Մեր անվտանգության լեգիտիմության ռազմավարությունն ավելի է ամրապնդվել օգոստոսի 8-ին. Փաշինյան — ZARTNIR.MEDIA Անցնել բովանդակությանը
Zartnir Media
Քաղաքականություն

Մեր անվտանգության լեգիտիմության ռազմավարությունն ավելի է ամրապնդվել օգոստոսի 8-ին. Փաշինյան

Մեր անվտանգության լեգիտիմության ռազմավարությունն ավելի է ամրապնդվել օգոստոսի 8-ին. Փաշինյան

ՀՀ անվտանգության սյուներից մեկը պետք է լինի լեգիտիմությունը: Այս ռազմավարությունն է, որ հնարավոր է դարձրել խաղաղությունը:

Առանց այս ռազմավարության որդեգրման՝ խաղաղությունը պարզապես հնարավոր չէր լինի, եթե մենք, խաղաղություն ասելով, նկատի ունենք ինստիտուցիոնալ, տևական խաղաղությունը, որովհետև միայն չկրակելը դեռևս խաղաղություն չէ: Այդ մասին «Համապարփակ անվտանգություն և դիմակայունություն» միջազգային համաժողովի ժամանակ ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Մենք ունեցել ենք ժամանակաշրջան, որ համարյա չեն կրակել, չնայած փաստորեն ստացվում է, որ այդպիսի տարի չենք ունեցել, որ սահմանին չունենանք զոհեր, վիրավորներ: Չե՛նք ունեցել այդպիսի տարի:

Հիմա լեգիտիմության մեր ռազմավարությունն ավելի է ամրապնդվել մի թերգնահատված փաստաթղթի բերումով, և այդ փաստաթուղթը Հայաստանի և Ադրբեջանի սահմանազատման հանձնաժողովների համատեղ գործունեության կանոնակարգն է, որը ստորագրված և վավերացված է երկու երկրների համապատասխան ընթացակարգերով:

Փաստաթուղթն ինչո՞ւ է թերագնահատված, որովհետև այն Հայաստանի և Ադրբեջանի առաջին երկկողմ միջազգային փաստաթուղթն է, որը վավերացվել է երկու երկրներում և ունի իրավական ուժ»,- ասաց նա՝ հիշեցնելով, որ դրանում ամրագրված է Ալմա Աթայի հռչակագիրը՝ որպես երկու երկրների սահմանազատման բազային սկզբունք:

«Մեր անվտանգության լեգիտիմության ռազմավարությունն ավելի է ամրապնդվել օգոստոսին 8-ին խաղաղության համաձայնագրի նախաստորագրումով և Վաշինգտոնի խաղաղության հռչակագրով,- ասաց նա և հավելեց.- Այս ամենը՝ առանձին վերցրած, սպոնտան գործողություններ չեն. սա 2022 թվականի սեպտեմբերին մեր որդեգրած ռազմավարությունների բերած արդյունքներն են»:

Հիշեցնենք՝ օգոստոսի 8-ին Վաշինգտոնում՝ Սպիտակ տանը, ստորագրվել է Ադրբեջանի Հանրապետության նախագահի, Հայաստանի Հանրապետության վարչապետի և Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփի համատեղ Հռչակագիրը: Վաշինգտոնում Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը և Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը Հայաստանի, Ադրբեջանի և ԱՄՆ ղեկավարների ներկայությամբ նախաստորագրել էին «Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման մասին» համաձայնագիրը։  

Ավելին՝ Քաղաքականություն

Կարևոր հիմա

Խմբագրի ընտրանի

Շաբաթվա ամենադիտված

  1. Հոկտեմբերի 11-ին Երևանի որոշ փողոցներում ժամանակավորապես կսահմանափակվի երթևեկությունը։
  2. Две порции алкоголя в день — риск смерти 1 из 25
  3. Армения в третий раз выиграла Детское Евровидение
  4. Мост у армянского Ани восстановят к 2028 году
  5. Артур Аветисян взял бронзу чемпионата мира
  6. На месте Ереванской оперы стояла часовня XVII века

Տեսանյութեր YouTube ›

Այլ թեմաներ

Վերջին նյութեր Տեսնել բոլորը ›

  1. Президент «Барселоны» подарил Царукяну именную футболку
  2. У мэрии Еревана появится ИИ-двойник
  3. Ереван полностью перейдёт на электробусы
  4. Гимнасты Армении взяли четыре медали на чемпионате мира
  5. События в Ереване, 27 октября – 1 ноября 2026
  6. Арман Царукян стал чемпионом RAF
  7. Рейсы Ереван — Капан временно приостановили
  8. Начались съёмки фильма об Араме Асатряне

Гамлет Манукян стал чемпионом мира по гимнастике

Ավելի շատ նորություններ

  1. Մեր անվտանգության լեգիտիմության ռազմավարությունն ավելի է ամրապնդվել օգոստոսի 8-ին. Փաշինյան