Անչափահասին թրաֆիքինգի ենթարկելու վերաբերյալ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է. — ZARTNIR.MEDIA Անցնել բովանդակությանը
Zartnir Media
Իրադարձային

Անչափահասին թրաֆիքինգի ենթարկելու վերաբերյալ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է.

Անչափահասին թրաֆիքինգի ենթարկելու վերաբերյալ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է.

ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության մարդու դեմ ուղղված հանցագործությունների քննության վարչությունում իրականացված քրեական վարույթի նախաքննության ընթացքում առերևույթ փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ Հ.Մ.-ն իր քրոջ ամուսին Հ.Ս.-ի հետ նախնական համաձայնությամբ, խմբի կազմում, օգտագործելով անասնապահներ՝ անչափահաս Ա.Պ.-ի և նրա հայր Յ.Պ.-ի՝ իրենց 40-60 հզր ՀՀ դրամ պարտք լինելու, ինչպես նաև անչափահասի հոգեկան ակնհայտ հիվանդություն ունենալու հանգամանքները, 2025 թվականի օգոստոսի 8-ից մինչև սեպտեմբերի 4-ն ընկած ժամանակահատվածում թրաֆիքինգի՝ հարկադիր աշխատանքի են ենթարկել Ա.Պ.-ին, ինչն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետևանք՝ նրան պատճառելով հոգեբանորեն ծանր և հուզականորեն արտահայտված տառապանք։

Քննչական և վարութային գործողությունների արդյունքում բացահայտվել են հանցանք կատարած անձինք և որոշումներ են կայացվել նրանց նկատմամբ հանրային քրեական հետապնդում հարուցելու վերաբերյալ՝ Քրեական օրենսգրքի 189-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով (երեխայի կամ անօգնական վիճակում գտնվողի թրաֆիքինգը կամ շահագործումը): 

Նրանցից մեկի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է տնային կալանքը, մյուսի նկատմամբ՝ բացակայելու արգելքը:

Քրեական վարույթը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է հսկող դատախազին:

Ծանուցում. հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ Քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

Ավելին՝ Իրադարձային

Կարևոր հիմա

Խմբագրի ընտրանի

Շաբաթվա ամենադիտված

  1. В 21 общине Армении выбирают местную власть
  2. Հոկտեմբերի 11-ին Երևանի որոշ փողոցներում ժամանակավորապես կսահմանափակվի երթևեկությունը։
  3. Мост у армянского Ани восстановят к 2028 году
  4. HayDalek уходит из блогинга
  5. Артур Аветисян взял бронзу чемпионата мира
  6. На месте Ереванской оперы стояла часовня XVII века

Տեսանյութեր YouTube ›

Այլ թեմաներ

Վերջին նյութեր Տեսնել բոլորը ›

  1. Две порции алкоголя в день — риск смерти 1 из 25
  2. У мэрии Еревана появится ИИ-двойник
  3. Гимнасты Армении взяли четыре медали на чемпионате мира
  4. В пещере Арени нашли старейшую винодельню мира
  5. События в Ереване, 27 октября – 1 ноября 2026
  6. Арман Царукян стал чемпионом RAF
  7. Сперцян отдал голевую передачу в победе «Аль-Ахли» 4:1
  8. Амоян одержал первую победу на чемпионате мира

В центре Еревана пыль превышала норму пять дней подряд

Ավելի շատ նորություններ

  1. Անչափահասին թրաֆիքինգի ենթարկելու վերաբերյալ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է.