Օհանով փողոցում հրդեհ է բռնկվել «Ford Fusion»-ում․ վարորդը տեղափոխվել է հիվանդանոց. — ZARTNIR.MEDIA Անցնել բովանդակությանը
Zartnir Media
Իրադարձային

Օհանով փողոցում հրդեհ է բռնկվել «Ford Fusion»-ում․ վարորդը տեղափոխվել է հիվանդանոց.

Օհանով փողոցում հրդեհ է բռնկվել «Ford Fusion»-ում․ վարորդը տեղափոխվել է հիվանդանոց.

Այսօր՝ հուլիսի 24-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 08։15-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության 112 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Օհանով փողոցում ավտոմեքենա է այրվում։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն ժամանել են ՀՀ ՆԳՆ Փրկարար ծառայության Երևանի թիվ 7-րդ հրշեջ-փրկարարական ջոկատից՝ 1 մարտական հաշվարկ։

Դեպքի վայր են ժամանել նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 1-ին գումարտակի 2-րդ վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Գոռ Առաքելյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Ազատ Թադևոսյանի և վաշտի հրամանատարի տեղակալ Արտակ Մանուկյանի գլխավորությամբ։

Տարածքը սահմանազատել են նույն վաշտի պարեկներ Վիրապ Ասատրյանը և Արև Տեր-Դավթյանը։ Տեղում պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Օհանով փողոցի 26/1 հասցեի դիմաց 33-ամյա Բեգլար Մ․-ի վարած «Ford Fusion» մակնիշի ավտոմեքենայում և այրվել է հեղուկ գազի բալոն։Հրշեջ փրկարարները նախ կանխել են հրդեհի տարածումը, ապա մարել այն, իսկ հրդեհի հետևանքով վարորդն այրվածքներով տեղափոխվել է Այրվածքաբանության ազգային կենտրոն, ավտոմեքենան էլ դարձել է ոչ շահագործելի։

Դեպքի վայր է ժամանել նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Մալաթիայի բաժնի հերթապահ խումբը՝ օրվա պատասխանատուի գլխավորությամբ։Դեպքի փաստով ոստիկանության Մալաթիայի բաժնում փաստաթղթեր են կազմվել։

Ավելին՝ Իրադարձային

Կարևոր հիմա

Խմբագրի ընտրանի

Շաբաթվա ամենադիտված

  1. В 21 общине Армении выбирают местную власть
  2. Հոկտեմբերի 11-ին Երևանի որոշ փողոցներում ժամանակավորապես կսահմանափակվի երթևեկությունը։
  3. Мост у армянского Ани восстановят к 2028 году
  4. HayDalek уходит из блогинга
  5. Артур Аветисян взял бронзу чемпионата мира
  6. На месте Ереванской оперы стояла часовня XVII века

Տեսանյութեր YouTube ›

Այլ թեմաներ

Վերջին նյութեր Տեսնել բոլորը ›

  1. Две порции алкоголя в день — риск смерти 1 из 25
  2. У мэрии Еревана появится ИИ-двойник
  3. Гимнасты Армении взяли четыре медали на чемпионате мира
  4. В пещере Арени нашли старейшую винодельню мира
  5. События в Ереване, 27 октября – 1 ноября 2026
  6. Арман Царукян стал чемпионом RAF
  7. Сперцян отдал голевую передачу в победе «Аль-Ахли» 4:1
  8. Амоян одержал первую победу на чемпионате мира

В центре Еревана пыль превышала норму пять дней подряд

Ավելի շատ նորություններ

  1. Օհանով փողոցում հրդեհ է բռնկվել «Ford Fusion»-ում․ վարորդը տեղափոխվել է հիվանդանոց.