Սեպտեմբերի 1-ից Արմավիր համայնքի ուսանողները կտեղափոխվեն անվճար. Վարշամ Սարգսյան

Արմավիր համայնքի ղեկավար Վարշամ Սարգսյանն իր ֆեյսբուքյան էջում տեսանյութ է հրապարակել, որում հայտնում է, որ սեպտեմբերի 1-ից Արմավիր համայնքի բոլոր բնակավայրերից՝ քաղաքային և գյուղական, ուսանողական ավտոբուսներն ուսանողներին անվճար կտեղափոխեն դեպի Երևան։


























