Շատ էական ներդրում է արվում ՊՊԾ աշխատողների որակավորման բարձրացման ուղղությամբ. Նիկոլ Փաշինյան — ZARTNIR.MEDIA Անցնել բովանդակությանը
Zartnir Media
Իրադարձային

Շատ էական ներդրում է արվում ՊՊԾ աշխատողների որակավորման բարձրացման ուղղությամբ. Նիկոլ Փաշինյան

Շատ էական ներդրում է արվում ՊՊԾ աշխատողների որակավորման բարձրացման ուղղությամբ. Նիկոլ Փաշինյան
Շատ էական ներդրում է արվում ՊՊԾ աշխատողների որակավորման բարձրացման ուղղությամբ. Նիկոլ Փաշինյան

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ներկա է եղել Պետական պահպանության ծառայության կազմավորման օրվան նվիրված հանդիսավոր նիստին:

Վարչապետը շնորհավորել է ՊՊԾ ծառայողներին տոնական օրվա առիթով և շնորհակալություն հայտնել Հայաստանի Հանրապետությանը մատուցած և մատուցվող ծառայությունների համար։ Նիկոլ Փաշինյանն արձանագրել է, որ Պետական պահպանության ծառայության զարգացումը տեսանելի է՝ սկսած ամենօրյա ծառայողական հագուստից, սպառազինությունից, տեխնիկայից։

Վարչապետն անդրադարձել է նաև ծառայության ֆինանսավորմանը և ընդգծել, որ այն էականորեն ավելացել է. «Շատ էական ներդրում է արվում ծառայության աշխատողների որակավորման բարձրացման ուղղությամբ։ Մենք ամեն ինչ անում ենք, որպեսզի ծառայողներն իրենք շահագրգռված լինեն այդ փոփոխություններով, կրթության շարունակականության, լեզուների իմացության, պրոֆեսիոնալ հատկությունների շարունակական զարգացմամբ»։

Այդ համատեքստում Նիկոլ Փաշինյանն ընդգծել է միջազգային համագործակցության շրջանակի ընդլայնումը, որը հնարավորություն է տալիս ավելի մեծ հասանելիություն ունենալ և լինել հաղորդակցության մեջ։

Վարչապետը կարևորել է նաև Պետական պահպանության ծառայության աշխատողների համար սոցիալական երաշխիքների պատշաճ մակարդակի ապահովումը. «Գործիքը կամավոր ատեստավորումը պետք է լինի, և կամավոր ատեստավորման ամեն շրջափուլ իր հետ պետք է բերի սոցիալական երաշխիքների ավելի բարձր մակարդակ։ Սա պետք է լինի շարունակական»։

Երկրի ղեկավարն ընդգծել է նաև Պետական պահպանության ծառայության ինստիտուցիոնալ առումով զարգացման անհրաժեշտությունը, որովհետև այն պետության կարևորագույն հատուկ ծառայություններից մեկն է։ «Նախկինում այս ընկալումն այդքան էլ չի եղել, որովհետև ծառայությունը եղել է Ազգային անվտանգության ծառայության կազմում և ինքնուրույն կարողությունների զարգացում առանձնապես անհրաժեշտ չի համարվել։ Կարծում եմ՝ հիմա այն փուլն է, որ ծառայությունը նաև ինքնուրույն, որպես հատուկ ծառայություն, սրանից բխող բոլոր հարցադրումներով և պատասխաններով՝ անպայման պետք է զարգանա, և դա նաև կառուցվածքային որոշակի փոփոխություններ է ենթադրում»։

Նիկոլ Փաշինյանը գոհունակությամբ ընդգծել է ոլորտը երիտասարդների համար գրավիչ դարձնելու հանգամանքը, որը պետք է շարունակաբար զարգացնել։

Ելույթով հանդես է եկել նաև Պետական պահպանության ծառայության պետ Արթուր Գասպարյանը, ով իր խոսքում անդրադարձել է համակարգի գործունեության հետևողական բարելավմանն ուղղված աշխատանքներին և ծրագրերին։

Ծառայողական պարտականությունները կատարելիս ցուցաբերած նվիրումի համար Պետական պահպանության ծառայության մի խումբ աշխատակիցներ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմից արժանացել են պարգևների:

Շատ էական ներդրում է արվում ՊՊԾ աշխատողների որակավորման բարձրացման ուղղությամբ. Նիկոլ Փաշինյան
Շատ էական ներդրում է արվում ՊՊԾ աշխատողների որակավորման բարձրացման ուղղությամբ. Նիկոլ Փաշինյան

Ավելին՝ Իրադարձային

Կարևոր հիմա

Խմբագրի ընտրանի

Շաբաթվա ամենադիտված

  1. Հոկտեմբերի 11-ին Երևանի որոշ փողոցներում ժամանակավորապես կսահմանափակվի երթևեկությունը։
  2. В 21 общине Армении выбирают местную власть
  3. Мост у армянского Ани восстановят к 2028 году
  4. HayDalek уходит из блогинга
  5. Две порции алкоголя в день — риск смерти 1 из 25
  6. Артур Аветисян взял бронзу чемпионата мира

Տեսանյութեր YouTube ›

Այլ թեմաներ

Վերջին նյութեր Տեսնել բոլորը ›

  1. У мэрии Еревана появится ИИ-двойник
  2. Гимнасты Армении взяли четыре медали на чемпионате мира
  3. В пещере Арени нашли старейшую винодельню мира
  4. События в Ереване, 27 октября – 1 ноября 2026
  5. Арман Царукян стал чемпионом RAF
  6. Сперцян отдал голевую передачу в победе «Аль-Ахли» 4:1
  7. Амоян одержал первую победу на чемпионате мира
  8. В центре Еревана пыль превышала норму пять дней подряд

Армения нанесёт на карту рудники, подземные воды и леса до 2031 года

Ավելի շատ նորություններ

  1. Շատ էական ներդրում է արվում ՊՊԾ աշխատողների որակավորման բարձրացման ուղղությամբ. Նիկոլ Փաշինյան