Դատախազը Մարտի 1-ի գործով մեղադրյալ՝ ոստիկանության նախկին պետի վերաբերյալ քրեական վարույթը վերադարձրել է նախաքննական մարմին՝ մեղադրական եզրակացությամբ ավարտելու համար — ZARTNIR.MEDIA Անցնել բովանդակությանը
Zartnir Media
Իրադարձային

Դատախազը Մարտի 1-ի գործով մեղադրյալ՝ ոստիկանության նախկին պետի վերաբերյալ քրեական վարույթը վերադարձրել է նախաքննական մարմին՝ մեղադրական եզրակացությամբ ավարտելու համար

Դատախազը Մարտի 1-ի գործով մեղադրյալ՝ ոստիկանության նախկին պետի վերաբերյալ քրեական վարույթը վերադարձրել է նախաքննական մարմին՝ մեղադրական եզրակացությամբ ավարտելու համար
Դատախազը Մարտի 1-ի գործով մեղադրյալ՝ ոստիկանության նախկին պետի վերաբերյալ քրեական վարույթը վերադարձրել է նախաքննական մարմին՝ մեղադրական եզրակացությամբ ավարտելու համար

2008 թվականի մարտի 1-2-ին Երևանքաղաքում տեղի ունեցածիրադարձությունների վերաբերյալնախաձեռնված քրեական վարույթիշրջանակում, դատախազը, սեփական նախաձեռնությամբ, 2026 թվականի ապրիլի18-ին, հանրային քրեական հետապնդում էհարուցել ՀՀ ԿԱ ոստիկանության նախկինպետ Հ.Հ.-ի նկատմամբ՝ 18.04.2003 թվականինընդունված Քրեական օրենսգրքի 38-309-րդհոդվածի 2-րդ մասով (պաշտոնատար անձիկողմից պաշտոնեական լիազորություններնանցնելուն օժանդակելը, որը զուգորդվել էբռնություն, զենք կամ հատուկ միջոցներգործադրելով) և 315-րդ հոդվածի 2-րդ մասով(պաշտոնեական անփութություն, որնանզգուշությամբ առաջացրել է մարդու մահկամ այլ ծանր հետևանքներ):

Քրեական վարույթով պարզվել է, որ Հ.Հ.-ն, 2003 թվականից մինչև 2008 թվականի մայիսի 29-ըզբաղեցնելով ՀՀ Կառավարությանն առընթերոստիկանության պետի պաշտոնը, իրականացնելով ՀՀ ոստիկանությանընդհանուր ղեկավարումը, 2008 թվականիմարտի 1-ին անցնելով իր պաշտոնեականլիազորությունները, ՀՀ ոստիկանության այլբարձրաստիճան պաշտոնատար անձանցհետ հանցակցությամբ կազմակերպել էոստիկանության տարբերստորաբաժանումների կողմից բռնության ևհատուկ միջոցների գործադրմամբզուգորդված Երևան քաղաքի «Ազատության» հրապարակում նստացույց անող խաղաղցույցը ցրելը, ցուցարարներին հրապարակիցբռնության գործադրմամբ հարկադրաբարհեռացնելը, ապա քաղաքի կենտրոնականհատվածներում նրանց կուտակումները, հնարավոր ցույցերն ու հավաքները բացառելը, որպիսի գործողություններով անձանցիրավունքներին և օրինական շահերին, ինչպեսնաև հասարակության և պետությանօրինական շահերին պատճառվել է էականվնաս:

Ոստիկանության պետի պաշտոնը զբաղեցրած Հ.Հ.-ին առաջադրված մյուս մեղադրանքի հիմքում դրված է այն հանգամանքը, որ Հ.Հ.-ն, որպեսոստիկանության պետական կառավարմանմարմնի ղեկավար, պարտավոր լինելովսահմանված կարգով ՀայաստանիՀանրապետության կառավարությանքննարկմանը ներկայացնել ոստիկանությանգործունեությանն ու աշխատանքիկազմակերպմանը վերաբերող նորմատիվիրավական ակտերի նախագծեր ևառաջարկություններ, այդ թվում՝ «Չերյոմուխա 7» արցունքաբեր և  «Զարյա» լուսաձայնային և այլ հատուկ միջոցների կիրառման կարգը, չի կատարել այդ պարտականությունը:

Հաշվի առնելով, որ Հ.Հ.-ն 2019 թվականին մահացել է, նրա նկատմամբ հանրային քրեական հետապնդում հարուցելու մասին որոշումը հանձնվել է օրինական ներկայացուցչին՝ վերջինիս կնոջը:

Հ.Հ.-ի կինն առարկել է, որպեսզի մեղադրյալի մահվան հիմքով Հ.Հ.-ի նկատմամբ հանրային քրեական հետապնդումը դադարեցվի:

Հսկող դատախազի կողմից թիվ 62202608 քրեական վարույթից անջատված թիվ 62292726 քրեական վարույթի նյութերը վերադարձվել են վարույթ իրականացնող մարմնին՝ Հակակոռուպցիոն կոմիտեին՝ մեղադրական եզրակացությամբ նախաքննությունն ավարտելու ուղղությամբ միջոցներ ձեռնարկելու համար:

Ծանուցում. հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ Քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Ավելին՝ Իրադարձային

Կարևոր հիմա

Խմբագրի ընտրանի

Շաբաթվա ամենադիտված

  1. Հոկտեմբերի 11-ին Երևանի որոշ փողոցներում ժամանակավորապես կսահմանափակվի երթևեկությունը։
  2. В 21 общине Армении выбирают местную власть
  3. Мост у армянского Ани восстановят к 2028 году
  4. HayDalek уходит из блогинга
  5. Две порции алкоголя в день — риск смерти 1 из 25
  6. Артур Аветисян взял бронзу чемпионата мира

Տեսանյութեր YouTube ›

Այլ թեմաներ

Վերջին նյութեր Տեսնել բոլորը ›

  1. У мэрии Еревана появится ИИ-двойник
  2. Гимнасты Армении взяли четыре медали на чемпионате мира
  3. В пещере Арени нашли старейшую винодельню мира
  4. События в Ереване, 27 октября – 1 ноября 2026
  5. Арман Царукян стал чемпионом RAF
  6. Сперцян отдал голевую передачу в победе «Аль-Ахли» 4:1
  7. Амоян одержал первую победу на чемпионате мира
  8. В центре Еревана пыль превышала норму пять дней подряд

Армения нанесёт на карту рудники, подземные воды и леса до 2031 года

Ավելի շատ նորություններ

  1. Դատախազը Մարտի 1-ի գործով մեղադրյալ՝ ոստիկանության նախկին պետի վերաբերյալ քրեական վարույթը վերադարձրել է նախաքննական մարմին՝ մեղադրական եզրակացությամբ ավարտելու համար