Վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշումներով՝ Վրեժ Մխիթարյանն ազատվել է ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահի առաջին տեղակալի պաշտոնից և նշանակվել Պետական եկամուտների կոմիտեի նախագահի տեղակալ։
ՀՀ վարչապետի որոշումները հրապարակվել են Կառավարության կայքում։
Վրեժ Մխիթարյանը ՊԵԿ նախագահի առաջին տեղակալ էր նշանակվել 2024 թվականի դեկտեմբերին։

















