Ադրբեջանի հետ սահմանազատման գործընթացում կարող են նորություններ լինել․ ԱԳ նախարար — ZARTNIR.MEDIA Անցնել բովանդակությանը
Zartnir Media
Քաղաքականություն

Ադրբեջանի հետ սահմանազատման գործընթացում կարող են նորություններ լինել․ ԱԳ նախարար

Ադրբեջանի հետ սահմանազատման գործընթացում կարող են նորություններ լինել․ ԱԳ նախարար

Արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանն անդրադարձավ Հայաստանի և Ադրբեջանի հարաբերություններին ու ապաշրջափակման շուրջ ընթացող բանակցություններին։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Ազգային ժողովում կառավարության անդամների հետ հարցուպատասխանի ընթացքում Միրզոյանը կարևորեց Վաշինգտոնում ստորագրված հռչակագիրը և խաղաղության պայմանագրի նախաստորագրումը՝ դրանք որակելով որպես կարևորագույն իրադարձություններ։ Միրզոյանը նշեց, որ խաղաղության հաստատումը երկարատև գործընթաց է և պահանջում է խնամք, զգուշություն և հետևողականություն։

«Այսօր մենք Ադրբեջանի հետ աշխատում ենք ապաշրջափակման ուղղությամբ, սահմանազատման գործընթացում կարող է նորություններ լինեն»,– ասաց Միրզոյանը՝ հավելելով, որ քննարկումները շարունակվում են նաև ամերիկյան գործընկերների հետ, մասնավորապես՝ երկաթուղային և այլ ենթակառուցվածքային համատեղ նախագծերի շուրջ։

ԱԳ նախարարն ընդգծեց, որ առաջնային է մնում հումանիտար հարցերի լուծումը՝ գերիների և պատանդառված անձանց ազատ արձակումը, ինչպես նաև անհետ կորածների ճակատագրերի պարզաբանումը։

Նրա խոսքով՝ թեև խաղաղության պայմանագրի ստորագրումից հետո էլ խնդիրները կշարունակեն մնալ, էսկալացիայի և թեժ հակամարտության ռիսկերը այս պահին նվազագույնի են հասցված։

Ավելին՝ Քաղաքականություն

Կարևոր հիմա

Խմբագրի ընտրանի

Շաբաթվա ամենադիտված

  1. Հոկտեմբերի 11-ին Երևանի որոշ փողոցներում ժամանակավորապես կսահմանափակվի երթևեկությունը։
  2. Две порции алкоголя в день — риск смерти 1 из 25
  3. Армения в третий раз выиграла Детское Евровидение
  4. Мост у армянского Ани восстановят к 2028 году
  5. Артур Аветисян взял бронзу чемпионата мира
  6. На месте Ереванской оперы стояла часовня XVII века

Տեսանյութեր YouTube ›

Այլ թեմաներ

Վերջին նյութեր Տեսնել բոլորը ›

  1. Новый препарат от рака лёгкого снизил риск смерти на 44%
  2. Президент «Барселоны» подарил Царукяну именную футболку
  3. У мэрии Еревана появится ИИ-двойник
  4. Ереван полностью перейдёт на электробусы
  5. Гимнасты Армении взяли четыре медали на чемпионате мира
  6. В пещере Арени нашли старейшую винодельню мира
  7. События в Ереване, 27 октября – 1 ноября 2026
  8. Арман Царукян стал чемпионом RAF

Рейсы Ереван — Капан временно приостановили

Ավելի շատ նորություններ

  1. Ադրբեջանի հետ սահմանազատման գործընթացում կարող են նորություններ լինել․ ԱԳ նախարար