Քննարկվել են կանանց նկատմամբ և ընտանեկան բռնության դեպքերին համակարգված արձագանքի կատարելագործման հարցեր. — ZARTNIR.MEDIA

ԼՐԱՀՈՍ

Քննարկվել են կանանց նկատմամբ և ընտանեկան բռնության դեպքերին համակարգված արձագանքի կատարելագործման հարցեր.

Հրապարակվել է: 17:33, 27 Հուլիս 2026
Քննարկվել են կանանց նկատմամբ և ընտանեկան բռնության դեպքերին համակարգված արձագանքի կատարելագործման հարցեր.

Ներքին գործերի նախարարության և Եվրոպայի խորհրդի երևանյան գրասենյակի համագործակցության շրջանակում հուլիսի 21-ին կազմակերպվել է քննարկում՝ կանանց նկատմամբ բռնության և ընտանեկան բռնության կանխարգելման ու դրանց դեմ արդյունավետ պայքարի թեմայով։

Բաժանորդագրվիր Telegram-ում

Քննարկմանը մասնակցել են ՆԳՆ ոստիկանության hամայնքային ոստիկանության գլխավոր վարչության մասնագիտական մեթոդական աջակցման վարչության պետ Գեորգի Խաչատրյանը, Ոստիկանության տարածքային ստորաբաժանումների, ինչպես նաև ՀՀ քննչական կոմիտեի ղեկավար կազմի ներկայացուցիչներ։

Գեորգի Խաչատրյանը կարևորել է նման ձևաչափով մասնագիտական քննարկումների անցկացումը՝ ընդգծելով, որ դրանք արդյունավետ հարթակ են ինչպես ոլորտում առկա խնդիրների վերհանման, այնպես էլ ընտանեկան բռնության դեպքերին ոստիկանության ծառայողների և քննիչների համակարգված ու ինստիտուցիոնալ արձագանքի ապահովման համար։

Նա շեշտել է նաև գործող մեխանիզմների և գործիքակազմերի շարունակական կատարելագործման, մասնագիտական կարողությունների զարգացման և իրավասու մարմինների միջև արդյունավետ համագործակցության կարևորությունը։

Քննարկման ընթացքում Եվրոպայի խորհրդի ազգային փորձագետները ներկայացրել են կանանց նկատմամբ բռնության և ընտանեկան բռնության դեպքերին ոստիկանության և քննչական մարմինների արձագանքի արդի մարտահրավերները, գործնականում առաջացող խնդիրները, ինչպես նաև դրանց լուծմանն ու աշխատանքների արդյունավետության բարձրացմանն ուղղված առաջնահերթությունները։

Մասնակիցները քննարկել են նաև ընտանեկան բռնության դեպքերին պետական մարմինների համակարգված արձագանքի ապահովման, տարբեր փուլերում իրականացվող գործողությունների փոխկապակցվածության, դեպքերի պատշաճ հետագծելիության և հետևողական աշխատանքի կազմակերպման հարցերը։

Միջոցառման նպատակն էր նպաստել ոստիկանության ծառայողների և քննիչների մասնագիտական կարողությունների զարգացմանը, ինչպես նաև կատարելագործել կանանց նկատմամբ և ընտանեկան բռնության կանխարգելման ու հակազդման ոլորտում պետական մարմինների համակարգված արձագանքի մեխանիզմները։

Կիսվել:

Կարևոր

Իրադարձային

Արժույթներ

USD/AMD 365.87
EUR/AMD 416.43
RUB/AMD 4.68
BTC/USD 64,619
ETH/USD 1,932
SOL/USD 75.45

Եղանակ

Երևան Բեռնվում է...
Գյումրի Բեռնվում է...
Ծաղկաձոր Բեռնվում է...
Կապան Բեռնվում է...
Իջևան Բեռնվում է...
Դիլիջան Բեռնվում է...

Նմանատիպ հոդվածներ

ՀԱՅ