Եթե կլինի հանկարծ մտադրություն՝ իրականացնելու որոշ տարածքների փոփոխություն, այդ հարցով պետք է դիմենք ժողովրդին — ZARTNIR.MEDIA Անցնել բովանդակությանը
Zartnir Media
Քաղաքականություն

Եթե կլինի հանկարծ մտադրություն՝ իրականացնելու որոշ տարածքների փոփոխություն, այդ հարցով պետք է դիմենք ժողովրդին

Եթե կլինի հանկարծ մտադրություն՝ իրականացնելու որոշ տարածքների փոփոխություն, այդ հարցով պետք է դիմենք ժողովրդին

Խաղաղության տրամաբանությունն այն է, որ, այո՛, արձանագրելով, որ ՀՀ ինքնիշխան տարածքի շուրջ 200 քառակուսի կիլոմետր տարածքն օկուպացված է Ադրբեջանի կողմից, գտնվում է Ադրբեջանի վերահսկոցության ներքո, մենք պետք է ի վերջո առերեսվենք, որ այդ թվում Ադրբեջանի ինքնիշխան տարածքներ կան, որոնք մեր վերահսկողության ներքո են: Այդ մասին Կառավարության ճեպազրույցի ժամանակ ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Ինչո՞ւ պետք է սա անենք, ի՞նչն է պատճառը, որ սա պետք է անենք, որովհետև մենք բազմիցս Ադրբեջանի հետ պայմանավորվել ենք, որ միմյանց տարածքային ամբողջականությունը, ինքնիշխանությունը, սահմանների անխախատելիությունը ճանաչում ենք 1991 թվականի Ալմա Աթայի հռչակագրի հիման վրա: Իսկ Ալմա Աթայի հռչակագիրը հստակ աձանագրում է, որ հայկական ԽՍՀ տարածքը նույնական է ՀՀ տարածքի հետ, իսկ Ադրբեջանի Հանրապետության տարածքը նույնական է ադրբեջանական ԽՍՀ տարածքի հետ: Մենք այդ տարածքները, սահմանները գծանշող բոլոր քարտեզներն ունենք. և՛ Ադրբեջանն ունի, և՛ մենք ունենք:

Իմիջիայլոց, Կիրանց-Ոսկեպար հատվածում սահմանազատումն իրականացվել է այդ քարտեզներով, և հետագա սահմանազատումն էլ պետք է իրականացվի այդ քարտեզնելով, և այդ համատեքստում այդ խնդիրը պետք է լուծվի:

Եթե կլինի հանկարծ մտադրություն, ցանկություն՝ իրականացնելու որոշ տարածքների փոփոխություն համամասնորեն, այսինքն՝ 1 քառակուսի կիլոմետրը փոխել մեկ այլ 1 քառակուսի կիլոմետրի հետ, այդ հարցով մենք պետք է մոտենանք և դիմենք ժողովրդին, թե ինչքանով է համաձայն նման լուծումների հետ»,- ասաց նա:

Ավելին՝ Քաղաքականություն

Կարևոր հիմա

Խմբագրի ընտրանի

Շաբաթվա ամենադիտված

  1. Հոկտեմբերի 11-ին Երևանի որոշ փողոցներում ժամանակավորապես կսահմանափակվի երթևեկությունը։
  2. Две порции алкоголя в день — риск смерти 1 из 25
  3. Армения в третий раз выиграла Детское Евровидение
  4. Мост у армянского Ани восстановят к 2028 году
  5. Артур Аветисян взял бронзу чемпионата мира
  6. На месте Ереванской оперы стояла часовня XVII века

Տեսանյութեր YouTube ›

Այլ թեմաներ

Վերջին նյութեր Տեսնել բոլորը ›

  1. Карен Асланян стал чемпионом мира по борьбе
  2. Новый препарат от рака лёгкого снизил риск смерти на 44%
  3. Троллейбусы в Ереване будут ходить почти до полуночи
  4. Президент «Барселоны» подарил Царукяну именную футболку
  5. Авинян требует разорвать договор с подрядчиком водопровода
  6. В Ереванской опере откроют новый концертный зал
  7. У мэрии Еревана появится ИИ-двойник
  8. Ереван полностью перейдёт на электробусы

Гимнасты Армении взяли четыре медали на чемпионате мира

Ավելի շատ նորություններ

  1. Եթե կլինի հանկարծ մտադրություն՝ իրականացնելու որոշ տարածքների փոփոխություն, այդ հարցով պետք է դիմենք ժողովրդին