Հայ ընտանիքի մոդելը պետք է փոխարինվի բռնությունից զերծ մոդելով. Աննա Հակոբյանի տեսաուղերձը — ZARTNIR.MEDIA Անցնել բովանդակությանը
Zartnir Media
Իրադարձային

Հայ ընտանիքի մոդելը պետք է փոխարինվի բռնությունից զերծ մոդելով. Աննա Հակոբյանի տեսաուղերձը

Հայ ընտանիքի մոդելը պետք է փոխարինվի բռնությունից զերծ մոդելով. Աննա Հակոբյանի տեսաուղերձը
Հայ ընտանիքի մոդելը պետք է փոխարինվի բռնությունից զերծ մոդելով. Աննա Հակոբյանի տեսաուղերձը

Բռնության տարբեր դրսևորումները թաքցնող հայ ընտանիքի մոդելը պետք է փոխարինվի բռնությունից զերծ, փոխադարձ սիրո և հարգանքի վրա հիմնված, ներդաշնակ ու անվտանգ ընտանիքի մոդելով։ Այդ մասին տեսաուղերձում ասել է ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանը:

«Այդ ճանապարհի առաջին քայլը ընտանեկան բռնությունը որպես ինքնուրույն հանցագործություն քրեականացնելն է։ Քրեական օրենսգրքում անհրաժեշտ է ամրագրել մեկ առանձին հոդված, որը քրեական պատասխանատվություն կնախատեսի ընտանիքի ներսում բռնության բոլոր դրսևորումների համար, կամ Քրեական օրենսգրքի տարբեր գլուխներում շարադրել առանձին հոդվածներ, որոնք պատասխանատվություն կնախատեսեն ընտանիքի ներսում բռնության կոնկրետ դրսևորումների համար՝ ծեծ, հոգեբանական բռնություն, տնտեսական բռնություն, մարմնական վնասվածքներ, սեռական բռնություն և այլն։

Ինչու հենց այս ձևաչափը․ պատճառն այն է, որ Քրեական օրենսգրքի առաջարկվող հոդվածը կամ հոդվածները ավելի խիստ քրեական պատասխանատվություն կսահմանեն ընտանիքի ներսում կատարվող բռնության բոլոր տեսակների համար։

ՀՀ-ն բռնությունը որպես ընտանեկան հարաբերությունների անկյունաքար ոչնչացնելու համար պետք է ունենա հստակ, իրատեսական, գործուն և տուժողակենտրոն օրենսդրական ու իրավակիրառ մեխանիզմներ։ Այս նպատակով նախաձեռնել եմ Հայաստանից և Սփյուռքից ներգրավված անկախ փորձագետների, ոլորտի պատասխանատուների և նախկինում այս նույն նպատակին հասնելու համար ջանքեր գործադրած կին պատգամավորների հետ քննարկումներ գործող օրենսդրության բացերի, իրավակիրառ խնդիրների ու առկա մարտահրավերների վերաբերյալ։

Կարծում եմ՝ առաջ ենք շարժվելու հետևյալ փուլերով․

1. Ամբողջական և արդյունավետ օրենսդրական կարգավորումների մշակում, որոնք կներկայացվեն ԱԺ քննարկմանը։ Խոսքը, ինչպես նշեցի, Քրեական օրենսգրքում ընտանեկան բռնությունը որպես ինքնուրույն հանցագործություն ամրագրելու մասին է։

Պատրաստվում եմ ընդդիմադիր երկու խմբակցությունների կին պատգամավորներին ևս առաջարկել այս փուլում միանալ աշխատանքներին՝ ձգտելով, որ օրենքի նախագիծը Հայաստանի խորհրդարանում ընդունվի միաձայն։

2. ԱԺ կողմից ընդունվելուց և ուժի մեջ մտնելուց հետո՝ լայն հանրային իրազեկման արշավ, իրավասու մարմինների աշխատակիցների վերապատրաստում և օրենքի արդյունավետ կիրառում։

Այս ընթացքում զուգահեռաբար հեղինակավոր փորձագետներից կազմված խումբը նախապատրաստում է համազգային հետազոտություն Հայաստանում կանանց նկատմամբ ընտանեկան բռնության իրական տարածվածության վերաբերյալ՝ վստահելի և հնարավորինս ամբողջական տվյալներ հավաքագրելու նպատակով։

Նախատեսում եմ ինտենսիվ հաճախականությամբ ձեզ իրազեկել այս խնդրի լուծման ուղղությամբ կատարվող քայլերի հաջորդականության և դրանց արդյունքների մասին»,- նշել է նա։

Ավելին՝ Իրադարձային

Կարևոր հիմա

Խմբագրի ընտրանի

Շաբաթվա ամենադիտված

  1. В 21 общине Армении выбирают местную власть
  2. Հոկտեմբերի 11-ին Երևանի որոշ փողոցներում ժամանակավորապես կսահմանափակվի երթևեկությունը։
  3. Мост у армянского Ани восстановят к 2028 году
  4. HayDalek уходит из блогинга
  5. Артур Аветисян взял бронзу чемпионата мира
  6. На месте Ереванской оперы стояла часовня XVII века

Տեսանյութեր YouTube ›

Այլ թեմաներ

Վերջին նյութեր Տեսնել բոլորը ›

  1. У мэрии Еревана появится ИИ-двойник
  2. Гимнасты Армении взяли четыре медали на чемпионате мира
  3. В пещере Арени нашли старейшую винодельню мира
  4. События в Ереване, 27 октября – 1 ноября 2026
  5. Арман Царукян стал чемпионом RAF
  6. Сперцян отдал голевую передачу в победе «Аль-Ахли» 4:1
  7. Амоян одержал первую победу на чемпионате мира
  8. В центре Еревана пыль превышала норму пять дней подряд

Армения нанесёт на карту рудники, подземные воды и леса до 2031 года

Ավելի շատ նորություններ

  1. Հայ ընտանիքի մոդելը պետք է փոխարինվի բռնությունից զերծ մոդելով. Աննա Հակոբյանի տեսաուղերձը