Մխիթար Հայրապետյանն այցելել է Firebird AI ընկերության՝ Հրազդան քաղաքում գտնվող «ԱԲ գործարան». — ZARTNIR.MEDIA Անցնել բովանդակությանը
Zartnir Media
Մշակույթ

Մխիթար Հայրապետյանն այցելել է Firebird AI ընկերության՝ Հրազդան քաղաքում գտնվող «ԱԲ գործարան».

Մխիթար Հայրապետյանն այցելել է Firebird AI ընկերության՝ Հրազդան քաղաքում գտնվող «ԱԲ գործարան».
Մխիթար Հայրապետյանն այցելել է Firebird AI ընկերության՝ Հրազդան քաղաքում գտնվող «ԱԲ գործարան»

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանը հուլիսի 28-ին այցելել է Firebird AI ընկերության՝ Հրազդան քաղաքում գտնվող արհեստական բանականության (ԱԲ) տվյալային կենտրոն։ Այդ մասին հայտնում են ԲՏԱՆ-ից:

Նախարարին շրջայցի ընթացքում ուղեկցել է Firebird AI ընկերության համահիմնադիր Ալեքսանդր Եսայանը։ Այցի շրջանակում նախարար Հայրապետյանը ծանոթացել է «ԱԲ գործարանի» ընթացիկ վիճակին, շահագործման նախապատրաստական աշխատանքներին, տեխնոլոգիական ենթակառուցվածքներին, բարձր արտադրողականությամբ հաշվարկային համակարգերին, ինչպես նաև բացման հանդիսավոր արարողությունից առաջ իրականացվող վերջին տեխնիկական աշխատանքներին։ Շրջայցի ընթացքում քննարկվել են նաև նախագծի հետագա զարգացման փուլերը։

Մխիթար Հայրապետյանը նշել է, որ Firebird-ի իրականացրած այս ռազմավարական նախագիծը կարևոր նշանակություն ունի Հայաստանի տեխնոլոգիական զարգացման և միջազգային մրցունակության բարձրացման տեսանկյունից՝ ձևավորելով նոր հնարավորություններ գիտահետազոտական համայնքի, ստարտափների, բարձր տեխնոլոգիական ընկերությունների և պետական հատվածի համար։

Ծրագրի առաջին փուլի ներդրումների ծավալը կազմում է 500 միլիոն ԱՄՆ դոլար (6144 NVIDIA Blackwell սերնդի գրաֆիկական պրոցեսորներ), իսկ երկրորդ փուլի ավարտին ընդհանուր ներդրումները կհասնեն շուրջ 5 միլիարդ ԱՄՆ դոլարի՝ շահագործման հանձնելով ևս շուրջ 42,000 գրաֆիկական պրոցեսոր։

ՀՀ կառավարության և Firebird ընկերության համատեղ համագործակցության շնորհիվ Հայաստանը տեխնոլոգիաների սպառողից վերածվում է աշխարհին արհեստական բանականության բարձր տեխնոլոգիական արդյունք և լուծումներ առաջարկող երկրի, որը պատրաստ է սահմանել ապագայի խաղի կանոնները:

Մխիթար Հայրապետյանն այցելել է Firebird AI ընկերության՝ Հրազդան քաղաքում գտնվող «ԱԲ գործարան».

Ավելին՝ Մշակույթ

Կարևոր հիմա

Խմբագրի ընտրանի

Շաբաթվա ամենադիտված

  1. В 21 общине Армении выбирают местную власть
  2. Армения в третий раз выиграла Детское Евровидение
  3. Հոկտեմբերի 11-ին Երևանի որոշ փողոցներում ժամանակավորապես կսահմանափակվի երթևեկությունը։
  4. HayDalek уходит из блогинга
  5. Артур Аветисян взял бронзу чемпионата мира
  6. На месте Ереванской оперы стояла часовня XVII века

Տեսանյութեր YouTube ›

Այլ թեմաներ

Վերջին նյութեր Տեսնել բոլորը ›

  1. Гимнасты Армении взяли четыре медали на чемпионате мира
  2. События в Ереване, 27 октября – 1 ноября 2026
  3. Рейсы Ереван — Капан временно приостановили
  4. Начались съёмки фильма об Араме Асатряне
  5. Гамлет Манукян стал чемпионом мира по гимнастике
  6. Станция на Арагаце ловит космические лучи с 1943 года
  7. NVIDIA открыла в Армении вакансию менеджера по всему СНГ
  8. В крепости Прошаберд в Вайоц Дзоре начали археологические раскопки

«Мать Армения» стоит на пьедестале, построенном для статуи Сталина

Ավելի շատ նորություններ

  1. Մխիթար Հայրապետյանն այցելել է Firebird AI ընկերության՝ Հրազդան քաղաքում գտնվող «ԱԲ գործարան».