Հայ-ամերիկյան ընկերությունը ոչ թե վերահսկելու, այլ կառավարելու է ճանապարհը, այսինքն՝ բիզնես կառավարում է իրականացնելու. Փաշինյան — ZARTNIR.MEDIA Անցնել բովանդակությանը
Zartnir Media
Քաղաքականություն

Հայ-ամերիկյան ընկերությունը ոչ թե վերահսկելու, այլ կառավարելու է ճանապարհը, այսինքն՝ բիզնես կառավարում է իրականացնելու. Փաշինյան

Հայ-ամերիկյան ընկերությունը ոչ թե վերահսկելու, այլ կառավարելու է ճանապարհը, այսինքն՝ բիզնես կառավարում է իրականացնելու. Փաշինյան

Այդ մասին Կառավարության ճեպազրույցի ժամանակ ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Փորձագիտական մակարդակում շեշտադրում կա, որ եթե լինի երկաթուղի, արդյոք իրանական բեռնատարները կարո՞ղ են այդ ճանապարհը հատել-անցնել: Այս համատեքստում Փաշինյանը նշեց ՀՀ մնացած հատվածներում ՌԴ-ի կողմից կոնցեսիայի սկզբունքով կառավարվող երկաթուղու օրինակը:

«Մեր բազմաթիվ բնակավայրերով և ճանապարհներով երկաթուղին անցնում է, տասնյակ, եթե ոչ հարյուրավոր տեղերով հատման կետեր կան: Որևէ հայկական, իրանական, վրացական, եվրոպական ավտոմեքենա այդ երկաթուղու վրայով անցնելիս որևէ խնդրի երբևէ հանդիպո՞ւմ է: Ո՛չ, որովհետև դա ՀՀ իրավազորության տարածք է»,- ասաց նա:

Փաշինյանն ուշադրություն հրավիրեց նաև Վաշինգտոնյան փաստաթղթում ներառված փոխադարձության սկզբունքի վրա, որ փոխադարձ առավելությունների մասին է:

«Մենք երբեք, իմիջիայլոց, չենք ասել, որ պատրաստվում ենք խոչընդոտ հարուցել Ադրբեջանի հիմնական մասի և Նախիջևանի Ինքնավար Հանրապետության միջև հաղորդակցության համար, և Վաշինգտոնի հռչակագրում ասված է Ադրբեջանի այդ առավելությունը, այսինքն՝ կապ ունենալու առավելությունն ընդգծված է վերը նշված սկզբունքների շրջանակում, և ընդգծված են ՀՀ-ի համար ներքին, այսինքն՝ երկրից երկիր, և միջազգային՝ այսինքն՝ դեպի երրորդ երկիր փոխադարձ առավելությունները»,- ասաց նա:

Ավելին՝ Քաղաքականություն

Կարևոր հիմա

Խմբագրի ընտրանի

Շաբաթվա ամենադիտված

  1. Հոկտեմբերի 11-ին Երևանի որոշ փողոցներում ժամանակավորապես կսահմանափակվի երթևեկությունը։
  2. Две порции алкоголя в день — риск смерти 1 из 25
  3. Армения в третий раз выиграла Детское Евровидение
  4. Мост у армянского Ани восстановят к 2028 году
  5. Артур Аветисян взял бронзу чемпионата мира
  6. На месте Ереванской оперы стояла часовня XVII века

Տեսանյութեր YouTube ›

Այլ թեմաներ

Վերջին նյութեր Տեսնել բոլորը ›

  1. Карен Асланян стал чемпионом мира по борьбе
  2. Новый препарат от рака лёгкого снизил риск смерти на 44%
  3. Троллейбусы в Ереване будут ходить почти до полуночи
  4. Президент «Барселоны» подарил Царукяну именную футболку
  5. Авинян требует разорвать договор с подрядчиком водопровода
  6. В Ереванской опере откроют новый концертный зал
  7. У мэрии Еревана появится ИИ-двойник
  8. Ереван полностью перейдёт на электробусы

Гимнасты Армении взяли четыре медали на чемпионате мира

Ավելի շատ նորություններ

  1. Հայ-ամերիկյան ընկերությունը ոչ թե վերահսկելու, այլ կառավարելու է ճանապարհը, այսինքն՝ բիզնես կառավարում է իրականացնելու. Փաշինյան