Ալեն Սիմոնյանի ընտանիքի մտերիմ Աննա Աբրահամյանը դատի է տվել «Իմնեմնիմի» փոդքասթի համահեղինակ Վազգեն Սաղաթելյանին — ZARTNIR.MEDIA Անցնել բովանդակությանը
Zartnir Media
Իրադարձային

Ալեն Սիմոնյանի ընտանիքի մտերիմ Աննա Աբրահամյանը դատի է տվել «Իմնեմնիմի» փոդքասթի համահեղինակ Վազգեն Սաղաթելյանին

Ալեն Սիմոնյանի ընտանիքի մտերիմ Աննա Աբրահամյանը դատի է տվել «Իմնեմնիմի» փոդքասթի համահեղինակ Վազգեն Սաղաթելյանին

Ըստ armlur.am՝ «Իմնեմնիմի» փոդքասթի համահեղինակ Վազգեն Սաղաթելյանին հինգերորդ դատական հայցն է ներկայացվել: Այս անգամ հայցը ներկայացրել է Աննա Աբրահամյանը, ով պահանջում է զրպարտություն պարունակող փաստացի տվյալները հերքելուն պարտավորեցնել:

Աղբյուրի տեղեկություններով՝ Աննա Աբրահամյանը ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի ընտանիքի մտերիմ ընկերներից է: Մոտ մեկ ամիս առաջ «Իմնեմնիմի» փոդքասթի շրջանակում, ուղիղ եթերում՝ Վազգեն Սաղաթելյանի և Նարեկ Սամսոնյանի մասնակցությամբ, «Ով ում է դոմփում ՔՊ-ում» վերնագրով թողարկման ընթացքում հրապարակվել էին Աննա Աբրահամյանի անձնական տվյալներ: Աբրահամյանը պահանջում է հերքել այդ տեղեկությունները՝ նշելով, որ դրանք զրպարտություն են:

Նախորդ հայցերը ներկայացվել էին օգոստոսի 4-ին՝ ԱԺ ՔՊ-ական պատգամավոր Արուսյակ Մանավազյանի կողմից, օգոստոսի 8-ին՝ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի կողմից, և օգոստոսի 15-ին՝ ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավար Տիգրան Պետրոսյանի կողմից: Պետրոսյանը պահանջել է 4,000,000 ՀՀ դրամ որպես ոչ նյութական վնասի փոխհատուցում և պարտավորեցնել Սաղաթելյանին հրապարակային ներողություն հայտնել նույն լրատվականով կամ առնվազն 3,000 տպաքանակ ունեցող տպագիր մամուլով:

Ավելին՝ Իրադարձային

Կարևոր հիմա

Խմբագրի ընտրանի

Շաբաթվա ամենադիտված

  1. Հոկտեմբերի 11-ին Երևանի որոշ փողոցներում ժամանակավորապես կսահմանափակվի երթևեկությունը։
  2. В 21 общине Армении выбирают местную власть
  3. Две порции алкоголя в день — риск смерти 1 из 25
  4. Мост у армянского Ани восстановят к 2028 году
  5. Артур Аветисян взял бронзу чемпионата мира
  6. На месте Ереванской оперы стояла часовня XVII века

Տեսանյութեր YouTube ›

Այլ թեմաներ

Վերջին նյութեր Տեսնել բոլորը ›

  1. Карен Асланян стал чемпионом мира по борьбе
  2. В Мецаморе нашли монету императора Августа
  3. Королева Испании София прилетела в Армению
  4. Новый препарат от рака лёгкого снизил риск смерти на 44%
  5. В Ванадзоре покажут выставку о лагере «Артек»
  6. Троллейбусы в Ереване будут ходить почти до полуночи
  7. Президент «Барселоны» подарил Царукяну именную футболку
  8. Авинян требует разорвать договор с подрядчиком водопровода

Россия, США и Украина возобновят переговоры в ноябре

Ավելի շատ նորություններ

  1. Ալեն Սիմոնյանի ընտանիքի մտերիմ Աննա Աբրահամյանը դատի է տվել «Իմնեմնիմի» փոդքասթի համահեղինակ Վազգեն Սաղաթելյանին