Իլոն Մասկը հետաձգել է սեփական կուսակցություն ստեղծելու ծրագիրը.

Միլիարդատեր Իլոն Մասկը որոշել է հետաձգել սեփական կուսակցություն ստեղծելու ծրագրերը։
The Wall Street Journal-ի հաղորդմամբ՝ Մասկն իր գործընկերներին ասել է, որ մտադիր է կենտրոնանալ իր ընկերությունների վրա, միաժամանակ, չվանել «ազդեցիկ հանրապետականներին»՝ ստեղծելով երրորդ կուսակցություն, որը կարող է խլել նրանց ընտրողների ձայները:
Ամերիկյան պարբերականը պնդում է, որ միլիարդատերը վերջերս շատ ժամանակ է անցկացնում ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսի հետ։

























