Նիկոլ Փաշինյանի կողմից բարձրաձայնված՝ ՀԷՑ-ի վերաբերյալ հայտարարությանը ընթացք է տրվել. Դատախազություն — ZARTNIR.MEDIA Անցնել բովանդակությանը
Zartnir Media
Իրադարձային

Նիկոլ Փաշինյանի կողմից բարձրաձայնված՝ ՀԷՑ-ի վերաբերյալ հայտարարությանը ընթացք է տրվել. Դատախազություն

Նիկոլ Փաշինյանի կողմից բարձրաձայնված՝ ՀԷՑ-ի վերաբերյալ հայտարարությանը ընթացք է տրվել. Դատախազություն
Նիկոլ Փաշինյանի կողմից բարձրաձայնված՝ ՀԷՑ-ի վերաբերյալ հայտարարությանը ընթացք է տրվել. Դատախազություն

ՀՀ դատախազությունից 1lurer.am-ին հաստատել են, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմից այսօր բարձրաձայնված՝ ՀԷՑ-ի վերաբերյալ հայտարարությանը ընթացք է տրվել: 

Այսօր ճեպազրույցի ժամանակ վարչապետ Փաշինյանն ասել էր հետևյալը. «Իմիջիայլոց, արբիտրաժի մասին հիշո՞ւմ եք՝ այստեղ ինչ խոսակցություն էր տեղի ունենում, որ ՀԷՑ-ի նախկին սեփականատերերը՝ կալուգացի օլիգարխը, արբիտրաժում հաղթել է։ Երբ շենքում պարզվեց, որ մարդ ունեին, երբ այդ մարդուն շենքից դուրս հրավիրեցինք, արբիտրաժում... Բա ասում եք՝ կոռուպցիա, դա կոռուպցիա չէ՞։ Որևէ մեկը հետաքննե՞լ է այդ մարդու գործունեությունը։

Գրություն էր գրել, իր գրության հիման վրա աղմուկ էր բարձրացել։ Որևէ մեկը քննե՞լ է։ Ես իրավապահ մարմիններին եմ դիմում։ Մեկ ամսից հայտնվեց եռագլուխ կուսակցության պոչում։ Որևէ մեկը քննել է՝ սա կոռուպցիա՞ է, թե՞ կոռուպցիա չէ, ինչ կապեր են գործել։

Հիմա ես հրապարակային, առիթից օգտվելով, հաղորդում եմ տալիս հանցագործության մասին։ Որևէ մեկի անմեղության կանխավարկածը չեմ ուզում խախտել, բայց կարծում եմ՝ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը և իրավապահ մարմինները պետք է քննարկեն։

Ինչպե՞ս կարող է պարզվել, որ այս շենքում մասնավոր ընկերության շահերը սպասարկող մարդ է եղել, հետո գնացել է։ Պետք է ստուգվեն հաշիվները, ունեցվածքը։ Տեսնենք՝ այդ մարդը ինչ էր անում, այստեղից լուրեր ու քաղաքական դաշտին ինֆորմացիանե՞ր էր տալիս և անտրամաբանական գրություններ գրում։

«Կառավարությունը արբիտրաժում պարտվեց, պարտվելու է»։ Բա ինչո՞ւ չեք լուսաբանում, որ ջախջախվել են արբիտրաժում, որովհետև տրոյական ձին հանել ենք շենքից դուրս։

Հիմա իրավապահ մարմիններին հաղորդում եմ տալիս, որ տրոյական ձիու գործունեությունը քննեն։ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը քննե՞լ է։ Ես նաև պատասխան եմ պահանջում ինստիտուտներից՝ քննե՞լ են այդ դեպքը, թե՞ չեն քննել։

Կառավարության դիրքորոշմանը հակասող գրություններ է գրել այդ մարդը, վարչապետի հանձնարարականին հակասող գրություններ է գրել։ Հետո գնացել է, հայտնվել եռագլուխ կուսակցության պոչի ցուցակում։ Սա պատահակա՞ն է։ Այդպես պատահական ստացվե՞ց։

Հետո պարզվեց, որ եռագլուխ կուսակցության պոչը ինչ-որ տեղերից ֆինանսավորում է ստանում։ Դա պատահականությո՞ւն է։ Ոչ ոք չի հետաքննում դա, նույնիսկ պետական մարմինները։

Ես պատասխան եմ ակնկալում։ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովն այս կոնկրետ դեպքով զբաղվե՞լ է։ Դրանից ավելի լավ կոռուպցիա եք ուզո՞ւմ»։

Ավելին՝ Իրադարձային

Կարևոր հիմա

Խմբագրի ընտրանի

Շաբաթվա ամենադիտված

  1. В 21 общине Армении выбирают местную власть
  2. Հոկտեմբերի 11-ին Երևանի որոշ փողոցներում ժամանակավորապես կսահմանափակվի երթևեկությունը։
  3. Мост у армянского Ани восстановят к 2028 году
  4. HayDalek уходит из блогинга
  5. Артур Аветисян взял бронзу чемпионата мира
  6. На месте Ереванской оперы стояла часовня XVII века

Տեսանյութեր YouTube ›

Այլ թեմաներ

Վերջին նյութեր Տեսնել բոլորը ›

  1. Две порции алкоголя в день — риск смерти 1 из 25
  2. У мэрии Еревана появится ИИ-двойник
  3. Гимнасты Армении взяли четыре медали на чемпионате мира
  4. В пещере Арени нашли старейшую винодельню мира
  5. События в Ереване, 27 октября – 1 ноября 2026
  6. Арман Царукян стал чемпионом RAF
  7. Сперцян отдал голевую передачу в победе «Аль-Ахли» 4:1
  8. Амоян одержал первую победу на чемпионате мира

В центре Еревана пыль превышала норму пять дней подряд

Ավելի շատ նորություններ

  1. Նիկոլ Փաշինյանի կողմից բարձրաձայնված՝ ՀԷՑ-ի վերաբերյալ հայտարարությանը ընթացք է տրվել. Դատախազություն