Կտրիճ Ներսիսյանի վերաբերյալ Հյուսիսային Ամերիկայի Արևմտյան թեմի առաջնորդ Հովնան սրբազանի բարձրացրած հարցերը մնում են արդիական։ — ZARTNIR.MEDIA Անցնել բովանդակությանը
Zartnir Media
Իրադարձային

Կտրիճ Ներսիսյանի վերաբերյալ Հյուսիսային Ամերիկայի Արևմտյան թեմի առաջնորդ Հովնան սրբազանի բարձրացրած հարցերը մնում են արդիական։

Կտրիճ Ներսիսյանի վերաբերյալ Հյուսիսային Ամերիկայի Արևմտյան թեմի առաջնորդ Հովնան սրբազանի բարձրացրած հարցերը մնում են արդիական։

Հյուսիսային Ամերիկայի Արևմտյան թեմի առաջնորդ Հովնան արքեպիսկոպոս Տերտերյանն այս տարվա հունվարի 16-ին, թեմի ֆեյսբուքյան էջով  հրապարակեց մի գրություն, որով, նվազագույնը քսան կետերով հիմնավորեց Եկեղեցու բարեկարգության անհետաձգելի անհրաժեշտությունը։ Այդ քսան կետերը ներառում են թե՛ կոնկրետ հիմնահարցեր, որ ծառացած են եկեղեցու առջև և լուծման կարոտ են, և թե՛ փաստական մեղադրանքներ Կտրիճ Ներսիսյանին, որը լինելով թիվ մեկ պատասխանատուն, պառատկել և ընթացք չի տվել եկեղեցու մեջ հակականոնական երևույթների և բարոյական անկման մեջ հայտնված հոգևորականների խնդրահարույց վարքի հանգամանքների քննությանը և դրանց չեզոքացմանը։
 

Հովնան Արքեպիսկոպոս Տերտերյանի այդ հրապարակումը այսօր էլ հասանելի է, ֆեյսբուքյան էջից հեռացված չէ, խնդրով հետաքրքրվածները կարող են ևս մեկ անգամ ուշադիր կարդալ։ Հարկ է ընդգծել, որ Հովնան Սրբազանի բարձրաձայնած հարցերի պատասխանները դեռևս տրված չեն և սպասում են իրենց իրական գործուն լուծումներին։ Անշուշտ, ինչպես յուրաքանչյուր բարձրաձայնող հոգևորական, Հովնան սրբազանը նույնպես ենթարկվեց հարձակումների և զրպարտությունների։ Փետրվարի 6-ին տեղադրվեց թեմական խորհրդի հայտարարությունը, որով Թեմական խորհուրդը հայտնեց թե՛ Էջմիածնի նկատմամբ իր անսասան հավատքը և թե՛ ամբողջական զորակցություն Հովնան սրբազանին։ Այդ ընթացքում սրբազանը, դարձյալ քննարկումներ ունենալով Թեմական խորհրդի հետ հայտարարեց Ավստրիայում կայանալիք եպիսկոպոսական հավաքին մասնակցելու իր մտադրության մասին, ինչին հաջորդեց Մայր Աթոռի լրատվականներով Հովնան սրբազանի թիրախավորումը և զրպարտչական նյութերի տարածումը։

Արդեն փետրվարի 12-ին սրբազանն անդրադարձավ Կտրիճ Ներսիսյանի շահերը սպասարկող լրատվամիջոցի տնօրինությանը և մոլորության մեջ գտնվող եղբայրներին՝ մասնավորապես գրելով․ «Այս զրպարտչական արշավին մեջ ներգրավվածներուն համար մենք խորապես կցավինք։ Անոնք խաբված են և կծառայեցվին պառակտում հրահրելու նպատակով»։

Անշուշտ, Ավստրիայի եպիսկոպոսական հավաքին սրբազանի մասնակցելը, նոր շահարկումների դուռ բացեց, և սրբազանին անվանարկելու առաքելությանը լծվածները սկսեցին լուրեր տարածել սրբազանի նահանջի և Կտրիճ Ներսիսյանի հակաեկեղեցական խմբակին միանալու մասին։ Իսկ արդեն օգոստոսի 12-ին՝ Կտրիճ Ներսիսյանի դատարան ներկայանալուց օրեր անց, երբ Թեմի առաջնորդական դիվանը մի գրություն հրապարակեց, որի իմաստն այն էր, որ պետք է վստահել Աստծուն, աղոթել և հավատարիմ մնալ արդարության վերականգնման և իրավունքի առաջնահերթության անանց արժեքներին, Մայր աթոռին սպասարկող լրատվականն այս անգամ շտապեց այդ հայտարարությունը ներկայացնել որպես հաջակցություն Կտրիճ Ներսիսյանին։

Հունվար 16-ին հնչեցված հարցերը լեգիտիմ են, և բարեկարգության օրակարգը դրանց լուծման անհետաձգելի անհրաժեշտության մասին է։

Ավելին՝ Իրադարձային

Կարևոր հիմա

Խմբագրի ընտրանի

Շաբաթվա ամենադիտված

  1. В 21 общине Армении выбирают местную власть
  2. Հոկտեմբերի 11-ին Երևանի որոշ փողոցներում ժամանակավորապես կսահմանափակվի երթևեկությունը։
  3. Мост у армянского Ани восстановят к 2028 году
  4. HayDalek уходит из блогинга
  5. Артур Аветисян взял бронзу чемпионата мира
  6. На месте Ереванской оперы стояла часовня XVII века

Տեսանյութեր YouTube ›

Այլ թեմաներ

Վերջին նյութեր Տեսնել բոլորը ›

  1. У мэрии Еревана появится ИИ-двойник
  2. Гимнасты Армении взяли четыре медали на чемпионате мира
  3. В пещере Арени нашли старейшую винодельню мира
  4. События в Ереване, 27 октября – 1 ноября 2026
  5. Арман Царукян стал чемпионом RAF
  6. Сперцян отдал голевую передачу в победе «Аль-Ахли» 4:1
  7. Амоян одержал первую победу на чемпионате мира
  8. В центре Еревана пыль превышала норму пять дней подряд

Армения нанесёт на карту рудники, подземные воды и леса до 2031 года

Ավելի շատ նորություններ

  1. Կտրիճ Ներսիսյանի վերաբերյալ Հյուսիսային Ամերիկայի Արևմտյան թեմի առաջնորդ Հովնան սրբազանի բարձրացրած հարցերը մնում են արդիական։