Սամվել Կարապետյանը գնում է քաղաքական «լուզերների» ճանապարհով. Վահագն Ալեքսանյան — ZARTNIR.MEDIA Անցնել բովանդակությանը
Zartnir Media
Քաղաքականություն

Սամվել Կարապետյանը գնում է քաղաքական «լուզերների» ճանապարհով. Վահագն Ալեքսանյան

Սամվել Կարապետյանը գնում է քաղաքական «լուզերների» ճանապարհով. Վահագն Ալեքսանյան

ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանին լրագրողները խորհրդարանում հարց ուղղեցին «Տաշիր» ընկերությունների խմբի սեփականատեր Սամվել Կարապետյանի վերաբերյալ, որը քաղաքական ուժ ձևավորելու վերաբերյալ հայտ է ներկայացրել: 

Նրա խոսքով՝ Սամվել Կարապետյանը գնում է «քաղաքական մյուս լուզերների ճանապարհով»:

«Ընդհանրապես, եթե Հայաստանում ինչ-որ մեկը որոշի հրապարակել քաղաքական լուզերության առաջնորդության մի այսպիսի գիրք, ապա այնտեղ առաջին քայլը քաղաքական «լուզերի» համար պետք է լինի Գելափին հարցում պատվիրելը, որով ինքը կունենա ուռճացված տոկոսներ:

Այդ քաղաքական «լուզերության» առաջամարտիկը Ռոբերտ Քոչարյանն է, և կարծում եմ՝ իր դառը փորձով կարող է ծունկ ծնկի տալ և կիսվել, օրինակ՝ Սամվել Կարապետյանի կամ այլ ռուսաստանցի օլիգարխների հետ»,- հայտարարեց Ալեքսանյանը՝ պատասխանելով դիտարկմանը, թե հարցումները ցույց են տվել՝ նրա քաղաքական ուժը հանրության շրջանում բավական բարձր տոկոսներ է գրանցել:

Հարցին՝ արդյոք մտավախություն չկա՞, որ գործարարի թիմը 2026-ի ընտրություններին կարող է առավելություններ ունենալ, քանի որ նրա դեպքում չի աշխատի թալանչի պիտակը, պատգամավորը չհամաձայնեց՝ հիշեցնելով, որ գործարարի եղբայրը եղել է Սերժ Սարգսյանի աշխատակազմի ղեկավարը:

«Սամվել Կարապետյանի եղբայրն էր Սերժ Սարգսյանի խմբակցության պատգամավորը, այդ ո՞ր պահից սկսած նա չի կրում Հանրապետականի գործածների պատասխանատվությունը: Մեր օրոք էլ նշանակված պաշտոնյաների նկատմամբ կան քրեական գործեր, դա բոլորիդ աչքի առաջ է:

Բայց դա նրանից է, որ մեր քաղաքական թիմը մերժում է այդ երևույթը, ու ցանկացած մեկը, եթե կա, ես ինքս եմ պահանջում, որ նման մեկի նկատմամբ հնարավորինս շուտ հարուցվի քրեական գործ, ու տեղի ունենա արդարադատություն, բայց մենք խոսում ենք Հանրապետական կուսակցության մասին: Նրանք կառուցել էին իրենց քաղաքական համակարգը հենց նրա վրա, որ պետք է թալանել, հարստահարել, որ պետք է ապօրինի գույք կուտակել: Դա է տարբերությունը: Եթե մարդը նման պաշտոն է զբաղեցնում, ուրեմն ինքը քաղաքական թիմում առանցքային դեր ունի»,- ընդգծեց Ալեքսանյանը:

Նրա խոսքով՝ աշխատակազմի ղեկավարի պաշտոնը բարձր պաշտոն է, ինչը նշանակում է, որ մարդը քաղաքական թիմում առանցքային դերերից մեկն է տանում: 

Հարցին՝ որն է տարբերությունը Սերժ Սարգսյանի և ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի աշխատակազմի ղեկավարների միջև, Ալեքսանյանը ընդգծեց՝ տարբերությունը քաղաքական համակարգն է: 

«Հայաստանում 2018-ին տեղի է ունեցել սիրո և համերաշխության հեղափոխություն, որի ընթացքում շեշտվել է, որ չեն լինելու վենդետաներ, ու որ ամեն ինչ տեղի է ունենալու սիրո և համերաշխության մթնոլորտում: Դրանով է պայմանավորված եղել գործող իշխանության վերաբերմունքը, այդ թվում՝ որոշակի դրական վերաբերմունքը նախկին համակարգի հետ որոշակի առնչություն ունեցած մարդկանց նկատմամբ, ովքեր էդ պահին առնվազն հանրային կերպով հայտնել են՝ ցանկանում են, որ Հայաստանը ունենա լավ ապագա»,- հավելեց պատգամավորը:

Լրագրողներից մեկի հարցին՝ արդյոք իշխանությունը մտավախություն ունի՞, որ Կարապետյանը վտանգ է ներկայացնում իր համար, Ալեքսանյանը տվեց բացասական պատասխան՝ ընդգծելով, որ «դա քաղաքական լուզերության հիթ շքերթ է»:

Ավելին՝ Քաղաքականություն

Կարևոր հիմա

Խմբագրի ընտրանի

Շաբաթվա ամենադիտված

  1. Հոկտեմբերի 11-ին Երևանի որոշ փողոցներում ժամանակավորապես կսահմանափակվի երթևեկությունը։
  2. Две порции алкоголя в день — риск смерти 1 из 25
  3. Армения в третий раз выиграла Детское Евровидение
  4. Мост у армянского Ани восстановят к 2028 году
  5. Артур Аветисян взял бронзу чемпионата мира
  6. На месте Ереванской оперы стояла часовня XVII века

Տեսանյութեր YouTube ›

Այլ թեմաներ

Վերջին նյութեր Տեսնել բոլորը ›

  1. Новый препарат от рака лёгкого снизил риск смерти на 44%
  2. Президент «Барселоны» подарил Царукяну именную футболку
  3. У мэрии Еревана появится ИИ-двойник
  4. Ереван полностью перейдёт на электробусы
  5. Гимнасты Армении взяли четыре медали на чемпионате мира
  6. События в Ереване, 27 октября – 1 ноября 2026
  7. Арман Царукян стал чемпионом RAF
  8. Рейсы Ереван — Капан временно приостановили

Начались съёмки фильма об Араме Асатряне

Ավելի շատ նորություններ

  1. Սամվել Կարապետյանը գնում է քաղաքական «լուզերների» ճանապարհով. Վահագն Ալեքսանյան