Թրամփը պահանջել է Մեքսիկայի սահմանային պատը ներկել սև գույնով

Թրամփը հրամայել է Մեքսիկայի սահմանին պատը ներկել սև գույնով, ասել է ԱՄՆ ներքին անվտանգության նախարար Քրիստի Նոեմը:
Նոեմը պարզաբանել է, որ այն ներկելու որոշումը կայացրել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը: «Նա հասկանում է, որ շոգ պայմաններում, երբ ինչ-որ բան ներկված է սև գույնով, այն ավելի շատ է տաքանում, և մարդկանց համար պատի վրայով բարձրանալն ավելի դժվար կլինի»։


























