Իսրայելը նոր ավիահարվածներ է հասցրել Գազայի հատվածին — ZARTNIR.MEDIA Անցնել բովանդակությանը
Zartnir Media
Քաղաքականություն

Իսրայելը նոր ավիահարվածներ է հասցրել Գազայի հատվածին

Իսրայելը նոր ավիահարվածներ է հասցրել Գազայի հատվածին

Իսրայելը նոր ավիահարվածներ է հասցրել Գազայի հատվածին, որոնք շուրջ երկու տասնյակ մարդու կյանք են խլել: Վերջին 24 ժամվա ընթացքում զոհերի թիվը գերազանցել է 70-ը: ՄԱԿ-ի կազմակերպությունները պաշտոնապես հայտարարել են Գազայում սովի առկայության մասին՝ չնայած Իսրայելը հերքում է դա:

Իսրայելի պաշտպանության նախարարն ավելի վաղ հայտարարել էր, որ իշխանությունները հաստատել են Գազայում ՀԱՄԱՍ-ին ջախջախելու պլանները: Իսրայել Կացը նշել էր, որ ՀԱՄԱՍ-ի համար կբացվեն դժոխքի դռները, եթե շարժումը չհամաձայնի պատերազմի ավարտի Իսրայելի պայմաններին, առաջին հերթին՝ բոլոր պատանդների վերադարձին և շարժման զինաթափմանը:

ՀԱՄԱՍ-ը հայտարարել է, որ պատրաստ է ազատ արձակել պատանդներին պատերազմն ավարտելու դիմաց, սակայն հրաժարվել է զինաթափվել՝ առանց պաղեստինյան պետության ստեղծման:

Այս իրադարձությունների ֆոնին հրաժարական է տվել Նիդերլանդների արտգործնախարար Կասպար Վելդկամպը: Պատճառն այն է, որ նա չի կարողացել ստանալ նախարարների կաբինետի աջակցությունը Գազայում պատերազմի պատճառով Իսրայելի դեմ լրացուցիչ պատժամիջոցներ սահմանելու համար: Նրա հետ հրաժարական են տվել նաև նրա կուսակից նախարարները և պետքարտուղարները:

Ավելին՝ Քաղաքականություն

Կարևոր հիմա

Խմբագրի ընտրանի

Շաբաթվա ամենադիտված

  1. Հոկտեմբերի 11-ին Երևանի որոշ փողոցներում ժամանակավորապես կսահմանափակվի երթևեկությունը։
  2. Две порции алкоголя в день — риск смерти 1 из 25
  3. Армения в третий раз выиграла Детское Евровидение
  4. Мост у армянского Ани восстановят к 2028 году
  5. Артур Аветисян взял бронзу чемпионата мира
  6. На месте Ереванской оперы стояла часовня XVII века

Տեսանյութեր YouTube ›

Այլ թեմաներ

Վերջին նյութեր Տեսնել բոլորը ›

  1. Карен Асланян стал чемпионом мира по борьбе
  2. Новый препарат от рака лёгкого снизил риск смерти на 44%
  3. Троллейбусы в Ереване будут ходить почти до полуночи
  4. Президент «Барселоны» подарил Царукяну именную футболку
  5. Авинян требует разорвать договор с подрядчиком водопровода
  6. В Ереванской опере откроют новый концертный зал
  7. У мэрии Еревана появится ИИ-двойник
  8. Ереван полностью перейдёт на электробусы

Гимнасты Армении взяли четыре медали на чемпионате мира

Ավելի շատ նորություններ

  1. Իսրայելը նոր ավիահարվածներ է հասցրել Գազայի հատվածին