Խուդաթյանը արձագանքել է թուրք նախարարին. — ZARTNIR.MEDIA Անցնել բովանդակությանը
Zartnir Media
Քաղաքականություն

Խուդաթյանը արձագանքել է թուրք նախարարին.

Խուդաթյանը արձագանքել է թուրք նախարարին.

Հայաստանի տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանն արձագանքել է Թուրքիայի տրանսպորտի և ենթակառուցվածքների նախարարի հայտարարությանը, թե այսպես կոչված «Զանգեզուրի միջանցք»-ը կամրապնդի Թուրքիայի, Հայաստանի և Ադրբեջանի տնտեսական համագործակցությունը։

Խուդաթյանը թեմային անդրադարձել է՝ պատասխանելով «Արմենպրես»-ի հարցին։

Հարց. Պարոն Խուդաթյան, Թուրքիայի տրանսպորտի եւ ենթակառուցվածքների նախարարը Կարս–Դիլիջու երկաթուղային գծի հիմնարկեքի արարողության ժամանակ խոսել է այն մասին, թե այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքը» կամրապնդի Թուրքիայի, Հայաստանի եւ Ադրբեջանի տնտեսական համագործակցությունը։ Ինչպես կմեկնաբանեք այս հայտարարությունը։

Պատասխան. Հայաստանի Հանրապետության տարածքում կարող են գործել եւ իրականացվել միայն այնպիսի ենթակառուցվածքային ծրագրեր, որոնք առաջարկված, ընդունված կամ հաստատված են Հայաստանի Հանրապետության Կառավարության կողմից։ Այդպիսիք են օրինակ «Հյուսիս–Հարավ», «Խաղաղության խաչմերուկ», TRIPP ծրագրերը։ Նշված չափանիշին չհամապատասխանող որեւէ անվանումով ենթակառուցվածք Հայաստանի Հանրապետության տարածքում չի գործելու։ Ինչ վերաբերվում է Թուրքիայի, Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ տնտեսական համագործակցությանը, Հայաստանի Հանրապետությունը պատրաստ է եւ հետաքրքրված է դրանով։ Համագործակցության տրանսպորտային բաղադրիչը արտահայտված է հենց «Խաղաղության խաչմերուկ» նախագծում, որից բխող նախագիծ է նաեւ TRIPP–ը՝ «Թրամփի ուղի՝ հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման» ծրագիրը։ Մենք ակտիվորեն պատրաստվում ենք այս ծրագրի իրագործման մեկնարկին եւ Ադրբեջանի հետ տրանսպորտային հաղորդակցությունների բացմանը, համաձայն օգոստոսի 8–ին Վաշինգտոնում ընդունված Հռչակագրի, որը ստորագրել են Հայաստանի Հանրապետության վարչապետը, Ադրբեջանի նախագահը եւ ԱՄՆ նախագահը։ Հարկ եմ համարում նշել նաև, որ մենք հրապարակավ պատրաստակամություն ենք հայտնել նաև վերաբացել Գյումրի–Կարս երկաթուղային կապը Հայաստանի և Թուրքիայի միջև, ինչն էլ ավելի կամրացնի տարածաշրջանային փոխկապակցվածությունը:

«Արմենպրես»

Ավելին՝ Քաղաքականություն

Կարևոր հիմա

Խմբագրի ընտրանի

Շաբաթվա ամենադիտված

  1. Հոկտեմբերի 11-ին Երևանի որոշ փողոցներում ժամանակավորապես կսահմանափակվի երթևեկությունը։
  2. Две порции алкоголя в день — риск смерти 1 из 25
  3. Армения в третий раз выиграла Детское Евровидение
  4. Мост у армянского Ани восстановят к 2028 году
  5. Артур Аветисян взял бронзу чемпионата мира
  6. На месте Ереванской оперы стояла часовня XVII века

Տեսանյութեր YouTube ›

Այլ թեմաներ

Վերջին նյութեր Տեսնել բոլորը ›

  1. Новый препарат от рака лёгкого снизил риск смерти на 44%
  2. Президент «Барселоны» подарил Царукяну именную футболку
  3. У мэрии Еревана появится ИИ-двойник
  4. Ереван полностью перейдёт на электробусы
  5. Гимнасты Армении взяли четыре медали на чемпионате мира
  6. В пещере Арени нашли старейшую винодельню мира
  7. События в Ереване, 27 октября – 1 ноября 2026
  8. Арман Царукян стал чемпионом RAF

Рейсы Ереван — Капан временно приостановили

Ավելի շատ նորություններ

  1. Խուդաթյանը արձագանքել է թուրք նախարարին.