Վարչապետը հրաժեշտ տվեց Կառավարությունում իրենց աշխատանքն ավարտող պաշտոնյաներին. — ZARTNIR.MEDIA Անցնել բովանդակությանը
Zartnir Media
Իրադարձային

Վարչապետը հրաժեշտ տվեց Կառավարությունում իրենց աշխատանքն ավարտող պաշտոնյաներին.

Վարչապետը հրաժեշտ տվեց Կառավարությունում իրենց աշխատանքն ավարտող պաշտոնյաներին.
Վարչապետը հրաժեշտ տվեց Կառավարությունում իրենց աշխատանքն ավարտող պաշտոնյաներին

Այս կազմով մենք հանդիպում ենք վերջին անգամ, ուզում եմ ներկաներին շնորհակալություն հայտնել այս ընթացքում կատարած աշխատանքի համար: Բայց մեր մի շարք գործընկերներ, որոնք այստեղ ներկա են, հաջորդիվ գործունեության այլ ոլորտում են շարունակելու իրենց աշխատանքը: Մեր գործընկերների մի մասը տեղափոխվելու է խորհրդարան՝ պատգամավորի կարգավիճակով, և ես, շնորհակալություն հայտնելով նրանց, ուզում եմ նաև լսել նրանց այս առիթով: Այդ մասին Կառավարության՝ հուլիսի 30-ի նիստին ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ առաջինը խոսքը տրամադրելով վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանին:

Արայիկ Հարությունյանը նախ վարչապետին շնորհակալություն հայտնեց, որ 5 տարի առաջ այդ պաշտոնը վստահեց իրեն: «Սա մեծ փորձառություն էր իրականում, և կարծում եմ՝ հետագա գործունեության ընթացքում այս փորձառությունը շատ օգտակար կլինի»,- ասաց նա:

ԲՏԱ նախարար Մխիթար Հայրապետյանը ևս շնորհակալություն հայտնեց մոտ 2,5 տարվա համատեղ աշխատանքի համար՝ նշելով, որ բոլորի սինքրոն, արդյունավետ, հոգատար և փոխլրացնող աշխատանքի արդյունքում է, որ պետության համար առաջնահերթ համարվող մի քանի ուղղություններով հաջողվեց տեսանելի արդյունքներ ունենալ:

Կոտայքի մարզպետ Ահարոն Սահակյանը ևս շնորհակալություն հայտնեց վարչապետին պաշտոնը վստահելու համար. «Վստահեցնում եմ, որ մեծ պատասխանատվությամբ ստանձնում եմ նաև ԱԺ պատգամավորի մանդատը և կշարունակեմ ծառայել ՀՀ-ին»:

Նազելի Բաղդասարյանն իր հերթին շնորհակալություն հայտնեց ավելի քան 3 տարվա համատեղ աշխատանքի համար. «Լիահույս եմ, որ իմ համեստ հնարավորությունները կկարողանամ ծառայեցնել ի նպաստ Հայաստանի՝ վերադառնալով Ազգային ժողով»:

Փաշինյանը եզրափակեց՝ հայտարարելով, որ բոլոր այն ձեռքբերումները, որոնք ունեցել են այս ընթացքում, բոլորն իրենց ներդրումն ունեցել են:

Ավելին՝ Իրադարձային

Կարևոր հիմա

Խմբագրի ընտրանի

Շաբաթվա ամենադիտված

  1. В 21 общине Армении выбирают местную власть
  2. Հոկտեմբերի 11-ին Երևանի որոշ փողոցներում ժամանակավորապես կսահմանափակվի երթևեկությունը։
  3. Мост у армянского Ани восстановят к 2028 году
  4. HayDalek уходит из блогинга
  5. Артур Аветисян взял бронзу чемпионата мира
  6. На месте Ереванской оперы стояла часовня XVII века

Տեսանյութեր YouTube ›

Այլ թեմաներ

Վերջին նյութեր Տեսնել բոլորը ›

  1. Две порции алкоголя в день — риск смерти 1 из 25
  2. У мэрии Еревана появится ИИ-двойник
  3. Гимнасты Армении взяли четыре медали на чемпионате мира
  4. В пещере Арени нашли старейшую винодельню мира
  5. События в Ереване, 27 октября – 1 ноября 2026
  6. Арман Царукян стал чемпионом RAF
  7. Сперцян отдал голевую передачу в победе «Аль-Ахли» 4:1
  8. Амоян одержал первую победу на чемпионате мира

В центре Еревана пыль превышала норму пять дней подряд

Ավելի շատ նորություններ

  1. Վարչապետը հրաժեշտ տվեց Կառավարությունում իրենց աշխատանքն ավարտող պաշտոնյաներին.