ՀԷՑ-ը 16 արևային ինքնավար էներգաարտադրողների մոտ խախտումներ է հայտնաբերել․ վնասը գնահատվում է շուրջ 2 մլրդ դրամ: — ZARTNIR.MEDIA Անցնել բովանդակությանը
Zartnir Media
Իրադարձային

ՀԷՑ-ը 16 արևային ինքնավար էներգաարտադրողների մոտ խախտումներ է հայտնաբերել․ վնասը գնահատվում է շուրջ 2 մլրդ դրամ:

ՀԷՑ-ը 16 արևային ինքնավար էներգաարտադրողների մոտ խախտումներ է հայտնաբերել․ վնասը գնահատվում է շուրջ 2 մլրդ դրամ:
 

Արևային կայանների տեղադրման և շահագործման գործընթացներում բացահայտվել են առերևույթ խախտումներ, որոնք տարիներ շարունակ էական վնաս են հասցրել ՀԷՑ-ի օրինական շահերին: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀԷՑ ժամանակավոր կառավարիչ Ռոմանոս Պետրոսյանը:

«Շուրջ երեք տասնյակ արևային ինքնավար էներգաարտադրողների շրջանում վերջերս ՀԷՑ-ի նախաձեռնությամբ իրականացված ուսումնասիրությունների արդյունքում 16 ինքնավար էներգաարտադրողների մոտ առերևույթ խախտումներ են արձանագրվել, որոնք վկայում են վերջիններիս կողմից օրենքի և սահմանված կարգավորումների համակարգային խախտումների մասին:

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ի կողմից իրականացված ստուգումների արդյունքում պարզվել է, որ 150 կՎ-ից մինչև 500 կՎ սահմանված հզորությամբ ինքնավար էներգաարտադրող հանդիսացող որոշ սպառողների մոտ փաստացի հզորությունները չեն համապատասխանում դրվածքային հզորություններին՝ գերազանցելով թույլատրելի նորման 3-4 անգամ և ավելացնելով գործող ենթակայանների ծանրաբեռնվածությունը:

Այսպիսով, 2022 թվականից ի վեր գործող մի շարք ինքնավար էներգաարտադրողներ խախտել են տեխնիկական կանոնակարգի պահանջները, ինչպես նաև էլեկտրաէներգիայի մատակարարման լիցենզավորման մեխանիզմը՝ բացասական ազդեցություն ունենալով մատակարարվող էլեկտրաէներգիայի որակի վրա, առաջացնելով բաժանորդների դժգոհությունը և ընկերությանը պատճառելով զգալի վնաս՝ ընդ որում, թե՛ ֆինանսական տեսանկյունից, թե՛ ենթակառուցվածքերի սահմանված կարգով շահագործման ծանրաբեռնվածությունը ավելացնելու հետևանքով:

Բացահայտված հանգամանքների հիման վրա համապատասխան գրություններ են ուղարկվել ՀՀ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով, ինչպես նաև Քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմին: Ուսումնասիրությունների արդյունքներն ամփոփելուց հետո փաստաթղթերը կփոխանցվեն իրավապահ մարմիններին՝ պատկան մարմինների կամ անձանց կողմից թույլ տված առերևույթ իրավախախտումներին քրեաիրավական գնահատական տալու համար: Հատկանշական է, որ խախտումները վերաբերում են տարիներ շարունակ գոյություն ունեցած համակարգային խնդրի, որի հետևանքով տևական ժամանակ ՀԷՑ-ը կրել է զգալի ֆինանսական կորուստներ, իսկ բաշխման ցանցի բաժանորդները զրկվել են կայուն և որակյալ էլեկտրամատակարարումից: Նախնական հաշվարկով մի քանի տասնյակ ինքնավար էներգաարտադրողների գործունեության արդյունքում պարզ է դարձել, որ միայն այդ մասով ՀԷՑ-ի օրինական շահերին պատճառված առերևույթ ֆինանսական վնասը կազմում է մոտ 2 մլրդ ՀՀ դրամ:

ՀՀ-ում ներկա պահին ՀԷՑ-ի բաշխման ցանցին միացված են շուրջ 59 000 արևային կայաններ (շուրջ 1288 ՄՎտ ընդհանուր հզորությամբ), որից շուրջ 58 700-ը՝ արևային ինքնավար էներգաարտադրողներն են՝ 750 ՄՎտ ընդհանուր հզորությամբ, իսկ մնացածը՝ արտադրական նշանակության արևային կայաններն են՝ 539 ՄՎտ ընդհանուր հզորությամբ:

Արևային կայանների քանակի նման աճը լրացուցիչ տեխնիկական խնդիրներ է առաջացնում բաշխման ցանցում՝ ծանրաբեռնելով ենթակայանները և այլ ենթակառուցվածքներ, հատկապես այն հատվածներում, որոնք կառուցվել կամ հիմնանորոգվել են դեռևս խորհրդային տարիներին, ինչպես նաև ազդում են ցածր լարման ցանցում ՀԷՑ-ի բաժանորդներին մատակարարվող էլեկտրաէներգիայի որակի վրա: Հետևաբար մեր երկրում ռազմավարական էներգետիկ նշանակություն ունեցող արևային կայանների անվտանգ և արդյունավետ շահագործման համար ՀԷՑ-ի ենթակառուցվածքների արդիականացումը հրատապ խնդիր է»,- ասվում է գրառման մեջ:

Ավելին՝ Իրադարձային

Կարևոր հիմա

Խմբագրի ընտրանի

Շաբաթվա ամենադիտված

  1. В 21 общине Армении выбирают местную власть
  2. Հոկտեմբերի 11-ին Երևանի որոշ փողոցներում ժամանակավորապես կսահմանափակվի երթևեկությունը։
  3. Мост у армянского Ани восстановят к 2028 году
  4. HayDalek уходит из блогинга
  5. Артур Аветисян взял бронзу чемпионата мира
  6. На месте Ереванской оперы стояла часовня XVII века

Տեսանյութեր YouTube ›

Այլ թեմաներ

Վերջին նյութեր Տեսնել բոլորը ›

  1. У мэрии Еревана появится ИИ-двойник
  2. Гимнасты Армении взяли четыре медали на чемпионате мира
  3. В пещере Арени нашли старейшую винодельню мира
  4. События в Ереване, 27 октября – 1 ноября 2026
  5. Арман Царукян стал чемпионом RAF
  6. Сперцян отдал голевую передачу в победе «Аль-Ахли» 4:1
  7. Амоян одержал первую победу на чемпионате мира
  8. В центре Еревана пыль превышала норму пять дней подряд

Армения нанесёт на карту рудники, подземные воды и леса до 2031 года

Ավելի շատ նորություններ

  1. ՀԷՑ-ը 16 արևային ինքնավար էներգաարտադրողների մոտ խախտումներ է հայտնաբերել․ վնասը գնահատվում է շուրջ 2 մլրդ դրամ: