Թրամփը չի բացառել Մոսկվայի դեմ նոր պատժամիջոցների սահմանումը — ZARTNIR.MEDIA Անցնել բովանդակությանը
Zartnir Media
Քաղաքականություն

Թրամփը չի բացառել Մոսկվայի դեմ նոր պատժամիջոցների սահմանումը

Թրամփը չի բացառել Մոսկվայի դեմ նոր պատժամիջոցների սահմանումը

Դոնալդ Թրամփը չի բացառել ո՛չ Մոսկվայի դեմ նոր պատժամիջոցների սահմանումը, ոչ էլ ոչինչ չձեռնարկելը. դա կախված կլինի ռուս-ուկրաինական հակամարտությանը վերջ դնելու գործում առաջընթացից: Թրամփի խոսքով՝ ամեն ինչ պարզ կլինի երկու շաբաթից:

«Այդ ժամանակ ես որոշում կկայացնամ հետագա անելիքների վերաբերյալ: Դա կարող է լինել խոշոր պատժամիջոցների կամ մաքսատուրքերի սահմանում, կամ երկուսը միասին: Կամ գուցե մենք ոչինչ էլ չանենք և ասենք՝ սա ձեր պատերազմն է»,- նշել է ԱՄՆ նախագահը:

Թրամփը նաև դժգոհություն է հայտնել Ուկրաինայում գործող ամերիկյան ձեռնարկությանը ռուսական հարվածների կապակցությամբ: Նա շեշտել է՝ «այդ պատերազմի հետ կապված ես դժգոհ եմ ամեն ինչից»: Պատասխանելով հարցին, թե ինչ կանի, եթե կողմերը չնստեն բանակցությունների սեղանի շուրջ, Թրամփը նշել է՝ կհասկանա, թե ով է մեղավոր, և կա՞ն արդյոք դրա համար պատճառներ:

Ալյասկայում Ռուսաստանի նախագահի, այնուհետև Սպիտակ տանը Ուկրաինայի և եվրոպական ղեկավարների հետ հանդիպումից հետո Դոնալդ Թրամփն ակնկալում է, որ Վլադիմիր Պուտինը և Վոլոդիմիր Զելենսկին հանդիպում կունենան:

Ռուսաստանի արտգործնախարարը, սակայն, հայտարարել է, որ Պուտինը հանդիպման կգնա, միայն եթե այդ հանդիպումն ունենա նախագահական օրակարգ:

Կիևից էլ հայտարարել են, որ Զելենսկին կհանդիպի Պուտինին միայն այն բանից հետո, երբ դաշնակիցները վերջնականապես համաձայնեցնեն Ուկրաինայի անվտանգության երաշխիքները:

Ավելին՝ Քաղաքականություն

Կարևոր հիմա

Խմբագրի ընտրանի

Շաբաթվա ամենադիտված

  1. Հոկտեմբերի 11-ին Երևանի որոշ փողոցներում ժամանակավորապես կսահմանափակվի երթևեկությունը։
  2. Две порции алкоголя в день — риск смерти 1 из 25
  3. Армения в третий раз выиграла Детское Евровидение
  4. Мост у армянского Ани восстановят к 2028 году
  5. Артур Аветисян взял бронзу чемпионата мира
  6. На месте Ереванской оперы стояла часовня XVII века

Տեսանյութեր YouTube ›

Այլ թեմաներ

Վերջին նյութեր Տեսնել բոլորը ›

  1. Карен Асланян стал чемпионом мира по борьбе
  2. Новый препарат от рака лёгкого снизил риск смерти на 44%
  3. Троллейбусы в Ереване будут ходить почти до полуночи
  4. Президент «Барселоны» подарил Царукяну именную футболку
  5. Авинян требует разорвать договор с подрядчиком водопровода
  6. В Ереванской опере откроют новый концертный зал
  7. У мэрии Еревана появится ИИ-двойник
  8. Ереван полностью перейдёт на электробусы

Гимнасты Армении взяли четыре медали на чемпионате мира

Ավելի շատ նորություններ

  1. Թրամփը չի բացառել Մոսկվայի դեմ նոր պատժամիջոցների սահմանումը