Էլեկտրական հեծանիվը վրաերթի է ենթարկել իտալական Կոմոյի քաղաքապետին։ — ZARTNIR.MEDIA Անցնել բովանդակությանը
Zartnir Media
Իրադարձային

Էլեկտրական հեծանիվը վրաերթի է ենթարկել իտալական Կոմոյի քաղաքապետին։

Էլեկտրական հեծանիվը վրաերթի է ենթարկել իտալական Կոմոյի քաղաքապետին։

Իտալական Կոմո քաղաքի քաղաքապետ Ալեսանդրո Ռապինեզեն արգելել է հեծանիվների շարժը պատմական կենտրոնի նշանակալի հատվածում։ Քաղաքապետն իր որոշումը բացատրել է, որ վերջերս իրեն հարվածել է էլեկտրական հեծանիվ, և նա սեփական փորձով է հասկացել խնդրի լրջությունը։

Կոմոն զբոսաշրջիկների շրջանում մեծ ժողովրդականություն վայելող քաղաք է։

Նոր կանոնները Կոմոյում սկսելու են գործել սեպտեմբերից։ Քաղաքի կենտրոնական մասում գտնվող շուրջ 30 փողոցներ ընդգրկող տարածքում հեծանվորդները պետք է տեղաշարժվեն ոտքով՝ հեծանիվները քշելով իրենց կողքով։

«Մարդիկ գործում են սեփական փորձի հիման վրա, և ես հիմա գիտեմ, թե ինչ է լինում, երբ քեզ վրաերթի է ենթարկում այս հրեշներից մեկը»,- ասել է Ռապինեզեն Ansa լրատվական գործակալությանը։

Ռապինեզեն պատմել է, որ այս տարվա հուլիսին դուրս է եկել քաղաքապետարանի շենքից, որտեղ հենց նոր քննարկվում էր քաղաքի կենտրոնում երթևեկության նոր սահմանափակումների ներդրումը, և իրեն հարվածել է էլեկտրական հեծանիվ։

«Այս դեպքում ինձ նույնիսկ հարկ չեղավ հիվանդանոց գնալ։ Ինձ վրաերթի ենթարկեց հեծանիվը։ Ես ստացա տեղեկատվությունը, ուստի և ծնվեց նման որոշում»,- ասել է քաղաքապետը։

Արգելքը վերաբերում է ոչ միայն էլեկտրական, այլև՝ ցանկացած հեծանիվի։

Ավելին՝ Իրադարձային

Կարևոր հիմա

Խմբագրի ընտրանի

Շաբաթվա ամենադիտված

  1. В 21 общине Армении выбирают местную власть
  2. Հոկտեմբերի 11-ին Երևանի որոշ փողոցներում ժամանակավորապես կսահմանափակվի երթևեկությունը։
  3. Мост у армянского Ани восстановят к 2028 году
  4. HayDalek уходит из блогинга
  5. Артур Аветисян взял бронзу чемпионата мира
  6. На месте Ереванской оперы стояла часовня XVII века

Տեսանյութեր YouTube ›

Այլ թեմաներ

Վերջին նյութեր Տեսնել բոլորը ›

  1. У мэрии Еревана появится ИИ-двойник
  2. Гимнасты Армении взяли четыре медали на чемпионате мира
  3. В пещере Арени нашли старейшую винодельню мира
  4. События в Ереване, 27 октября – 1 ноября 2026
  5. Арман Царукян стал чемпионом RAF
  6. Сперцян отдал голевую передачу в победе «Аль-Ахли» 4:1
  7. Амоян одержал первую победу на чемпионате мира
  8. В центре Еревана пыль превышала норму пять дней подряд

Армения нанесёт на карту рудники, подземные воды и леса до 2031 года

Ավելի շատ նորություններ

  1. Էլեկտրական հեծանիվը վրաերթի է ենթարկել իտալական Կոմոյի քաղաքապետին։