ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն ընդունել է ՆԱՏՕ-ում հավատարմագրված Հայաստան այցելած դեսպաններին

Քննարկվել են Հայաստան-ՆԱՏՕ գործընկերության ընթացիկ վիճակը և հետագա համագործակցության ընդլայնման հնարավոր ուղիները: ԱԺ նախագահը կարևորել է Հայաստանի ու ՆԱՏՕ-ի հարաբերությունների խորացումը` ընդգծելով ժողովրդավարական ինստիտուտների զարգացման, օրենքի գերակայության ապահովման և անվտանգային համակարգի կատարելագործման հարցերում օժանդակության անհրաժեշտությունը:
Ըստ աղբյուրի՝ դեսպանները, իրենց հերթին, ընդգծել են ՆԱՏՕ-ի պատրաստակամությունը` շարունակելու աջակցել Հայաստանին բարեփոխումների իրականացման, կառավարման արդյունավետության բարձրացման և տարբեր ոլորտներում փոխշահավետ համագործակցության շրջանակներում:
Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել նաև տարածաշրջանային զարգացումներին և խաղաղության օրակարգին վերաբերող տարբեր հարցերի:

























