Մեր խնդիրն է ունենալ հնարավորինս քիչ գարշապարներ կամ այդ գարշապարները դարձնել հնարավորինս պաշտպանված. Փաշինյան — ZARTNIR.MEDIA Անցնել բովանդակությանը
Zartnir Media
Քաղաքականություն

Մեր խնդիրն է ունենալ հնարավորինս քիչ գարշապարներ կամ այդ գարշապարները դարձնել հնարավորինս պաշտպանված. Փաշինյան

Մեր խնդիրն է ունենալ հնարավորինս քիչ գարշապարներ կամ այդ գարշապարները դարձնել հնարավորինս պաշտպանված. Փաշինյան

Անվտանգությունը սեփական խոցելիությունները նվազեցնելու գործընթաց է: Պարզ է, որ բացարձակ անխոցելիություն չկա, խոցելի է նույնիսկ Աքիլլեսը՝ իր գարշապարով: Հետևաբար, անվտանգության թեմայի հետ առնչվելիս մեր խնդիրն է ունենալ հնարավորինս քիչ գարշապարներ կամ այդ գարշապարները դարձնել հնարավորինս պաշտպանված: Այդ մասին «Համապարփակ անվտանգություն և դիմակայունություն» միջազգային համաժողովի շրջանակում իր ելույթի ժամանակ ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Այս համատեքստում վարչապետն անդրադարձավ հարցին, թե արդյոք վերջին տարիներին խոցելիությունները նվազեցնելու մեր պատկերացումները փոխվե՞լ են:

«Այո՛, պետք է արձանագրել, որ անվտանգության ապահովման և մեր խոցելիությունների նվազեցման մեր պատկերացումների մեջ էական հանգամանքներ են փոխվել: Բայց ես ուզում եմ նախ ընդգծել նախորդ շրջանի մեր պատկերացումներն անվտանգության վերաբերյալ: Նախորդող շրջանում մեր պատկերացումը եղել է, որ մեր արտաքին անվտանգային խոցելիությունները նվազեցնելու առաջնային գործիքները ռազմաքաղաքական դաշինքներն են և բանակը, բայց մեր պատմությունը եկավ ապացուցելու, որ այս բանաձևը չաշխատեց ո՛չ առաջին, ո՛չ էլ երկրորդ կետով»,- ասաց նա:

Փաշինյանը կարծիքով՝ առաջին մասով չաշխատեց երեք անգամ, առաջինը ՀԱՊԿ արձանագրումն էր:

«ՀԱՊՀ-ն արձանագրում է, որ Ադրբեջանն իր համար նույնքան եղբայրական պետություն է, ինչքան ՀՀ-ն, և որ ՀԱՊԿ-ը ճանաչում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը»,- հիշեցրեց Փաշինյանը՝ հավելելով, որ ՌԴ նախագահն այս արձանագրումն արել է 2020 թվականի նոյեմբերի 18-ին և դեկտեմբերի 17-ին, այն, որ ԼՂ տարածքը միջազգային իրավունքի տեսանկյունից Ադրբեջանի մաս է և միշտ էլ համարվել է այդպիսին:

«Այսինքն՝ անվտանգային առաջնային այս կոնցեպտը Ղարաբաղի շուրջ տեղի ունեցող իրադարձությունների համատեքստում չաշխատեց: Եթե մենք ուշադիր լինեինք, կարող էինք ի սկզբանե կռահել, որ չի աշխատելու»,- ասաց նա:

Ըստ Փաշինյանի՝ երկրորդ դեպքը 2021 թվականի մայիսին էր, երրորդը՝ 2022 թվականի սեպտեմբերին, երբ ՀՀ-ն իր տարածքային ամբողջականության խախտման հարցով դիմեց ՀԱՊԿ-ին, մինչդեռ ՀԱՊԿ-ի արձանգանքն այն էր, թե սահմանները սահմանազատված չեն, և հարց է՝ արդյոք եղե՞լ է ներխուժում ՀՀ տարածք:

«Այստեղ էր, որ, անխուսափելիորեն, մեր շրջանցման որևէ բանաձև չաշխատեց, և մենք ստիպված էինք ուղիղ առերեսվել մի պարզ հարցի՝ արդյոք ՀԱՊԿ-ը ճանաչո՞ւմ է ՀՀ տարածքային ամբողջականությունը:

Բայց մենք չէինք հասցրել նույնիսկ պատասխանել այս հարցին կամ գնալ այս հարցի պատասխանի հետևից, երբ հանկարծ մեզ համար անսպասելի ձևով ծագեց մի ուրիշ, թվում է՝ աներևակայելի հարց՝ իսկ մենք ինքներս մեր տարածքային ամբողջականությունը ճանաչո՞ւմ ենք»,- ասաց Փաշինյանը՝ հավելելով, որ այստեղից եկավ Պրահայի խոսակցությունը, որի ժամանակ հայկական կողմը խնդիր դրեց՝ հենվելու Ալմա Աթայի հռչակագրի վրա, և որոշվեց, որ պատրաստ ենք Հայաստանի և Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը ճանաչելու Ալմա Աթայի հռչակագրի վրա: Սա Փաշինյանն այն շրջադարձային կետն է համարում, որն էականորեն փոխեց ՀՀ ռազմավարությունը:

«Սա մեր առաջին փորձարկումն էր՝ լեգիտիմությունը դարձնել անվտանգության գործիք, և այդ կետից այդ գործիքը սկսեց աշխատել»,- ասաց նա՝ ընդգծելով, որ հիմա հասկացել են՝ ՀՀ անվտանգության սյուներից մեկը պետք է լինի լեգիտիմությունը:

Ավելին՝ Քաղաքականություն

Կարևոր հիմա

Խմբագրի ընտրանի

Շաբաթվա ամենադիտված

  1. Հոկտեմբերի 11-ին Երևանի որոշ փողոցներում ժամանակավորապես կսահմանափակվի երթևեկությունը։
  2. Две порции алкоголя в день — риск смерти 1 из 25
  3. Армения в третий раз выиграла Детское Евровидение
  4. Мост у армянского Ани восстановят к 2028 году
  5. Артур Аветисян взял бронзу чемпионата мира
  6. На месте Ереванской оперы стояла часовня XVII века

Տեսանյութեր YouTube ›

Այլ թեմաներ

Վերջին նյութեր Տեսնել բոլորը ›

  1. Президент «Барселоны» подарил Царукяну именную футболку
  2. У мэрии Еревана появится ИИ-двойник
  3. Ереван полностью перейдёт на электробусы
  4. Гимнасты Армении взяли четыре медали на чемпионате мира
  5. События в Ереване, 27 октября – 1 ноября 2026
  6. Арман Царукян стал чемпионом RAF
  7. Рейсы Ереван — Капан временно приостановили
  8. Начались съёмки фильма об Араме Асатряне

Гамлет Манукян стал чемпионом мира по гимнастике

Ավելի շատ նորություններ

  1. Մեր խնդիրն է ունենալ հնարավորինս քիչ գարշապարներ կամ այդ գարշապարները դարձնել հնարավորինս պաշտպանված. Փաշինյան