Անհրաժեշտ է վերագնահատել քաղաքացիության ինստիտուտը՝ կարևորելով քաղաքացիություն ստացող անձի և ՀՀ-ի միջև կայուն իրավական կապի ապահովումը․ ՆԳ նախարար — ZARTNIR.MEDIA Անցնել բովանդակությանը
Zartnir Media
Իրադարձային

Անհրաժեշտ է վերագնահատել քաղաքացիության ինստիտուտը՝ կարևորելով քաղաքացիություն ստացող անձի և ՀՀ-ի միջև կայուն իրավական կապի ապահովումը․ ՆԳ նախարար

Անհրաժեշտ է վերագնահատել քաղաքացիության ինստիտուտը՝ կարևորելով քաղաքացիություն ստացող անձի և ՀՀ-ի միջև կայուն իրավական կապի ապահովումը․ ՆԳ նախարար
Անհրաժեշտ է վերագնահատել քաղաքացիության ինստիտուտը՝ կարևորելով քաղաքացիություն ստացող անձի և ՀՀ-ի միջև կայուն իրավական կապի ապահովումը․ ՆԳ նախարար

ՆԳ նախարար Արփինե Սարգսյանի գլխավորությամբ օգոստոսի 22-ին տեղի է ունեցել «ՀՀ քաղաքացիության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու վերաբերյալ աշխատանքային քննարկում։ Այս մասին հայտնում է ՆԳՆ-ն։

Քննարկմանը մասնակցել են ՆԳ նախարարի տեղակալի ժամանակավոր պաշտոնակատար Արմեն Ղազարյանը, Միգրացիայի և քաղաքացիության ծառայության պետի ժամանակավոր պաշտոնակատար Նելլի Դավթյանը, ՆԳ նախարարության ներկայացուցիչներ։

Օրակարգում քաղաքացիության տրամադրման գործընթացների առավել արդյունավետ կազմակերպմանը, գործող իրավակարգավորումների կատարելագործմանը և ոլորտում առկա խնդիրների լուծմանն առնչվող հարցերն են եղել։

Արփինե Սարգսյանն ընդգծել է, որ անհրաժեշտ է վերագնահատել քաղաքացիության ինստիտուտը՝ կարևորելով քաղաքացիություն ստացող անձի և Հայաստանի Հանրապետության միջև կայուն իրավական կապի ապահովումը։

«Մենք վերարժևորում ենք քաղաքացիության շնորհման և դադարեցման ընթացակարգերը և դրանց տրամաբանության հիմքում դնում պետություն-քաղաքացի հարաբերությունների նոր մոտեցում։ Մեր մշակած բոլոր լուծումների հիմքում պետք է լինի այն ընկալումը, որ պետություն-քաղաքացի հարաբերությունների տեսանկյունից պետք է ապահովենք նոր որակ»,- ընդգծել է ՆԳ նախարարը։

Ներկայացվել են ՀՀ քաղաքացիություն ստանալու, վերականգնելու և հարակից գործընթացների վերանայմանն ու կատարելագործմանն ուղղված առաջարկներ։ Քննարկվել են իրավական պահանջների և գործող մեխանիզմների բարելավման հնարավորությունները, ինչպես նաև ոլորտում ի հայտ եկած խնդիրների կարգավորմանը միտված լուծումները՝ հաշվի առնելով միջազգային լավագույն փորձը Հայաստանի Հանրապետության իրավական ու գործնական առանձնահատկություններին համապատասխանեցնելու նպատակով։

ՆԳ նախարարը հանձնարարել է քննարկման արդյունքներով փաթեթը բերել վերջնական տեսքի և ներկայացնել հանրային քննարկման։

Անհրաժեշտ է վերագնահատել քաղաքացիության ինստիտուտը՝ կարևորելով քաղաքացիություն ստացող անձի և ՀՀ-ի միջև կայուն իրավական կապի ապահովումը․ ՆԳ նախարար

Ավելին՝ Իրադարձային

Կարևոր հիմա

Խմբագրի ընտրանի

Շաբաթվա ամենադիտված

  1. В 21 общине Армении выбирают местную власть
  2. Հոկտեմբերի 11-ին Երևանի որոշ փողոցներում ժամանակավորապես կսահմանափակվի երթևեկությունը։
  3. Мост у армянского Ани восстановят к 2028 году
  4. HayDalek уходит из блогинга
  5. Артур Аветисян взял бронзу чемпионата мира
  6. На месте Ереванской оперы стояла часовня XVII века

Տեսանյութեր YouTube ›

Այլ թեմաներ

Վերջին նյութեր Տեսնել բոլորը ›

  1. У мэрии Еревана появится ИИ-двойник
  2. Гимнасты Армении взяли четыре медали на чемпионате мира
  3. В пещере Арени нашли старейшую винодельню мира
  4. События в Ереване, 27 октября – 1 ноября 2026
  5. Арман Царукян стал чемпионом RAF
  6. Сперцян отдал голевую передачу в победе «Аль-Ахли» 4:1
  7. Амоян одержал первую победу на чемпионате мира
  8. В центре Еревана пыль превышала норму пять дней подряд

Армения нанесёт на карту рудники, подземные воды и леса до 2031 года

Ավելի շատ նորություններ

  1. Անհրաժեշտ է վերագնահատել քաղաքացիության ինստիտուտը՝ կարևորելով քաղաքացիություն ստացող անձի և ՀՀ-ի միջև կայուն իրավական կապի ապահովումը․ ՆԳ նախարար