Լևոն Տեր-Պետրոսյանն իր առանձնատանը հանդիպել է ՀՀ-ում ՌԴ արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինին

Լևոն Տեր-Պետրոսյանն իր առանձնատանը հանդիպել է ՀՀ-ում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինին, հայտնում է ՀԱԿ մամուլի խոսնակ Արման Մուսինյանը.
«Ավելի քան մեկ ժամ տևած զրույցի ընթացքում անդրադարձ է կատարվել, մասնավորապես, հայ-ռուսական հարաբերությունների ներկայիս վիճակին և հարավկովկասյան տարածաշրջանում երկարատև խաղաղության ու կայունության հաստատման հրամայականին:
Առաջին նախագահն ընդգծել է, որ Ռուսաստանի ներկայությունն Անդրկովկասում հույժ անհրաժեշտություն է, և պատմությամբ հաստատված իրողություն: Հայաստանի ազնիվ և հուսալի բարեկամներն են Ռուսաստանը, Իրանը, Վրաստանը, Ֆրանսիան, Հունաստանը, իսկ մոտ հեռանկարում՝ Չինաստանը և Հնդկաստանը»:

























