Աննա Հակոբյանն Ադիս Աբեբայում մասնակցում է «Խաղաղություն և կայուն զարգացում. փիլիսոփայական ուսումնասիրություն» խորագրով միջազգային համաժողովի — ZARTNIR.MEDIA Անցնել բովանդակությանը
Zartnir Media
Մշակույթ

Աննա Հակոբյանն Ադիս Աբեբայում մասնակցում է «Խաղաղություն և կայուն զարգացում. փիլիսոփայական ուսումնասիրություն» խորագրով միջազգային համաժողովի

Աննա Հակոբյանն Ադիս Աբեբայում մասնակցում է «Խաղաղություն և կայուն զարգացում. փիլիսոփայական ուսումնասիրություն» խորագրով միջազգային համաժողովի
 

ՀՀ վարչապետի տիկին և «Իմ քայլը» բարեգործական հիմնադրամի գործադիր տնօրեն Աննա Հակոբյանը գտնվում է Եթովպիայի Ադիս Աբեբա քաղաքում՝ մասնակցելու «Խաղաղություն և կայուն զարգացում. փիլիսոփայական ուսումնասիրություն» խորագրով միջազգային համաժողովին՝ համաժողովի կազմակերպչական հանձնաժողովի նախագահ Վեգենե Մենգիստուի հրավերով։ Այդ մասին հայտնում են «Իմ քայլը» հիմնադրամից:

«Հուլիսի 20-21-ը կայացող համաժողովի հիմնական կազմակերպիչը Վաշինգտոնում գործող Արժեքների և փիլիսոփայության հետազոտությունների խորհուրդն (Council for Research in Values and Philosophy) է, որն արդեն մի քանի տասնամյակ է, ինչ աշխարհի տարբեր երկրներում կազմակերպում է միջազգային համաժողովներ, գիտական ծրագրեր և հրատարակում գիտական աշխատություններ։

Այս տարի համաժողովն անցկացվում է Ադիս Աբեբայի համալսարանի փիլիսոփայության ամբիոնի և Ամերիկայի Կաթոլիկ համալսարանի (Catholic University of America) ՄակԼինի մշակույթի և արժեքների ուսումնասիրման կենտրոնի հետ համագործակցությամբ։

Միջազգային համաժողովը միավորում է գիտնականների, հետազոտողների, քաղաքականություն մշակողների և ոլորտի մասնագետների, որոնք քննարկում են խաղաղության, արդարության և կայուն զարգացման փիլիսոփայական հիմքերը, միջմշակութային երկխոսության կարևորությունը և ժամանակակից աշխարհում գլոբալ մարտահրավերներին արձագանքելու ուղիները»,- նշված է հաղորդագրության մեջ։

Ավելին՝ Մշակույթ

Կարևոր հիմա

Խմբագրի ընտրանի

Շաբաթվա ամենադիտված

  1. Հոկտեմբերի 11-ին Երևանի որոշ փողոցներում ժամանակավորապես կսահմանափակվի երթևեկությունը։
  2. В 21 общине Армении выбирают местную власть
  3. Армения в третий раз выиграла Детское Евровидение
  4. HayDalek уходит из блогинга
  5. Артур Аветисян взял бронзу чемпионата мира
  6. Две порции алкоголя в день — риск смерти 1 из 25

Տեսանյութեր YouTube ›

Այլ թեմաներ

Վերջին նյութեր Տեսնել բոլորը ›

  1. У мэрии Еревана появится ИИ-двойник
  2. Гимнасты Армении взяли четыре медали на чемпионате мира
  3. События в Ереване, 27 октября – 1 ноября 2026
  4. Рейсы Ереван — Капан временно приостановили
  5. Начались съёмки фильма об Араме Асатряне
  6. Гамлет Манукян стал чемпионом мира по гимнастике
  7. Станция на Арагаце ловит космические лучи с 1943 года
  8. NVIDIA открыла в Армении вакансию менеджера по всему СНГ

В крепости Прошаберд в Вайоц Дзоре начали археологические раскопки

Ավելի շատ նորություններ

  1. Աննա Հակոբյանն Ադիս Աբեբայում մասնակցում է «Խաղաղություն և կայուն զարգացում. փիլիսոփայական ուսումնասիրություն» խորագրով միջազգային համաժողովի