Առաջիկա շաբաթներին կառավարության որոշմամբ ՀԷՑ-ը հանրային գերակա շահ կճանաչվի․ Ռոմանոս Պետրոսյան — ZARTNIR.MEDIA

ԼՐԱՀՈՍ

Առաջիկա շաբաթներին կառավարության որոշմամբ ՀԷՑ-ը հանրային գերակա շահ կճանաչվի․ Ռոմանոս Պետրոսյան

Հրապարակվել է: 15:52, 29 Հուլիս 2026
Առաջիկա շաբաթներին կառավարության որոշմամբ ՀԷՑ-ը հանրային գերակա շահ կճանաչվի․ Ռոմանոս Պետրոսյան

Առաջիկա շաբաթների ընթացքում կլինի կառավարության` ՀԷՑ-ը հանրային գերակա շահ ճանաչելու վերաբերյալ որոշումը։

Բաժանորդագրվիր Telegram-ում

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նիստից առաջ լրագրողների հետ զրույցում այս մասին ասել է ՀԷՑ ժամանակավոր կառավարիչ Ռոմանոս Պետրոսյանը։

Նրա խոսքով՝ կառավարության համապատասխան որոշումից բացի կսահմանվեն մի շարք կարգեր, ընթացակարգեր։

«Դրանք ենթադրում են մի քանի ամիսների ընթացքում լիցենզավորված, ռեզիդենտ ընկերության կողմից շուկայական արժեքի գնահատում, շուկայական արժեքի՝ կառավարության կողմից գնահատականի պաշտոնապես ծանուցում սեփականատերերին, ընթացակարգերով սեփականատերերից ծանուցման պատասխանի ստացում, և արդեն ըստ կարգավորումների՝ պետք է գործընթացը հանգեցնի փոխհատուցման տրամադրման՝ շուկայական արժեք +15 տոկոս»,- նշել է Պետրոսյանը։

Նրա խոսքով՝ ՀԷՑ-ի սեփականատեր «Տաշիր» ընկերությունների խմբի և Կարապետյանների հետ բացարձակ կոնտակտ չկա։

Ըստ նրա՝ օրինական գործընթացների վերջնարդյունքը ՀՀ ցանկացած քաղաքացու և տնտեսվարող սուբյեկտի համար պարտադիր կատարման ենթակա է, իսկ թե ինչ դիրքորոշում ունեն Կարապետյանները, Պետրոսյանը չգիտի, քանի որ երեկվա հանրային լսումներին ներկայացուցիչ չի մասնակցել։ Նա նշեց, որ գործընթացը կարող է 2 տարի տևել։

Պետրոսյանն անդրադարձել է իր կարգավիճակին՝ նշելով, թե երբ են դադարելու ժամանակավոր կառավարչի իր լիազորությունները։ Նրա խոսքով՝ ըստ օրենսդրության՝ երբ ՀԷՑ նոր սեփականատերը՝ ՀՀ-ն, կդիմի ՀԾԿՀ-ին՝ բաշխման լիցենզիան ստանալու համար, լիցենզիան ստանալու պահից ժամանակավոր կառավարչի լիազորությունները կդադարեն։

Կիսվել:

Կարևոր

Իրադարձային

Արժույթներ

USD/AMD 366.54
EUR/AMD 416.39
RUB/AMD 4.66
BTC/USD 64,427
ETH/USD 1,913
SOL/USD 73.89

Եղանակ

Երևան Բեռնվում է...
Գյումրի Բեռնվում է...
Ծաղկաձոր Բեռնվում է...
Կապան Բեռնվում է...
Իջևան Բեռնվում է...
Դիլիջան Բեռնվում է...

Նմանատիպ հոդվածներ

ՀԱՅ