Դատախազությունն իր ներդրումն է ունեցել կիբեռհանցավորության դեմ միջազգային պայքարում. OCCRP-ն անդրադարձել է ՀՀ դատախազության կողմից Գերմանիային հանձնված անձի վերաբերյալ դատավճռին — ZARTNIR.MEDIA Անցնել բովանդակությանը
Zartnir Media
Իրադարձային

Դատախազությունն իր ներդրումն է ունեցել կիբեռհանցավորության դեմ միջազգային պայքարում. OCCRP-ն անդրադարձել է ՀՀ դատախազության կողմից Գերմանիային հանձնված անձի վերաբերյալ դատավճռին

Դատախազությունն իր ներդրումն է ունեցել կիբեռհանցավորության դեմ միջազգային պայքարում. OCCRP-ն անդրադարձել է ՀՀ դատախազության կողմից Գերմանիային հանձնված անձի վերաբերյալ դատավճռին
Դատախազությունն իր ներդրումն է ունեցել կիբեռհանցավորության դեմ միջազգային պայքարում. OCCRP-ն անդրադարձել է ՀՀ դատախազության կողմից Գերմանիային հանձնված անձի վերաբերյալ դատավճռին

Գլխավոր դատախազությունը 2024 թվականի մայիսի 10-ին տեղեկացրել էր, որ Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի որոշմամբ բավարարվել է Գերմանիայի Դաշնային Հանրապետության իրավասու մարմնի միջնորդությունը, և հանցավոր կազմակերպության կազմում առանձնապես խոշոր չափերով խարդախություն կատարելու մեջ մեղադրվող Մ.Բ.-ն հանձնվել է Գերմանիայի Դաշնային Հանրապետության իրավասու մարմիններին՝ «զանգերի կենտրոնի» (call center) միջոցով Գերմանիայում կատարված խարդախության համար քրեական պատասխանատվության ենթարկվելու նպատակով։ Այս մասին տեղեկացնում են ՀՀ գլխավոր դատախազությունից:

Կազմակերպված հանցավորության և կոռուպցիայի բացահայտմամբ զբաղվող միջազգային հեղինակավոր հետաքննական լրագրողական կազմակերպությունը՝ OCCRP-ն (Organized Crime and Corruption Reporting Project), անդրադարձել է այս գործով Գերմանիայում կայացված դատավճռին՝ ներկայացնելով նաև գործի բացահայտման և հետագա ընթացքի հանգամանքները։

«Զանգերի կենտրոնի» միջոցով կատարված խարդախության առանցքային կազմակերպիչներից մեկը՝ Մ.Բ.-ն, Գերմանիայի դատարանի դատավճռով դատապարտվել է յոթ տարի և վեց ամիս ժամկետով ազատազրկման։ Դատարանը նաև որոշել է առգրավել հանցավոր ճանապարհով ստացված 2.4 միլիոն եվրոն։ Դատապարտված անձը խոստովանել է իր մեղքը։

Դատական ակտի համաձայն՝ Գերմանիայում տուժողներին պատճառված վնասը կազմել է շուրջ 8 միլիոն եվրո։ Բացի այդ, խարդախությունների կատարման նպատակով այլ հանցավոր խմբերին մասնագիտացված ծրագրային ապահովում տրամադրելու հետևանքով պատճառվել է ևս շուրջ 42 միլիոն եվրոյի վնաս։

Այսպիսով, Հայաստանի Հանրապետության դատախազությունը, բավարարելով Գերմանիայի իրավասու մարմնի միջնորդությունը, նպաստել է միջազգային քրեական արդարադատության արդյունավետ իրականացմանը և կազմակերպված կիբեռհանցավորության դեմ պայքարին։

Ավելին՝ Իրադարձային

Կարևոր հիմա

Խմբագրի ընտրանի

Շաբաթվա ամենադիտված

  1. Հոկտեմբերի 11-ին Երևանի որոշ փողոցներում ժամանակավորապես կսահմանափակվի երթևեկությունը։
  2. В 21 общине Армении выбирают местную власть
  3. Мост у армянского Ани восстановят к 2028 году
  4. HayDalek уходит из блогинга
  5. Две порции алкоголя в день — риск смерти 1 из 25
  6. Артур Аветисян взял бронзу чемпионата мира

Տեսանյութեր YouTube ›

Այլ թեմաներ

Վերջին նյութեր Տեսնել բոլորը ›

  1. У мэрии Еревана появится ИИ-двойник
  2. Гимнасты Армении взяли четыре медали на чемпионате мира
  3. В пещере Арени нашли старейшую винодельню мира
  4. События в Ереване, 27 октября – 1 ноября 2026
  5. Арман Царукян стал чемпионом RAF
  6. Сперцян отдал голевую передачу в победе «Аль-Ахли» 4:1
  7. Амоян одержал первую победу на чемпионате мира
  8. В центре Еревана пыль превышала норму пять дней подряд

Армения нанесёт на карту рудники, подземные воды и леса до 2031 года

Ավելի շատ նորություններ

  1. Դատախազությունն իր ներդրումն է ունեցել կիբեռհանցավորության դեմ միջազգային պայքարում. OCCRP-ն անդրադարձել է ՀՀ դատախազության կողմից Գերմանիային հանձնված անձի վերաբերյալ դատավճռին