Լոնդոնում հակամիգրանտական երթի ընթացքում ձերբակալվել է ինը մարդ — ZARTNIR.MEDIA Անցնել բովանդակությանը
Zartnir Media
Քաղաքականություն

Լոնդոնում հակամիգրանտական երթի ընթացքում ձերբակալվել է ինը մարդ

Լոնդոնում հակամիգրանտական երթի ընթացքում ձերբակալվել է ինը մարդ

Լոնդոնի կենտրոնում սեպտեմբերի 13-ին տեղի է ունենում զանգվածային ցույց, որը կազմակերպել է ակտիվիստ Թոմմի Ռոբինսոնը (իրական անունը՝ Սթիվեն Յաքսլի-Լեննոն)։ Երթի մասնակիցները բողոքել են, որ ներգաղթյալների մեծ թվի պատճառով երկրում տնտեսական ճգնաժամ է հասունանում:

«Միացնենք Թագավորությունը» (Unite The Kingdom) երթին, ըստ բրիտանական ոստիկանության, մասնակցել է մոտ 110 հազար մարդ, սակայն կազմակերպիչները պնդում են, թե միլիոնավոր մարդիկ են մասնակցել։ 42-ամյա Ռոբինսոնը երթը կոչել է «խոսքի ազատության փառատոն» և «մշակութային հեղափոխության սկիզբ»։ Երթի մասնակիցների ձեռքում էին բրիտանական դրոշներ, ոմանք կրում էին հակամիգրանտական կարգախոսներ՝ «Կանգնեցրեք նավերը» և «Ուղարկեք նրանց տուն»։

Ցույցի մասնակիցներին տեսազանգով դիմել է Իլոն Մասկը՝ նշելով, որ Միացյալ Թագավորությունը կարիք ունի «իշխանության փոփոխության», գրում է The Guardian-ը։

Մինչ այդ, Լոնդոնում անց է կացվում նաև հակացույց՝ «Երթ՝ ֆաշիզմի դեմ» անվանմամբ, որը կազմակերպել է «Stand Up To Racism» հակառասիստական արհմիությունների ցանցը։ Ոստիկանության տվյալներով՝ մասնակցում է շուրջ հինգ հազար մարդ։ Ցուցարարները ունեին պաստառներ՝ «Կանայք՝ ծայրահեղ աջերի դեմ» և «Փախստականներ, բարի գալուստ» գրություններով։ Ոստիկանությունը տեղադրել է պատնեշներ ցուցարարների միջև, սակայն, ըստ սոցիալական ցանցերում տարածված կադրերի, բախումներ, այնուամենայնիվ, տեղի են ունեցել։ Իրավապահները հայտնել են, որ երեկոյան տարբեր խախտումների համար ձերբակալվել է ինը մարդ։

Ավելին՝ Քաղաքականություն

Կարևոր հիմա

Խմբագրի ընտրանի

Շաբաթվա ամենադիտված

  1. Հոկտեմբերի 11-ին Երևանի որոշ փողոցներում ժամանակավորապես կսահմանափակվի երթևեկությունը։
  2. Две порции алкоголя в день — риск смерти 1 из 25
  3. Армения в третий раз выиграла Детское Евровидение
  4. Мост у армянского Ани восстановят к 2028 году
  5. Артур Аветисян взял бронзу чемпионата мира
  6. На месте Ереванской оперы стояла часовня XVII века

Տեսանյութեր YouTube ›

Այլ թեմաներ

Վերջին նյութեր Տեսնել բոլորը ›

  1. Президент «Барселоны» подарил Царукяну именную футболку
  2. У мэрии Еревана появится ИИ-двойник
  3. Ереван полностью перейдёт на электробусы
  4. Гимнасты Армении взяли четыре медали на чемпионате мира
  5. События в Ереване, 27 октября – 1 ноября 2026
  6. Арман Царукян стал чемпионом RAF
  7. Рейсы Ереван — Капан временно приостановили
  8. Начались съёмки фильма об Араме Асатряне

Гамлет Манукян стал чемпионом мира по гимнастике

Ավելի շատ նորություններ

  1. Լոնդոնում հակամիգրանտական երթի ընթացքում ձերբակալվել է ինը մարդ