояла часовня XVII века

Տեսանյութեր YouTube ›

Այլ թեմաներ

Վերջին նյութեր Տեսնել բոլորը ›

  1. Президент «Барселоны» подарил Царукяну именную футболку
  2. У мэрии Еревана появится ИИ-двойник
  3. Ереван полностью перейдёт на электробусы
  4. Гимнасты Армении взяли четыре медали на чемпионате мира
  5. События в Ереване, 27 октября – 1 ноября 2026
  6. Арман Царукян стал чемпионом RAF
  7. Рейсы Ереван — Капан временно приостановили
  8. Начались съёмки фильма об Араме Асатряне

Гамлет Манукян стал чемпионом мира по гимнастике

Ավելի շատ նորություններ

  1. ՀՀ ԱԳՆ տեղակալ Վահան Կոստանյանը Ֆրանսիա կատարած աշխատանքային այցի շրջանակներում հանդիպել է Բենժամեն Հադադի հետ