Փամբակ գետի ափամերձ տարածքներում հողը փչացնելու վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է: — ZARTNIR.MEDIA Անցնել բովանդակությանը
Zartnir Media
Իրադարձային

Փամբակ գետի ափամերձ տարածքներում հողը փչացնելու վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է:

Փամբակ գետի ափամերձ տարածքներում հողը փչացնելու վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է:

ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում նախաձեռնված քրեական վարույթի նախաքննության ընթացքում առերևույթ փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ Կ.Ն.-ն 2022 թվականի հուլիս-օգոստոսից մինչև 2024 թվականի գարունն ընկած ժամանակահատվածում, բեռնատար ավտոմեքենաների վարորդների միջոցով, Փամբակ գետի ափամերձ տարածքներում՝ առանց համապատասխան շինարարական թույլտվությունների հողատարածքների և հողային նպատակային նշանակությունները փոփոխելու, իրականացրել է աշխատանքներ, մասնավորապես՝ տարածքում լցրել է խառը բաղադրության հողային լիցք ու հարթեցրել գյուղատնտեսական տեխնիկայի միջոցով, ինչի հետևանքով տեղի է ունեցել հողային ռեսուրսների դեգրադացիա՝ հողի բերրի շերտի վնասում:

Պետությանը պատճառվել է 2 մլն 319 հզր 668 ՀՀ դրամի վնաս:

Կ.Ն.-ի նկատմամբ հսկող դատախազի որոշմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 381-րդ հոդվածի 1-ին մասով (հողը փչացնելը):

Նախաքննության ընթացքում պատճառված վնասի չափով արգելանք է դրվել Կ.Ն.-ի գույքի վրա:

Քրեական վարույթը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է հսկող դատախազին՝ այն հաստատելու և քննության առնելու համար դատարան ուղարկելու միջնորդությամբ:

Ծանուցում. հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ Քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

Ավելին՝ Իրադարձային

Կարևոր հիմա

Խմբագրի ընտրանի

Շաբաթվա ամենադիտված

  1. В 21 общине Армении выбирают местную власть
  2. Հոկտեմբերի 11-ին Երևանի որոշ փողոցներում ժամանակավորապես կսահմանափակվի երթևեկությունը։
  3. Мост у армянского Ани восстановят к 2028 году
  4. HayDalek уходит из блогинга
  5. Артур Аветисян взял бронзу чемпионата мира
  6. На месте Ереванской оперы стояла часовня XVII века

Տեսանյութեր YouTube ›

Այլ թեմաներ

Վերջին նյութեր Տեսնել բոլորը ›

  1. У мэрии Еревана появится ИИ-двойник
  2. Гимнасты Армении взяли четыре медали на чемпионате мира
  3. В пещере Арени нашли старейшую винодельню мира
  4. События в Ереване, 27 октября – 1 ноября 2026
  5. Арман Царукян стал чемпионом RAF
  6. Сперцян отдал голевую передачу в победе «Аль-Ахли» 4:1
  7. Амоян одержал первую победу на чемпионате мира
  8. В центре Еревана пыль превышала норму пять дней подряд

Армения нанесёт на карту рудники, подземные воды и леса до 2031 года

Ավելի շատ նորություններ

  1. Փամբակ գետի ափամերձ տարածքներում հողը փչացնելու վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է: